Տիգրան 2-ի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը

0

Posted by erikvanyan | Posted in Պատմություն 6-րդ դասարան | Posted on April 10, 2024

Հայաստանը Արտաշես 1-ի հաջորդների օրոք: Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.): Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

Արտավազդ 1-ից հետո` մոտ Ք.ա. 115 թվականին, գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք.ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և, որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ:

Տիգրան 2-ի գահակալումը: Հայոց պատմության նշանավոր գործիչներից է Տիգրան 2 Մեծը: Նա ծնվել է մոտ Ք.ա. 140 թ.: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան` այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել է Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի հետ: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին:

Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

Ծոփքի վերամիավորումը: Գահ բարձրանալուն պես Տիգրան 2-ը (Ք.ա. 95-55 թթ.) սկսեց կատարել բարեփոխումներ` հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական ոլորտին:

Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին: Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում` Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞վ և ե՞րբ է թագավորել Մեծ Հայքում Արտաշես 1-ից հետո:

Արտաշեսից  հետո  Մեծ  Հայքում   թագավորել  է   Արտավազդ 1-ը  Ք.ա. 160-115 թթ.։

2. Ինչու՞ Տիգրան արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան:

Տիգրան  արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան,որովհետև Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի էր ունեցել պատերազմ, որն ավարտվել էր հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

3. Ո՞վ էր Տիգրան 2-ի հայրը, և ե՞րբ է նա թագավորել:

Տիգրան  2-ի  հայրը  Տիգրամ  1-ինն  էր,ով  թագավորել  էր  Ք.ա. 115-95թթ․

4. Ե՞րբ է թագադրվել Տիգրան 2-ը և որտե՞ղ:

Տիգրան  2-ը  թագադրվել  է  Ք․ա  95թթ-ին  Աղձնիք  նահանգի  անհայտ  վայրում:

5. Ո՞ր թվականներին է իշխել  Տիգրան 2 Մեծը:

Տիգրան 2  մեծը  իշխել  է  Ք.ա. 95-55 թթ։

6. Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին:

Ք.ա. 94 թվականին Տիգրան 2-ը պարտության մատնեց  Ծոփքում  իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին:

Առողջություն

0

Posted by erikvanyan | Posted in Առողջագիտություն | Posted on April 10, 2024

Առողջությունը  մարդու  նորմալ  վիճակն  է,երբ  նա  իրեն  լավ  է  զգում։Առողջությունը  կախված  է  հետևյալ  գործոններից․

1.հոգեվիճակ

2.Հիգիենա

3.Առողջ  սնունդ

4.Վնասակար  սովորություններ

5.Շրջակա  միջավայր

6.Ժառանգականություն

7.Աղքատություն

8.Կրթություն

9.Մարզանք

10.Պատասխանատու  վարքագիծ։

 

Վերադասավորում  եմ  այս  գործոնները  իմ  կարծիքով  ըստ  կարևորության։

1.Առողջ  սնունդ

2.Մարզանք

3.Հոգեվիճակ

4.Հիգիենա

5.Վնասակար  սովորություններ

6.Շրջակա  միջավայր

7.Կրթություն

8.Աղքատություն

9.Վարքագիծ

10.Ժառանգականություն

 

Մայրիկիս  վերադասավորած   գործոնների   կարևորությունն    ըստ    իր   կարծիքի։

1.Առողջ  սնունդ

2.Վնասակար  սովորություններ

3.Մարզանք

4․Հիգիենա

5.Հոգեվիճակ

6.Կրթություն

7.Շրջակա  միջավայր

8.Աղքատություն

9.Ժառանգականություն

10․Վարքագիծ

Skip to toolbar