Homework 06.12.2023

0

Posted by erikvanyan | Posted in Անգլերերն 6-րդ դասարան | Posted on December 6, 2023

Վանի թագավորության հիմնադրումը։ Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք

0

Posted by erikvanyan | Posted in Պատմություն 6-րդ դասարան | Posted on December 6, 2023

Վանի թագավորության հիմնադրումը։

Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին Ասորեստանի հարձակումները ավելի հաճախակի էին դարձել։ Դա Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներին ստիպեց արագացնելու միավորման գործընթացն՝ ընդդեմ ընդհանուր թշնամու։

Ք․ա․ 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը։ Այն մեծ դեր է խաղացել ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային  պատմության մեջ։ Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորեստանցիներն այն կոչում էին Ուրարտու։

Իր արքաների ասորերեն արձանագրություններում երկիրը կոչվում է մեկ այլ ավանդական անվամբ՝  Նաիրի։ Իսկ տեղական լեզվով սեպագրերում այն կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ։ Այդ պատճառով պատմագիտության մեջ այս պետությունը հաճախ կոչում են Վանի թագավորությունը։

               Ասորեստանի արձանագրություններում Ք․ա․ 9-րդ դարի 30-20-ական թթ․ Հայաստանի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի 1-ինը (թագավորել է Ք․ա․ մոտ 835-825թթ։) Նա հաջողությամբ դիմակայել է ասորեստանյան արշավանքներին։ Ի տարբերություն Արամ Հայկազունու, որի իշխանությունը տարածվում էր Հայաստանի կենտրոնական և հյուսիսային շրջաններում, Սարդուրի 1-ինը հիշատակվում է որպես Հայաստանի հարավային շրջանների տիրակալ։ Նրա շինարարական և ռազմական գործունեությունը կապված է Վանա լճի ավազանի և Աղձնիք աշխարհի տարածքների հետ։

Սարդուրի 1-ինի ձեռնարկած կարևոր քայլերը ամրապնդեցին վերելքի ուղին բռնած թագավորությունը։ Իսկ նրա հաջորդների իշխանությունն ընդարձակելով աստիճանաբար ընդգրկեց ամբողջ Հայկական լեռնաշխարհը, ապա տարածվեց նաև այլ երկերների վրա։

Տուշպա-Վանը՝ մայրաքաղաք։ Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ նորաստեղծ պետությունը սկսում է հզորանալ, կարիք է զգացվում նոր, ավելի մեծ ու շքեղ մայրաքաղաքի։ Այդպես եղավ նաև Վանի թագավորությունում։

Ք․ա․ 830-ական թվականների վերջին Սարդուրի 1-ինը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա (Տոսպ,Վան) մայրաքաղաքը։ Լճափին բարձրացող հսկայծավալ բնական ժայռի վրա նա կառուցեց բարձր պարիսպներով ու հզոր աշտարակներով անմատչելի մի ամրոց։ Մայրաքաղաքի շինարարությունը և շքեղացումը շարունակվեց նաև հետագա արքաների օրոք։ Որպես բացառիկ պատիվ՝ նրանք իրենց կոչում էին «տերը Տուշպա քաղաքի»։

               Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքի հիմնադրման կապակցությամբ Սարդուրի 1-ինը թողել է մի քանի արձանագրություն։ Նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա, Նաիրի երկրի արքա․․․»։ Այս հզոր տիտղոսաշարը նրան էր անցել հաղթողի իրավունքով՝ Ասորեստանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ։ Հայտնի է, որ նրա զորքերը Ք․ա․ 833 թվականին Հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել են Ասորեստանի արքա Սալմանասար 3-ի դեմ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ո՞րն էր դրա ստեղծման գլխավոր պատճառը։

Ք․ա․ 9-րդ դարում Վանա լճի ավազանում ստեղծվեց և աստիճանաբար հզորացավ համահայկական առաջին թագավորությունը՝Վանի թագավորությունը։Ք․ա․ 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին Ասորեստանի հարձակումները ավելի հաճախակի էին դարձել։ Դա Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներին ստիպեց արագացնելու միավորման գործընթացն՝ ընդդեմ ընդհանուր թշնամու։

 

2.Ի՞նչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը։

Վանի թագավորությունը  հայտնի է  Արարատ,Ուրարտու,Նաիրի,Բիայնիլի անուններով։

 

3.Ի՞նչ գիտեք Սարդուրի 1-ին  արքայի մասին։

 Ասորեստանի արձանագրություններում Ք․ա․ 9-րդ դարի 30-20-ական թթ․ Հայաստանի հզոր արքա է հիշատակվում Սարդուրի 1-ինը ։ Նա հաջողությամբ դիմակայել է ասորեստանյան արշավանքներին։ Ի տարբերություն Արամ Հայկազունու, որի իշխանությունը տարածվում էր Հայաստանի կենտրոնական և հյուսիսային շրջաններում, Սարդուրի 1-ինը հիշատակվում է որպես Հայաստանի հարավային շրջանների տիրակալ։ Նրա շինարարական և ռազմական գործունեությունը կապված է Վանա լճի ավազանի և Աղձնիք աշխարհի տարածքների հետ։

 

4.Ո՞վ է հիմնել Տուշպա(Տոսպ,Վան) մայրաքաղաքը։

Ք․ա․ 830-ական թվականների վերջին Սարդուրի 1-ինը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա (Տոսպ,Վան) մայրաքաղաքը։

 

5.Փորձե՛ք ներկայացնել Սարդուրի 1-ինի պատմական կերպարը։

Սարդուրի 1-ինը թողել է մի քանի արձանագրություն։ Նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա, Նաիրի երկրի արքա․․․»։ Այս հզոր տիտղոսաշարը նրան էր անցել հաղթողի իրավունքով՝ Ասորեստանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ։

 

Նոր հասկացություններր, անուններ, արտահայտություններ

Բիայնիլի, Վանի թագավոություն, Սարդուրի 1-ին, Տուշպա(Տոսպ,Վան), «մեծ արքա», «տիեզերքի արքա»

Սարդուրի 1-ինի արձանագրությունը՝ Տուշպա-Վան մայրաքաղաքի հիմնադրման մասին

Արձանագրությունը Սարդուրիի Լութիպրիի որդու՝ մեծ արքայի, հզոր արքայի, տիեզերքի արքայի,Նաիրիի արքայի, որին հավասարը չկա, զարմանահրաշ հովվի, (որ) չի վախենում կռվից, արքայի, որ ենթարկում է անհնազանդներին։ Սարդուրին՝ Լութիպրիի որդին, արքան (է) արքաների, որը բոլոր արքաներից հարկ վերցրեց։ Սարդուրին՝ որդին Լութիպրիի ասում է այսպես․ «Ես քարերն այս Ալնիունու քաղաքից բերեցի, ես պարիսպն այս կառուցեցի»։

Կոորդինատային հարթություն

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան | Posted on December 6, 2023

Առաջադրանքներ․

1)Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք AB հատվածը, որի ծայրակետերն են․

ա)A(+2,-1), B(+3,-2)

բ)A(+3,+2), B(+2,+1)

գ)A(+4,+1), B(0,-2)

2)Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք ABCD քառանկյունը, որի գագաթները հետևյալ կետերն են․

ա)A(-3,+2), B(+1,+1), C(+2,-2), D(-3,-4)

բ)A(+4,0), B(-2,+1), C(-3,-4), D(+4,-3)

3)Կոորդինատային հարթության վրա տրված են A(-2,3) և B(1,0) կետերը։ Կառուցե՛ք AB հատվածը և գտե՛ք օրդինատների առանցքի հետ նրա հատման կետը։

Հատվում   է   1   կետում։

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք AB հատվածը, որի ծայրակետերն են․

ա)A(-1,+1), B(0,0)

բ)A(0,+1), B(+1,0)

գ)A(+4,-4), B(+3,-3)

2)Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք ABC եռանկյունը, որի գագաթները հետևյալ կետերն են․

ա)A(+1,+1), B(+4,+2), C(+1,+5)

բ)A(+1,+2), B(-4,-2), C(-3,+3)

գ)A(-3,0), B(+3,-2), C(+3,+2)

3)Կոորդինատային հարթության վրա տրված են A(-2,3) և B(0,1) կետերը։ Կառուցե՛ք AB հատվածը և գտե՛ք աբսցիսների առանցքի հետ նրա հատման կետը։

Չի  հատվում

Skip to toolbar