Գործնական քերականություն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի 6-րդ դասարան | Posted on September 20, 2023

Գործնական քերականություն.

Առաջադրանք 1

  1. Ստեղծագործության մեջից դուրս գրիր բարդ բառերը

Գրասեղան,մանրահատիկ,հորեղբայր,ծամածռվել:

  1. Բառարմատներով կազմիր նոր բառեր

Գրավոր,դասասեղան,մանրուք,հացահատիկ,հայրիկ,եղբայրություն,ծամոն։

  1. Քո կազմած բառերով կազմիր նախադասություններ։

Մենք  երեկ  գրել  ենք  գրավոր  աշխատանք։

Մեր  դասասեղանները  շատ  հարմար  են։

Ես երեկ  տեսա  մանրուք  որդ։

Իմ  պապիկը  երեկ  ցանեց  հացահատիկ։

Իմ  հայրիկը  շատ  բարի  է։

Ես  և  իմ  եղբայրը  շատ  լավ  եղբայրություն  ենք անում ։

Երեխաները  շատ  են  սիրում  ծամոն։

Առաջադրանք 2

  1. Դուրս գրիր տասը հատ հոգնակի թվով գոյական և դարձրու եզակի։

հավեր-հավ

խոզեր-խոզ

արջեր-արջ

փղեր-փիղ

վագրեր-վագր

հովազներ-հովազ

սատանաներ-սատանա

դևեր-դև

հրեշներ-հրեշ

ականջներ-ականջ

2.Այդ բառերով կազմիր պարզ նախադասություններ

Մենք  ունենք  շատ  հավեր։

Անտառում  կային  վայրի  խոզեր։

Արջերը  սիրում  են  մեղր  ու  տանձ։

Փղերը  ունեն  շատ  երկար  կնճիթ։

Հովազները  վագրերից արագավազ  են։

Սատանաները  ու  դևերը  հեքիաթային  չար  կերպարներ  են։

Առաջադրանք 3

  1. Դուրս գրիր ստեղծագործության մեջ առկա տեղանունները

Կույր  աղբյուր

Թփուտ  կածան

Պարզ  բացատ

  1. Գրիր քեզ ամենամոտը գտնվող 10 տեղանուն:

Արմավիրի  մարզ

Փարաքար

Զվարթնոց

Վաղարշապատ

Էջմիածին

Թաիրով

Մերձավան

Մուսալեռ

Ծաղկունք

Հոկտեմբերյան

 

Առաջադրանք 4

Գտիր հետևյալ բառերի հոմանիշներն ու հականիշները, քո նախընտրած 5 բառով կազմիր նախադասություններ: Կարող ես բառերը գտնել ստեղծագործության մեջ և փոխել նախադասությունը համապատասխանաբար հոմանիշ կամ հականիշ տեղադրելով բառի փոխարեն:

Ալարկոտ-թամբալ,աշխատասեր

անբան-անգործ,աշխատասեր

մեղմ-թույլ,ուժեղ

տգեղ-գեշ,գեղեցիկ

տաք-ջերմ,սառը

փափուկ-ճկուն,չոր

դանդաղ-կամաց,արագ

ծույլ-ալարկոտ,աշխատասեր

բաց-ազատ․փակ

բարձր-սլացիկ,ցածր

ուրախ-զվարթ,տխուր

գորշ-մոխրագույն,սպիտակ

ջերմ-տաք,սառը

ուժեղ-հզոր,թույլ

մոտիկ-մոտակա,հեռու

 

1.Մարդ  չպետք  է  լինի  ալարկոտ։

2.Արամը շատ  ուժեղ տղա  է։

3.Բարդին  շատ  բարձր  ծառ  է։

4.Երեխաները  ուրախ  խաղում  էին  բակում։

5.Ես  իմ  փոքր  եղբոր համար  գնեցի  փափուկ  խաղալիք։

Write a comment

Skip to toolbar