Գյումրի

0

Posted by erikvanyan | Posted in Մեդիահմտություն | Posted on November 6, 2020

Հեռավորությունը Երևան-Գյումրի՝ 121կմ։
Տևողությունը Երևան-Գյումրի՝ 2 ժամ 2 րոպե։
Գյումրին գտնվում է Շիրակի մարզում։
Երևան-Գյումրի ավտոճանապարհը անցնում է Աշտարակի,Ուջանի,Կոշի, Ներքին Բազմաբերդի,Դավթաշենի, Կաթնաղբյուրի,Թալինի, Մաստարայի, Ձորակապի,Մարալիկի,Բենիամինի,Ազատանի միջով։

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 121 կմ հեռավորության վրա։Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ – 8 °C (նվազագույնը՝ – 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։

Skip to toolbar