Ղ. Աղայան. Հիշողություն

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on April 5, 2021

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:

Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։Արյունարբու-դաժան,սնուցած-կերակրած,կրկին-նորից,կպցնելիս-փակցնելիս,ավերակ-փլատակ,շյուղ-դալար ճյուղ,շինել-նորոգել։
  2. Դուրս գրի՛ր կարմրացրած բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմանիշները։  շյուղ-ծղոտ,բույն-որջ,ավերակ-փլատակ,կպցնելիս-միացնել,սնուցած-կերակրած,Արյունարբու-արյունակեր,կրկին-նորից։
  3. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից։ Հայտնի է ծիծեռնակների 179 տեսակ,Հայաստանում՝5 տեսակ՝գյուղական ծիծեռնակ,քաղաքային ծիծեռնակ,առափնյա ծիծեռնակ,ժայռային ծիծեռնակ,շիկագոտի ծիծեռնակ։Ինքնատիպ կառուցվվածքով թռչուններ են։Կտուցը թույլ է,հիմքում լայն,բերանի բացվացքը՝մեծ,թևերը՝ նեղ, երկար,պոչը՝մկրատաձև,ոտքերն ու մատները՝թույլ զարգացած։Եթե ծիծեռնակները բարձր են թռչում,ուրեմն արևոտ օր է սպասվում,իսկ եթե ցածր են թռչում,ուրեմն օրը անձրևոտ է լինելու։Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր,իսկ քաղաքական ծիծեռնակներինը՝բաժականման։Մայիս ամսից մինչև հունիս ձագեր են հանում։Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000-5000 հատ։Սնվում են հիմնականում որդերով և միջատներով։
  4. Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։

Write a comment

Skip to toolbar