Ամփոփիչ աշխատանք

0

Posted by erikvanyan | Posted in Բնագիտություն 6-րդ դասարան | Posted on April 22, 2024

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Կայծակ  կարող  է  առաջանալ  երկու  էլեկտրականացված  ամպերի  կամ  ամպի  ու  Երկրի  միջև։

Կայծակին  զուգորդող  դղրդյունը  որոտն  է։

  1. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։Ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

  1. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Եթե  հայտվել  ենք բաց  տարածքում  պետք  չի  պառկել  գետնին,որովհետև  կայծակը  կհարվածի։Պետք  չի  հեռախոսով  խոսել,որովհետև  կայծակը  կհարվածի։Պետք  է  շուտ  փախչել,եթե  հնարավոր  է։Եթե  հնարավոր  չէ  հեռանալ  պետք  է  կքանստել   ցածրադիր  տեղում։

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Հաստատուն  մագնիսներ  են  կոչվում  այն  մարմինները,որոնք  երկար  ժամանակ  պահպանում  են  իրենց  մագնիսական  հատկությունները,կոչվում  են  հաստատուն  մագնիսներ  կամ  պարզապես  մագնիսներ։

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են  մագնիսական բևեռներ։

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։  Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի  հյուսիսային  բևեռը ձգվում է Երկրի մագնիսական   հարավային  բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական  հյուսիսային  բևեռի կողմը։

  1. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին լայն է։ Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։

  1. . Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Լույսի ճառագայթի ուղղության փոփոխությունը մի միջավայրից մյուսին անցնելիս, կոչվում է լույսի բեկում:Կան մարմիններ, որոնք լույս չեն արձակում, սակայն տեսանելի են, քանի որ անդրադարձնում են լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսը։

  1. Ի՞նչ է ոսպնյակը:

Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

  1. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ:

  1. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Լույսը լավ են անդրադարձնում հայելային, ողորկ մակերևույթները Հայելիները լույսն անդրադարձնում են որոշակի օրենքով, որը կոչվում է  անդրադարձման օրենք։Անդրադարձման երևույթի վրա է հիմնված հարթ հայելում առարկայի պատկերի ստացումը: Երբ առարկան տեղադրում ենք հայելու առջև, մեզ թվում է, որ ճիշտ իր նման մեկ այլ առարկա գտնվում է հայելու հետևում: Դա առարկայի պատկերն է:

  1. Նշի՛ր հայելիների տեսակները:

Հայելիները լինում են  հարթ, ուռուցիկ և գոգավոր:

  1. Ո՞ր անկյուն է կոչվում անդրադարձման անկյուն։

Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:

  1. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը  25  սմ  է։

  1. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Մարդու աչքի մասերն   են՝ եղջերաթաղանթ,ծիածանաթաղանթ,բիբ,ակնաբյուրեղ,ակնապատյան,ցանցաթաղանթ,տեսողական նյարդ,ապակե  նման մարմին։Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը:Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

Write a comment

Skip to toolbar