Առակներ

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի 6-րդ դասարան | Posted on September 11, 2023

Առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:

Առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, բույսեր…: Նրանց միջոցով ծաղրվում են մարդկային վատ սովորույթները, գովաբանվում առաքինությունները: Այլաբանորեն գործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության….

Ամենահին առկագիրը եղել է հույն Եզոպոսը: Նշանավոր առակգիրներ են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, ֆրանսիացի Լաֆոնտենը, ռուս Իվան Կռիլով…

** ԵԶՈՊՈՍ **

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց.

-Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել:

Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:

Առաջադրանքներ

  1. Գտեք առակում առկա բարդ բառերը:

Հողագործ,հողամաս։

2.Այս բարդ բառերի արմատներով կազմեք նոր բառեր:

Հողոտ,գործիք,մասնիկ,հողատարածք։

3.Ո՞րն է առակի հիմնական ասելիքը:

Առակի  հիմնական  ասելիքը այն է,որ հանուն փողի  ամեն ինչի պատրաստ  են։

4.Դուրս գրիր այն հատվածը, որտեղ արտացոլվում է առակի հիմնական ասելիքը:

Աշխատանքը գանձ է մարդկանց համար:

5.Համացանցից գտիր առակին բնորոշ առած-ասացվածքներ:

Աշխատող մարդը միշտ փող կունենա։

Աշխատելիս հիվանդ է, ուտելիս առողջ։

Աշխատանքը լեռներ կհավասարեցնի։

Աշխատանքը մայրն է ամեն բարիքի,իսկ ծուլությունը՝ չարիքի։

Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։

6.Գրիր պատմություն, որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը:

Աշխատող մարդը միշտ փող կունենա։

Կար մի  տղա։Նրա  անունը  Արամ  էր։Նա  աշխատում  էր  հողագործ։Նա  շատ  քիչ  գումար  էր  վաստակում  հողագործությամբ։Նա  հազիվ  էր իր  ընտանիքը  պահում։Մի  օր,  նա  եկավ  իր աշխատանքը  կատարելու։Փորեց-փորեց  և  գտավ  ոսկուց կարաս։Այդ  կարասը լի  էր  ոսկով  և  նա  շատ  ուրախացավ։Այդ  գանձը նա ցույց  տվեց  այդ  հողի  տիրոջը։Հողի  տերը  ասաց,որ  նա  վերցնի  այդ ոսկին  ամբողջությամբ  իրեն,քանի որ  ինքն  է  գտել դա։Բայց  քանի որ  Արամը  շատ  բարի  մարդ  էր,նա այդ  ոսկու  կեսը  տվեց  հողի  տիրոջը,իսկ  կեսը՝վերցրեց  իրեն։Այդ  օրվանից նա հարստացավ։

 

 

Write a comment

Skip to toolbar