Մաթեմատիկա

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on May 14, 2021

 

1.Գտի׳ր   այն  հնգանիշ  թիվը,   որի   հարյուրավորը   8  է,   միավորը  4, իսկ  մնացած  կարգերում  գրված  է  3:

1)  33834                2)  33843                       3)  38334                 4)  34833

Հին ասածվածքներ

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on May 14, 2021

Մի քաղաքում, որի սովորույթների և ավանդույթների մասին ես ձեզ դեռ կպատմեմ,  անհետաքրքիր, ես կասեի՝ պարզապես հնաոճ մի շենք կա: Դա Հին ասացվածքների Ասացվածքանոց է:  Այս Ասացվածքների տանը  հանգստանում են Հին ասացվածքները: Նրանք մի ժամանակ, իհարկե, երիտասարդ են եղել, առույգ, բայց  հիմա արդեն դա հետաքրքիր չէ:  Ես ասացի՝ հանգստանո՞ւմ են: Ո՜չ, ի՜նչ հանգստանալ, մի գլուխ լեզվին են տալիս ու անընդհատ վիճում են:

_ Էշ ծնվել ես, էշ էլ կմեռնես,_հայտարարում է ասենք մի տիկին Հին ասացվածք:

_ Ասելով չի, անելով է,- հակաճառում են նրա ընկեր-հարևանները:

_ Խելքի բան է. Կրթությունը լույս է, անկրթությունը՝ խավար: Եթե ուզես, կսովորես, ու բոլոր ճամփեքը լույս կտան քեզ: Եվ ընդհանրապես, որ շատ ուզես, ամեն ինչի կհասնես, – մրթմթում է մի Ծերունի ասացվածք:

_ Շատին վազողը քչին էլ չի հասնի,- լուրջ-լուրջ խոսում է  մի ուրիշ  Ծեր ասացվածք:

_ Ի՜, ո՛վ է ասում,- մեջ է ընկնում  մի այլ Հին ասացվածք: _ Որ մարդիկ բավարարվեին իրենց ունեցածով, ուրեմն մինչև հիմա կապիկների նման ծառերի վրա կապրեին:

_Գեղ կանգնի, գերան կոտրի,–  լսվում է մեկի ձայնը:

Սրա հետ էլ մեկը չի համաձայնում.

_Ամեն մարդ իր բաժին գործն է անում,   իր բաժին երկինքն է պահում: Բայց մեկ է՝ ուժը միաբանության մեջ է:

Հին ասացվածքները մի պահ  ձայները կտրում են: Հետո Ամենածեր ասացվածքը շարունակում է խոսակցությունը.

_ Մեկ է՝ խաղաղություն ուզողը պիտի պատերազմի պատրաստվի:

Ինչպես տեսնում եք, Հին ասացվածքները, իրար հետ վիճելով, մեկ-մեկ էլ ճիշտ բաներ են ասում, հատկապես, երբ քննադատում են իրար: Կարևորն այն է, որ հակաճառեն իրար, չհամաձայնեն իրար հետ:

Ասենք  ծեր ասացվածքներից մեկն ասում է.

_ Ճտերն աշնան են հաշվում:

Մյուսն անպայման չի համաձայնում.

_Լավ սկիզբը գործի կեսն է:

Այդ ժամանակ մի քիչ ավելի երիտասարդ ասացվածք նրան կատվախոտի կաթիլներ է տալիս և համբերատար բացատրում է, որ ով խաղաղություն է ուզում, ուրեմն խաղաղություն պիտի սարքի, ոչ թե ռումբեր:

_ Ինչ ուզում ես ասա, ամեն մարդ իր տան թագավորն է,– ասում է մեկը:

_Բա որ այդպես է, ինչո՞ւ են բոլորը հարկեր վճարում, ինչո՞ւ են լույսի համար վճարում, գազի համար…էլ ի՛նչ թագավոր:

Սրան էլ հակաճառում են բոլորը:

Ես սկսում եմ նրանց խղճալ: Նրանք չեն հասկանում, որ աշխարհը փոխվում է, որ հին ասացվածքներով հեռու չես գնա (շատ բանի չես հասնի), որ կյանքը կարող են փոխել միայն երիտասարդները, համարձակ մարդիկ՝ վարպետ ձեռքերով և խելացի, լուսավոր գլխով: Այնպիսին, ինչպիսին դուք եք:

Ագահությունը  մարդուն կործանում  է։

Ամեն   բանի  սկիզբն  է  դժվար։

Բարեկամ կորցնելը հեշտ  է, գտնելն է  դժվար։

Բարի  գործը  ջուրն  էլ  գցես, չի  կորչի։

Բանն  արա, հետո պարծեցիր։

Գիտության  մեջ  կարճ  ճանապարհ  չկա։

Գրում  են  ոչ  թե  գրչով, այլ  խելքով։

Եթե  դրամ  կորցնես, շատ  բան  չես կորցնի, եթե ժամանակ  կորցնես,  շատ  բան կկորցնես։

Ընկերոջ  ապտակն  ավելի  լավ  է, քան  թշնամու  համբույրը։

Լավ  խոսքը  հանգցնում  է  կրակը։

Skip to toolbar