Մաթեմատիկա

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on April 5, 2021

  1. Թվի թվանշանները դասավորել այնպես, որ ստացվի հնարավոր ամենամեծ և ամենափոքր քառանիշ թիվը։

4560-6540,4056

1452-5421,1245

7485-8754,4578

 

  1. Դեղինով գունավորի՛ր այն դատողությունները, որոնք ճիշտ են:

Ա. Ցանկացած երկնիշ թիվ մեծ է ցանկացած միանիշ թվից:

Բ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից:

Գ. Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300-ից:

Դ. Ցանկացած միանիշ թիվ փոքր է 10-ից:

 

  1. Կազմի՛ր արտահայտություններ և հաշվի՛ր դրանց արժեքը:

Ա. Հաշվի՛ր 1500 և 2800 թվերի գումարի և 1400-ի տարբերությունը:

1500+2800-1400=2900 1500+2800=4300     4300-1400=2900

Բ. 2700 և 900 թվերի տարբերությունը մեծացրո՛ւ 4600-ով:

2700-900+4600=6400 2700-900=1800   1800+4600=6400

Գ. Գտի՛ր 1400 և 900 թվերի տարբերության կրկնապատիկը:

(1400-900).2=1000  1400-900=500      500.2=1000

Դ. Հաշվի՛ր 5400 և 1800 թվերի գումարի և 2200-ի տարբերությունը:

5400+1800-2200=5000  5400+1800=7200    7200-2200=5000

 

 

  1. Լուծի՛ր խնդիրները։

Ա․Քանի՞ անգամ ենք գրում 4 թվանշանը  1-50 թվերը գրելու համար։

Լուծում՝4,14,24,34,40,41,42,43,44,45,46,47,48,49:

Պատ՝.15 անգամ։

Բ․Նարեն ուներ 1000 դրամ, նա իր գումարի կեսը տվեց Արփիին, և Արփին ունեցավ 1500 դրամ: Սկզբում Արփին ինչքա՞ն գումար ուներ:

Լուծում՝1000։2=500   1500-500=1000

Պատ՝1000  դրամ։

Գ․Դանիելն ուներ 3400 դրամ, նա 400 դրամով մատիտներ գնեց, իսկ 1000 դրամով՝ ջրաներկ: Ինչքա՞ն գումար մնաց Դանիելի մոտ:

Լուծում՝3400-400=3000   3000-1000=2000

Պատ՝2000 դրամ։

Ղ. Աղայան. Հիշողություն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on April 5, 2021

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:

Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։Արյունարբու-դաժան,սնուցած-կերակրած,կրկին-նորից,կպցնելիս-փակցնելիս,ավերակ-փլատակ,շյուղ-դալար ճյուղ,շինել-նորոգել։
  2. Դուրս գրի՛ր կարմրացրած բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմանիշները։  շյուղ-ծղոտ,բույն-որջ,ավերակ-փլատակ,կպցնելիս-միացնել,սնուցած-կերակրած,Արյունարբու-արյունակեր,կրկին-նորից։
  3. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից։ Հայտնի է ծիծեռնակների 179 տեսակ,Հայաստանում՝5 տեսակ՝գյուղական ծիծեռնակ,քաղաքային ծիծեռնակ,առափնյա ծիծեռնակ,ժայռային ծիծեռնակ,շիկագոտի ծիծեռնակ։Ինքնատիպ կառուցվվածքով թռչուններ են։Կտուցը թույլ է,հիմքում լայն,բերանի բացվացքը՝մեծ,թևերը՝ նեղ, երկար,պոչը՝մկրատաձև,ոտքերն ու մատները՝թույլ զարգացած։Եթե ծիծեռնակները բարձր են թռչում,ուրեմն արևոտ օր է սպասվում,իսկ եթե ցածր են թռչում,ուրեմն օրը անձրևոտ է լինելու։Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր,իսկ քաղաքական ծիծեռնակներինը՝բաժականման։Մայիս ամսից մինչև հունիս ձագեր են հանում։Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000-5000 հատ։Սնվում են հիմնականում որդերով և միջատներով։
  4. Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։
Skip to toolbar