Posted by erikvanyan | Posted in Ընտանեկան նախագծեր | Posted on November 17, 2022
Posted by erikvanyan | Posted in Ընտանեկան նախագծեր | Posted on November 16, 2022
Posted by erikvanyan | Posted in Ընտանեկան նախագծեր | Posted on January 22, 2022
Posted by erikvanyan | Posted in Ընտանեկան նախագծեր | Posted on July 13, 2021
Նինոծմինդա (վրացերեն՝ ნინოწმინდა, մինչ 1991 թվականը՝ Բոգդանովկա), քաղաք Վրաստանի հարավում, Խանչալի լճի ափին, Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 1940 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Թբիլիսիից` 91 կմ (Ծալկայի կողմից) և 320 կմ (Ախալցխայի կողմից)։ Քաղաք է 1983 թվականից։Նինոծմինդայում գործում է կարի ֆաբրիկա, յուղապանրագործարան, մեխանիկական գործարան։ Խորհրդային տարիներին այնտեղ կար չորս միջնակարգ դպրոց (որից երեքը հայկական), գիշերօթիկ և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, կինոթատրոն, երկու գրադարան, հիվանդանոց և այլն։
Քաղաքում գործում է նաև 1884 թվականին կառուցված հայկական եկեղեցին (Սուրբ Սարգիս)։ Նինոծմինդայի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են, ովքեր եկել են շրջակա գյուղերից։ 2014 թվականին Նինոծմինդան ուներ 5144 բնակիչ, որից` 2482 տղամարդ և 2662 կին։Նինոծմինդան հիմնադրվել է 1840 թվականին՝ Ռուսական կայսրության Տավրիկյան նահանգից արտաքսված աղանդավորական ռուսների` դուխոբորների կողմից։
Posted by erikvanyan | Posted in Ընտանեկան նախագծեր | Posted on November 25, 2020
Posted by erikvanyan | Posted in Ընտանեկան նախագծեր | Posted on May 30, 2020
Ես Մարինե Մանվելյանն եմ՝ Էրիկ Վանյանի ծնողը: Կխոսեմ հեռավար ուսուցման մասին։
Քսանմեկերորդ դարում առցանց, վիրտուալ կյանքը մեր իրականության անբաժանելի մասն է կազմում։ Վիրուսի պատճառով, երբ ամբողջ Հանրապետությունով մեկ փակվեցին բոլոր դպրոցները, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, առանց դժվարության, անցավ առցանց ուսուցման: Կային ուսուցիրչների բլոգները, էլ. հասցեները, որոնց միջոցով պիտի կազմակերպվեր ուսումնական գործունեությունը, ճիշտ է, այդքան էլ հեշտ չէր, բայց հետաքրքիր էր․․․