Posted by erikvanyan | Posted in Ես և շրջակա աշխարհը | Posted on May 15, 2021

Կարդալով այս հոդվածը՝ մենք ձեռք կբերենք անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես հրդեհները կանխելու, այնպես էլ հրդեհ առաջանալու դեպքում իրավիճակը գնահատելու և ճիշտ գործելու համար:
Ինչպես գիտենք, այրման համար նույն տեղում և նույն պահին պետք է լինեն՝
- այրվող նյութ
- օդ (թթվածին)
- կայծ կամ կրակ
Այս երեքից որևէ մեկի բացակայությունն անհնար է դարձնում այրումը կամ էլ բերում է արդեն այրվող նյութի (կրակի մարմանը):
Այրվող նյութեր հանդիպում են ամենուր և դրանք կարող են լինել գազային, հեղուկ կամ պինդ վիճակում (օրինակ՝ գազ, բենզին, փայտ): Այրումը կարող է ընթանալ դանդաղ կամ պայթյունի ձևով: Այրման ժամանակ ջերմություն է անջատվում և ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 1000-12000 C:
Հրդեհը չվերահսկվող այրումն է, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացումով և մարդկանց կյանքի ու առողջության համար վտանգ է առաջացնում:

Ողջույն:Ես Էրիկն եմ,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում։Սիրում եմ աշխատել համակարգչով,ճամփորդել, լուծել խնդիրներ,հեծանիվ վարել։Հավաքում եմ տարբեր տեսակի լեգոներ և փազլներ։