Վայրի կարապներ

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on May 5, 2021

Թագավորն ունի տասնմեկ որդի և մեկ դուստր, որի անունն է Էլիզա: Բոլորը երջանիկ էին, քանի դեռ չէր հայտնվել կախարդ խորթ մայրը: Նա գյուղ է ուղարկում Էլիզային, իսկ եղբայրներին դարձնում է սպիտակ կարապներ: Նրանք թռչում-հեռանում են: Էլիզան օր-օրի ավելի է գեղեցկանում, սակայն շատ է տխրում՝ հիշելով իր եղբայրներին: Երբ նա վերադառնում է դղյակ, խորթ մայրը երեք դոդոշների օգնությամբ փորձում է այլանդակ դարձնել Էլիզային: Սակայն դոդոշները դիպչելով Էլիզային վերածվում են կարմիր կակաչների: Այդ ժամանակ խորթ մայրը ցեխ է քսում քնած Էլիզայի դեմքին, այնպես որ անգամ հայրը առավոտյան չի ճանաչում իր աղջկան և վտարում է դղյակից:

Գիշերը Էլիզան անցկացնում է անտառում և երազում տեսնում է եղբայրներին: Առավոտյան նա լվացվում է լճակում և նորից դառնում է գեղեցկուհի: Ճանապարհին հանդիպած ծեր կինը տալիս է նրան հատապտուղներ և ցույց է տալիս գետը, որտեղ տեսել է ոսկե թագերով տասնմեկ կարապների: Հաջորդ օրը Էլիզան այստեղ գտնում է իր եղբայրներին և նրանք կողովով տանում են քրոջն իրենց հետ: Երազում Էլիզան տեսնում է, որ մի փերի սովորեցնում է իրեն, թե ինչպես կարելի է եղբայրներին վերադարձնել իրենց մարդկային կերպարանքը: Էլիզան պիտի գերեզմանոցում աճող եղինջից տասնմեկ շապիկ  կարի իր եղբայրների համար: Բայց ողջ աշխատանքի ընթացքում նա չպիտի արտասանի ոչ մի բառ, այլապես եղբայրները կմեռնեն:

Մաթեմատիկա

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on May 5, 2021

Տատիկը գնեց հավի և սագի 8-ական ճուտիկ: Հավի Ճուտիկը 10 դրամով էժան էր սագի ճուտիկից: Տատիկն ասաց, որ հավի ճուտիկների համար վճարել է 640 դրամ: Հաշվի՛ր, թե որքա՞ն է վճարել սագի ճուտիկների համար:

Լուծում՝8.10=80  640:8=80  640+80=720

Պատասխան՝720 դրամ։

 

Թվերը գրի՛ր թվանշաններով.

ա) յոթ հարյուր քառասունհինգ հազար  երկու հարյուր տասնչորս –  745.214

բ) երեք հարյուր յոթ հազար ութսունութ – 307.088

գ) հարյուր տասնչորս հազար քառասունվեց – 114.046

դ) հարյուր հիսունհինգ հազար վեց հարյուր տասնմեկ – 155.611

 

Կարգային գումարելիների գումարը ներկայացրո՛ւ թվի տեսքով:

100.000 + 40.000 + 3.000 + 200 + 50 + 7 = 143257

300.000 + 80.000 + 4.000 + 700 + 20 + 9 = 384729

400.000 + 70.000 + 1.000 + 500 + 80 + 3 = 471583

200.000 + 60.000 + 9.000 + 100 + 40 + 6 = 269146

Skip to toolbar