Թափանցիկ Ջակոմոն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on April 22, 2021

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:

Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:

Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:

Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:

Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:

Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:

Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:

Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:

Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:

Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:

Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:

Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:

Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:

Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:

Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Իմ  կարծիքով, Ջակոմոյի կերած բաներն էլ  էին  թափանցիկ,որովհետև  նրա մոտ ամեն ինչ   թափանցիկ  էր։

 

2.Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Այո, իմ  շրջապատում  կան  շատ   թափանցիկ  մարդիկ։

 

3.Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

 

Շատ  վատ կլիներ,եթե այդպես լիներ,որովհետև ես չէի ուզի,որ իմ մտքերը կարդային, կարող  է  ես ուրիշի  մասին  վատ  բան   մտածեմ  և նա կարող  է կարդալ  իմ  մտածածը։

 

4.Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Իմ  կարծիքով  դա հեղինակը փոխաբերական իմաստով էր  ասում,որովհետև  նա  բարի էր,սուտ չէր  խոսում,այդպիսով  նա  թափանցիկ  էր։

 

 

5.Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Իմ  կարծիքով,պատմվածքը  լավ  բանի մասին  էր,որովհետև  բոլորը  լավ  բաներ էին  մտածում։

 

  1. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Ինձ պատմվածքը  սովորեցրեց,որ  պետք է  լինել  բարի,բոլորի մասին  լավ  բաներ մտածել,որ ուրիշն էլ  քո մասին  լավ  բան  մտածի։

 

  1. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:

Ի՞նչ-արյուն,աղբյուր,ժամանակ,աշխարհ,օդ,գնդիկ,լույս, գիշեր,տառ,պետություն։

Ինչպիսի՞-թափանցիկ,մեծ,աղքատ,փայլփլուն,փոքրիկ,դաժան,ուժեղ,պայծառ,պարզ,հեշտ։

Մաթեմատիկա

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on April 22, 2021

Որոշի՛ր յուրաքանչյուր բանջարեղենի արժեքը։

 

Լուծում՝750-550=200     200․2=400      750-400=350      400-200=200    200:2=100

Պատ․՝200 դրամ լոլիկ,350 դրամ բրոկոլի,100 դրամ գազար։

 

Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

456  x 400 =

  x 4 5 6  
    4 0 0  
1 8 2 4 0 0

 

987 x 30 =

  x 9 8 7  
      3 0  
2 9 6 1 0  

 

48 x 6000 =

  x 4 8    
  6 0 0 0  
2 8 8 0 0 0

 

348 x 60 =

  x 3 4 8  
    6 0    
2 0 8 8 0  

 

678 x 700 =

  x 6 7 8  
    7 0 0  
4 8 4 6 0 0

 

640 x 7 =

  x 6 4 0  
        7  
  4 4 8 0  

 

67800 x 5 =

x 6 7 8 0 0
          5
3 3 9 0 0 0

 

78300 x 6 =

x 7 8 3 0 0
          6
4 6 9 8 0 0

 

69000 x 4 =

x 6 9 0 0 0
          4
2 7 6 0 0 0

 

94600 x 9 =

x 9 4 6 0 0
          9
8 5 1 4 0 0

 

 

 Լուծի՛ր խնդիրները։

Ա․ Շախմատի մրցաշարին շախմատ էին խաղում  սովորողների 20 զույգ: Սովորողներից 19-ը աղջիկ էին: Քանի՞սն էին տղա:

Լուծում`20.2=40     40-19=21

Պատ՝21 տղա։

 

Բ․ Թենիսի մրցաշարին խաղում էին 15 զույգ։ Թենիսիստներից 13-ը տղա էին։ Քանի»սն էին աղջիկ։

Լուծում`15.2=30    30-13=17

Պատ․՝17 աղջիկ։

Հաշվի՛ր արտահայտության արժեքը։

4500 ։ 10  + (5000 : 100 + 5)   x 10 =1000

5000:100=50      50+5=55     55.10=550    4500:10=450    450+550=1000

6300 : 63 :  (400 : 8 x 2)  =1

400:8=50   50.2=100    6300:63=100   100:100=1

32 x (5 x 2) + (30 x 20 + 800:10) =1000

5.2=10   32.10=320     30.20=600      800:10=80      600+80=680     320+680=1000

5000 ։ (25 x 4 x 10) =5

25.4=100   100.10=1000   5000:1000=5

500 x (250 : 10 : 5 ) x  10 =25000

250:10=25    25:5=5   500.5=2500  2500.10=25000

 

 

Skip to toolbar