Տասնորդական կոտորակների բաժանումը

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան | Posted on April 15, 2024

Թիվը (տասնորդական կոտորակը կամ բնական թիվը) տասնորդական կոտորակի վրա բաժանելու համար պետք է՝

1) բաժանելիի և բաժանարարի ստորակետները դեպի աջ տեղափոխել այնքան թվանշաններով, որքան թվանշան կա ստորակետից հետո բաժանարարում
2) եթե բաժանելիում ստորակետից հետո պակասում են թվանշանները, ապա ավելացնում ենք զրոներ

Այս կանոնը կոտորակների հիմնական հատկության հետևանքն է (կոտորակի գիծը պետք է փոխարինել բաժանումով)՝ կոտորակի համարիչն ու հայտարարը կարելի է բազմապատկել զրոյից տարբեր թվով:

Մեր դեպքում բազմապատկում ենք 10,100,1000… թվերով:

Օրինակ

Կարճ կարելի է գրել այսպես՝ 1,5:0,5=15:5=3

1,5 բաժանելիում և 0,5 բաժանարարում ստորակետները տեղափոխում ենք դեպի աջ այնքան թվանշաններով, որքան թվանշաններ կան ստորակետից հետո 0,5 բաժանելիում, այսինքն՝ մեկով:

Կարճ գրում ենք այսպես՝ 0,24:0,06=24:6=4

0,24 բաժանելիում և 0,06 բաժանարարում ստորակետները տեղափոխում ենք դեպի աջ այնքան թվանշաններով, որքան թվանշաններ կան ստորակետից հետո 0,06 բաժանարարում, այսինքն՝ երկու թվանշանով:

Դիտարկենք ևս երկու օրինակ:

Առաջադրանքներ․

1)Կատարե՛ք բաժանում․

ա)40,25 : 2,3 =17,5

բ)4,221 : 0,63 =6,7

գ)30,303 : 33,3 =0,91

դ)9,3456 : 10,62 =0,88

ե)35,601 : 0,01 =3560,1

զ)0,13464 : 0,396 =0,34

է)14,924 : 0,82 =18,2

ը)788,48 : 1,28 =616

թ)189,1 : 0,305 =620

ժ)13,536 : 0,423 =32

ժա)0,001 : 0,2 =0,005

ժբ)10,74197 : 87,05 =0,1234

2)Ուղղանկյան երկարությունը 26,53 դմ է, իսկ մակերեսը 465,8668 դմ2 է։ Գտե՛ք ուղղանկյան լայնությունը։

Լուծում՝465,8668:26,53=17,56

Պատասխան՝17,56 դմ։

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Կատարե՛ք բաժանում․

ա)8,368 : 2 =4,184

բ)17,024 : 4 =4,256

գ)0,0225 : 15 =0,0015

դ)10,5 : 7 =1,5

ե)6,25 : 125 =0,05

զ)10,08 : 24 =0,42

է)11,223 : 3 =3,741

ը)374,17 : 31 =12,07

թ)13,041 : 23 =0,567

2)Աստղանիշի փոխարեն դրե՛ք համեմատման համապատասխան նշանը, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն․

ա)1234 : 26 > 12,34 : 26

բ)741 : 9,4  > 74,1 : 9,4

գ)0,1901 : 2 < 1901 : 2

դ)7,26 : 5,17 <  7260 : 5,17

Write a comment

Skip to toolbar