Թեստային աշխատանք

0

Posted by erikvanyan | Posted in Հանրահաշիվ 7-րդ դասարան | Posted on December 19, 2024

1)Ճիշտ է արդյո՞ք այս բանաձևը`(d − l)2 = d2 − dl + l2

ա)Ոչ

բ)Այո

2)Հավասարության մեջ ի՞նչ թիվ պետք է լինի բազմակետերի փոխարեն՝

(7y −5)(7y +5) = 49y2 − 25

3)Ընտրիր պատասխանի ճիշտ տարբերակը:

Աստիճան բարձրացնելիս՝ (b+3)2 ստացվում է՝

ա)b2−6b+9

բ)b2+6b+9

գ)9+3+b+b2

դ)9+b2

4)0.49−p2 քառակուսիների տարբերությունը ներկայացրու արտադրյալի տեսքով:

Ընտրի՛ր ճիշտ պատասխանը:

ա)(p+0.7)

բ)(p−0.7)

գ)բերվածներից ոչ մեկին

դ)(0.7−p)

5)Բարձրացրու քառակուսի՝ (x−30)2

Պատասխաններից որո՞նք են սխալ:

ա)x2 − 60x + 900

բ)x2 − 900

գ)900 − 60x + x2

դ)x2 + 900

ե)x2 + 60x + 900

6)Երկու թվերի գումարի և տարբերության արտադրյալը հավասար է (c − v)⋅(c + v)=

Շարունակիր պնդումը (ընտրիր ճիշտ պատասխանը):

ա)երկու թվերի գումարի քառակուսուն:

բ)առաջին թվի քառակուսուց հանած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին:

գ)առաջին թվի քառակուսուն գումարած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին:

դ)երկու թվերի տարբերության քառակուսուն:

ե)այդ թվերի քառակուսիների տարբերությանը:

7)Կատարիր բազմապատկումը՝ (1/7c − 4/13d) ⋅ (1/7c + 4/13d)

Ընտրիր ճիշտ պատասխանը:

ա)1/49c2−16/169d2

բ)1/49c2−8/91cd+16/169d2

գ)1/49c2−2⋅1/7c⋅4/13d+16/169d2

դ)1/49c2+8/91cd+16/169d2

ե)1/49c2+2⋅1/7c⋅4/13d+16/169d2

 8)a10−b10 քառակուսիների տարբերությունը ներկայացրու արտադրյալի տեսքով:

Ընտրիր ճիշտ պատասխանը:

ա)(a5 − b5) ⋅ (a5 + b5)

բ)a10 + 2a5b5 + b10

գ)a10 − 2a5b5 + b10

դ)(a10 − b10) ⋅ (a10 + b10)

9)Կատարիր բազմապատկումը՝ (2a5 − 7b2)⋅(2a5 + 7b2)

Ընտրիր ճիշտ պատասխանը:

ա)4a7 − 49b2

բ)4a10−28a5b2+49b4

գ)2a10−7b4

դ)4a10−28a5b2−49b4

ե)4a10 − 49b4

զ)4a10+28a5b2+49b4

10)Գտիր (5x − 9y) ⋅ (5x + 9y) − 25x2 արտահայտության արժեքը, եթե  x = 2 և y = 0.01:

(5x − 9y) ⋅ (5x + 9y) − 25x²=25x²-81y²-25x²=-81y²=-81.(0,o1)²=-0,0081

What do I want to become in the future

0

Posted by erikvanyan | Posted in Անգլերեն 7-րդ դասարան | Posted on December 18, 2024

Hello,my name is Erik, and today I gonna tell you about «what do I want to become in the future».I have many hobiies playing football, handball, tennis, basketball, but I want to become a programmer. I want to become a programmer, because its very interesting to work with  websites, create something new or create games. But to be programmer I need to know english and math very good. So I am studying english and math to become a programmer. I also want to be an animator. I want to create funny, interesting 3d animations.I think that being programmer will be better than animator.

Երկու ուղիղների զուգահեռության հայտանիշները

0

Posted by erikvanyan | Posted in Երկրաչափություն 7-րդ դասարան | Posted on December 18, 2024

1)AB և CD ուղիղները հատվել են MN ուղղով։ Նշեք․

ա)խաչադիր անկյունների երկու զույգ

<BKP և <CPK,  <DPK և <AKP

բ)համապատասխան անկյունների երկու զույգ

<MKA և <MPC 

գ)միակողմանի անկյունների երկու զույգ

2)Տրված է a||b: Գտեք <2-ը։

<2=180º-56º=124º

3)Տրված է a||b, <2-ը երկու անգամ փոքր է <1-ից։ Գտեք <2-ը։

x+2x=180º    3x=180º    x=180:3   x=60º

4)Երկու զուգահեռ ուղիղ հատողով հատելիս միակողմանի անկյունների տարբերությունը 20o է։ Գտեք այդ անկյունները։

Լուծում՝180-20=160   160:2=80º   80+20=100º   

Պատասխան՝80º և 100º:

5)Տրված է DE||BC, BD=DE: Գտեք <EBC -ն, եթե <ADE=50o :

<DBE=<DEB  50:2=25º    <EBC=DBE=25º 

Շառլ Ազնավուր. Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք

0

Posted by erikvanyan | Posted in Գրականություն 7-րդ դասարան | Posted on December 18, 2024

Կնոջս մահից հետո ես մենակ եմ ապրում: Զբաղվում եմ տան գործերով, ինքս եմ խոհանոցում պատրաստում: Ծանոթներս համարում են, որ ես արժանի եմ դասվել  ֆրանսիացի մեծ խոհարարների շարքերը, ինչը բավական չափազանցված է:

Խոհարարությունը միշտ էլ եղել է իմ կիրքը, եթե հիշենք այն գազօջախը, որը ես նվիրեցի ինքս ինձ՝ թոշակի անցնելու կապակցությամբ: Հաճախ ես հրավիրում եմ ընկերներիս, ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր մնացել են: Տոնական օրերը միշտ էլ լավ առիթ են որևէ համեղ բան պատրաստելու համար: Բայց այս տարի բոլորը մեկնել են, ոմանք դեպի արևաշող կղզիներ, ոմանք էլ՝ ձյունառատ լանջեր՝ երիտասարդությունը հիշելու: Իսկ ես չեմ սիրում փոխել իրերի սովորական դրվածքը և հրաժարվել իմ փոքրիկ խենթություններից, այդ պատճառով էլ որոշեցի մնալ տանը իմ շան և մենակությանս հետ: Եվ այդ ժամանակ ես մտածեցի իմ տուն հրավիրել Սուրբ Գրվածքի  աստվածներին: Ի վերջո՝ ռիսկը ազնիվ գործ է: Վաղ առավոտյան գնացի եկեղեցի: «Այս տարի չեմ գնա կեսգիշերվա պատարագին, այլ կհրավիրեմ մեծարգո հյուրերին»՝ մտածեցի ես: Ես աղոթեցի ոչ սովորականի պես, որպեսզի ոչ ոքի չնեղացնեմ՝ հիշատակելով Եհովային, Հիսուսին (Աստծո որդուն քրիստոնյաների և հենց Աստծո համար) և Ալլահին: Ծնկաչոք խնդրում էի բարձրյալներին բարեհաճ լինել իմ նկատմամբ այս յուրահատուկ օրը, երբ հոգնած տարին պատրաստվում է իր պարտականությունները զիջել ավելի երիտասարդ, ավելի եռանդուն և հույսերով լի տարվան:

Խանութներով անցնելուց և անհարժեշտ մթերքը գնելուց հետո ես արդեն գազօջախիս մոտ էի:

Ճաշացանկը չպետք է ոչ ոքի նեղացներ: Հետևաբար չէր լինի ոչ խոզի միս, ոչ էլ ալկոհոլ, բայցևայնպես կարելի է մի քանի շիշ գինի դնել իմ սեփական մառանից: Բարեբախտաբար տարվա վերջին օրը ուրբաթ էր և ես որոշեցի ձկնային հյուրասիրություն պատրաստել: Ես համոզված էի, որ այդ դեպքում բոլոր աստվածները գոհ կլինեին: Մսի միակ կտորը բաժին էր հասնելու իմ հավտարիմ ընկերոջը՝ շանս, ով նույնպես պետք է նշեր այդ տոնական օրը:

Մեծ բուխարու մեջ ուրախ վառվում էր բուրավետ փայտե կրակը, դրանից ոչ հեռու կանգնած էր գեղեցիկ եղևնին, որը ես կտրել էի անտառում: Ես և կինս սովորություն ունեինք եղևնին հավաքելու միայն տարվա ավարտի տոներից հետո, այդ պատճառով եղևնին դեռ կանգնած էր իր տեղում՝ անծանոթ մնալով էլէկտրականությանը: Եղևնու շուրջբոլորը ես շարեցի տարբեր չափերի և գույների մոմեր: Կրակների արտացոլանքները պար էին բռնել պատերի վրա. կարծես թատերական ներկայացում լիներ: Այդ ամենից սենյակն ավելի տաք ու հարմարավետ էր թվում:

Երբ վերջապես ամեն ինչ պատրաստ էր, ես թեքեցի իմ բազկաթոռը դեպի մուտքի դուռը և նստեցի, Ֆիդելիոն՝ իմ շունը, նստեց ոտքերիս մոտ: Ես չէի համբերում, թե երբ կտեսնեմ իմ աստվածային հյուրերին:

Ժամանակը գնում էր: Գնալով իմ ոգևորությունը մեծանում էր՝ արդյոք նրանք կգան: Տասներկուսից տասնհինգ պակաս է, երեք է պակաս, երկու, մեկ… Իմ հին նորմանդական ժամացույցը հերթով խփեց բոլոր տասներկու զարկերը: Վերջին զարկի հետ դուռը բացվեց և հայտնվեց մի մարդ, նա երիտասարդ չէր, բայց բավական առույգ էր երևում: Երկար մազերը փռված էին նրա ուսերին, գրեթե խառնվելով նրա խնամված ճերմակ մորուսին: Եկեք չվախենանք բառերից, որովհետև այս ամենի հետ միասին նրա տեսքը իսկապես աստվածային էր: Թեև ես զարմացա, նրա գլխի շուրջ լուսապսակ չտեսնլով: Մի տարօրինակ բան ևս եղավ՝ Ֆիդելիոն, ով, ինչպես և հարկն է իսկական շանը, անծանոթներին բարեհամբույր դիմավորելու սովորություն չունի, բայց այս անգամ, նա տեղից չշարժվեց, այլ մնաց ոտքերիս մոտ պառկած: Նա նույնիսկ մի աչքը չբացեց, որպեսզի մեր տուն այցելած անծանոթին տեսնի:

Անկեղծ ասաց՝ ես չգիտեի, թե ում, ավելի ճիշտ՝ որ աստծո հետ եմ հանդիպել: Ես ուզում էի ծնկի գալ նրա առաջ և հարգալից համբուրել նրա ձեռքը որպես ողջույն, նա կանգնեցրեց ինձ:

-Մտեք իմ դրության մեջ,- դողացող ձայնով ասացի ես,- ամեն օր չէ, որ իմ տուն եմ հրավիրում աստվածներին, թեև Դուք դեռ առաջինն եք:

-Մենք, առաջինն ու միակն ենք,- ասաց նա հանդարտ և խիստ:

 

Ես չկարողացա թաքցնել զարմանքս:

— Չեմ հասկանում,թե ինչու,-շարունակեց նա,-բայց դուք, երկրի բնակիչներդ, բազմացրել եք ինձ:Երբ ես քարոզում էի՝ «աճեք ևբազմացեք» , նկատի ունեի ձեզ, ոչ թե ինձ: Եվ ահա, ես ամենաքիչը ունեմ երեք անուն, որոնց պետք է արձագանքեմ: Ալահ, Յահվե և Աստված: ԵՍ էլ չեմ խոսում Բուդդայի, ով ընդամենը ձեզ նման մահկանացու էր, և մյուս անունների մասին, որոնցով կոչում են ինձ տասնյակ աղանդներ: Այդ աղանդները իրենց կրոն են անվանում և իմ անունից քարոզում են, որպեսզի առաջ տանեն իրենց առևտուրը: Ամեն դեպքում, դա ինձ չի անհանգստացնում, քանի դեռ այս բոլոր կրոնները միմյանց հետ խաղաղության և համերաշխության մեջ են, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Ինչ անունով էլ դիմեն ինձ, այդ, այսպես կոչված մարգարեները, ինչպես էլ որ օգտագործեն իմ խոսքերը, ես դեմ չեմ: Ես միայն ուզում եմ, որ իմ երեխաները երջանիկ լինեն, իսկ դուք բոլորդ իմ երեխաներն եք:

Այս ամենը լսելուց հետո ես առաջարկեցի Արարչին մոտենալ սեղանին, բայց ցավոք, նա մերժեց իմ առաջարկը:

-Ես գիտեմ քո խոհարարական տաղանդի մասին,-ասաց նա,- դու հրաշալի սեղան ես պատրաստել՝ համեղ ուստեստներով, բայց այս ամենը իմ և քո համար շատ առատ է: Այստեղ ընդամենը հինգ ափսե է, բայց ուտելիքը կբավականացնի ամենաքիչը քսան քաղցած մարդ կերակրելու համար, ովքեր շատ վաղուց հնարավորություն չեն ունեցել կուշտ ուտելու: Բաց արա քո դուռը, ներս թող կյանքից հիասթափված, անտուն մնացած և դժբախտ մի քանի հոգիներ, նրանց, ովքեր զրկված են եղել հաջողության այն ուղուց, որից օգտվել են ամենահաջողակները: Դրանից հետո, դու ոչ միայն քեզ միայնակ չես զգա, այլև կհասկանաս, որ դարձել ես բոլորովին այլ մարդ:

Ես ուզում էի որևէ բան պատասխանել, բայց Աստվածն, Ալահը, Յահվեն անվանեք նրան, ինչպես ուզում եք, ասես մի հրաշքով անհետացավ: Իմ զարմանքն այնքան մեծ էր, որ ինձ թվաց, թե այսքան ժամանակ քնած էի: Երկար ժամանակ ես մտածում էի, թե ինչպես վարվել: Ֆիդելիոն այդպես էլ տեղից չշարժվեց: Ես կամաց-կամաց ուշքի եկա, հայացքս ընկավ տաք վերարկուիս և գլխարկիս վրա: Ամանորյա սառնամանիքից պաշտպանվելու համար անհրաժեշտ պարագաները վրաս գցելուց հետո ես արագ դուրս եկա տանից: Եկեղեցու մոտ կանայք, երեխաներ և ծերունիներ էին կանգնած, ովքեր ամաչելով պարզում էին անցնողներին իրենց ձեռքերը: Քիչ հեռու տղամարդիկ և կանայք տեղավորվել էին թղթե ինքնաշեն կացարաններում: Ամենուրեք աղքատություն ու քաղցր էր, այն ժամանակ, երբ իմ տան սեղանը լի էր համեղ ուտեստներով, որոնք վաղը կհայտնվեին աղբանոցում՝ հյուրերի բացակայության պատճառով: Վերջապես ես համարձակվեցի հրավիրել այդ թշվառ մարդկանց իմ տուն՝ տաքանալու և քաղցը հագեցնելու:

Սկզբում իմ առաջարկը նրանց կասկածելի թվաց, բայց հետո նրանցից մեկը ասաց.

-Սրա երգը շատ քաղցր է, երևի խաբում է, կամ էլ չի խաբում, ամեն դեպքում կորցնելու բան չունենք: Գնացինք:

Ահա այսպես ես հայտնվեցի իմ փողոցի վրա՝ տարօրինակ խմբի հետ՝ սևամորթներ, սպիտակամորթներ, դեղնամորթներ,մուսուլմաններ, քրիստոնյաներ, հրեաներ, անհավատներ,կանայք և երեխաներ: Թվում էր, թե աղետներից փախչող քոչվորների մի փոքր խումբ գնում է դեպի մարդկայնության և հույսի փոքր կրակը:

Նրանք մտան իմ տուն և քաղաքավարի մաքրեցին իրենց ձյունոտ կոշիկները: Իմ հյուրերը կարկամելով առաջ գնացին՝ չիմանալով, թե ինչպես պետք է պահեն իրենց նման իրավիճակում:

Նրանք չէին համարձակվում նստել գեղեցիկ բազմոցին ու բազկաթոռներին: Շամպայնի առաջին գավաթից հետո իմ հյուրերի այտերը վարդագույն դարձան և նրանց զրույցը աշխուժացավ: Հյուրասիրությունը բոլորին շատ դուր եկավ և նրանք գովասանքի խոսքեր շռայլեցին, իսկ ավանդական կոնյակ-կարկանդակ-սուրճ հյուրասիրությունից հետո ներկաները սկսեցին զրուցել տարբեր թեմաներից: Հնչեցին երգեր, երեխաները հեռուստացույց էին նայում: Առավոտյան երեքնանց կեսին մոտ մենք միմյանց հրաշալի Նոր տարի և ամուր առողջություն մաղթեցինք, ինչից հետո տղամարդիկ և երեխաները քնեցին՝ ով բազմոցին, ով էլ գետնին, կանայք առանձնացան խոհանոցում, իսկ ես գնացի իմ նջասենյակ, պառկեցի տաք ու փափուկ անկողնում, ես անսահման գոհ էի, թե ինչպես անցավ իմ կյանքի լավագույն ամանորյա գիշերը:

Երբ ես արթնացա, խոհանոցը հավաքված էր, իսկ ափսեները՝ լվացված: Բոլոր իրերը իրենց տեղում էին, ասես իմ կինը իջել էր երկնքից և ամեն ինչ կարգի բերել, իսկ իմ երեկվա հյուրերը վերադարձել էին իրենց աղքատ ու տխուր կյանքին:

Մի քանի օր հետո վերադարձան իմ հին ընկերները: Ես պատմեցի նրանց այն անհավանական, հրաշալի գիշերվա մասին, որը բախտ ունեցա ապրելու, բայց ոչ ոք չհավատաց իմ պատմությանը, նրանք նույնիսկ կատակեցին: Դա արդեն կարևոր չէ, որովհետև այդ գիշեր ես հասկացա այն ամենն, ինչի մասին առաջ պատկերացում էլ չունեի: Ինչպես և ասում էր իմ երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, ասահման երջանիկ:

Ֆիզիկա 17.12.2024

0

Posted by erikvanyan | Posted in Ֆիզիկա 7-րդ դասարան | Posted on December 17, 2024

  1. Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը,որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական կամ ուղղաձիգ կախոցի վրա,կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը իր բնույթով առաձգականության ուժ է։

  1. Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռոը, և որտեղ է այն կիրառված:

Մարմնի կշիռը ուղղված է դեպի Երկրի կենտրոն: Կշիռը մարմնի վրա ազդող ուժ է, որը պայմանավորված է Երկրի ձգողական ուժով: Կիրառվում է անշարժ հորիզոնական կամ ուղղաձիգ կախոցի վրա։

  1. Ի՞նչ բանաձևով է որոշվում:մարմնի կշիռը:

P=mg

  1. Նշեք մարմնի կշիռի և ծանրության ուժի տարբերությունը:

Մարմնի կշիռը առաձգանության ուժ է, իսկ ծանրության ուժը ՝գրավիտացիոն։

  1. Նշեք մարմնի զանգվածի և կշռի տարբերությունը:

Մարմնի զանգվածը սկալյար մեծություն է և չափվում է կգ-ով, իսկ կշիռը վեկտորական մեծություն է և չափվում է Ն-ով։

  1. Առաստաղից կախված ջահն առաստաղի վրա ազդում է 49 Ն ուժով: Որքա՞ն է ջահի զանգվածը:

m=49/9,8=5 կգ

  1. 1 կգ զանգվածով բիդոնի մեջ լցրին 5լ կերոսին: Որքա՞ն դարձավ բիդոնի կշիռը:

5×0,8=4  4+1=5    5×9,8=49 Ն

  1. 3 կգ զանգվածով գունդը ամուր լարով կախված է առաստաղից:Ինչքա՞ն է այդ գնդի կշիռը: Ինչի՞ վրա է այն կիրառված:

3×9,8=29,4 Ն

Գնդի կշիռը կիրառված  է առաստաղից կախված լարի վրա։

Հայոց լեզու 17.12.2024

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 7-րդ դասարան | Posted on December 17, 2024

1. Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Ոսկի-ոսկյա,ոսկեգանգուր

մարգարիտ-մարգարտե, մարգարտագույն

ծիծաղ-ծիծաղկոտ, ծիծաղաբեր

լույս-լուսային, լուսաբաբախ

սեր-սիրային, սիրառատ

հոտ-հոտավետ, հոտազուրկ

հուր-հրոտ,հրակայուն

դառն-դառնալի, դառնահամ

մազ-մազոտ, մազագանգուր

գույն-գունատ, գույնզգույն

գութ-գթալի,գթասիրտ

իմաստ-իմաստային, իմաստազուրկ

մարմար-մարմարյա,մարմարազարդ

2. Դպրոցական, ավագ, դավաճան, հերոս, խավար, հսկա, զինվորական, վիրավոր բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական:

Դպրոցականը շատ ուրախ էր, երբ դպրոցները ավարտվեցին։

Դպրոցական դասագիրքը շատ հետաքրքիր է։

Իմ ավագը իմ եղբայրն է։

Երկու տարի հետո ես սովորելու եմ ավագ դպրոցում։

Դավաճանը փախչեց կռվի դաշտից։

Դավաճան մարդը վատ մարդ է։

Մարդը օգնեց կատվին և դարձավ հերոս։

Հերոս մարդիկ միշտ կհիշվեն

Խավարում ոչինչ չի երևում։

Երեկ մեզ մոտ խավար գիշեր էր։

Հսկան տանում էր մի հսկա ծառ։

Հսկա շնաձուկը ոչ մեկից չի վախենում։

Զինվորականը ծառայում է իր հայրենիքին։

Զինվորական տղան պաշտպանում է մեր երկիրը։

Վիրավորներին տանում են բուժկետ։

Վիրավոր մարդը չի կարող շարունակել ճակատամարտը։

3. Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Գեղեցիկ-գեղեցկագույն, ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ

համեստ-ամենահամեստ, ամենից համեստ

դաժան-դաժանագին, ամենադաժան, ամենից դաժան

հին-հնագույն, ամենահին, ամենից հին

բարի-ամենաբարի, ամենից բարի

չար-չարագին, ամենաչար, ամենից չար

նոր-նորագույն, ամենանոր, ամենից նոր

ծանր-ծանրագույն, ամենածանր, ամենից ծանր

զգայուն-ամենազգայուն, ամենից զգայուն

սուր-ամենասուր, ամենից սուր

երկար-ամենաերկար, ամենից երկար

մեծ-մեծագույն, ամենամեծ, ամենից մեծ

լավ-լավագույն, ամենալավ, ամենից լավ

փոքր-փոքրագույն, ամենափոքր, ամենից փոքր

խոշոր-խոշորագույն, ամենախոշոր, ամենից խոշոր

4. Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Մեծ- ավելի մեծ, քիչ մեծ,մեծագույն, ամենամեծ, ամենից մեծ
երկար-ավելի երկար,քիչ երկար,ամենաերկար, ամենից երկար
հին-ավելի հին,քիչ հին,հնագույն, ամենահին, ամենից հին
ազնիվ-ավելի ազնիվ,քիչ ազնիվ,ազնվագույն, ամենաազնիվ, ամենից ազնիվ։
չքնաղ-ավելի չքնաղ,քիչ չքնաղ,չքնաղագույն, ամենաչքնաղ, ամենից չքնաղ
կարճ-ավելի կարճ,պակաս կարճ, ամենակարճ, ամենից կարճ
քաջ-ավելի քաջ,քիչ քաջ,ամենաքաջ, ամենից քաջ
խիստ-ավելի խիստ,քիչ խիստ,խստագույն, ամենախիստ, ամենից խիստ
ուժեղ-ավելի ուժեղ,քիչ ուժեղ,ամենաուժեղ, ամենից ուժեղ
խելոք-ավելի խելոք,քիչ խելոք,ամենախելոք, ամենից խելոք
թույլ-ավելի թույլ,քիչ թույլ,ամենաթույլ, ամենից թույլ

5. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Բազմագույն, խորագույնամենախոշոր, թանաքագույն, ամենահզորփոքրագույն, միագույն, ամենալավ, մշուշագույն,  կարևորագույնհզորագույն, անգույն, արևագույն, բարձրագույնամենանուրբ, հողագույն, դժվարագույն:

6. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Ահեղ, ցանկալի, դժբախտ, դարավոր, հարգելի, աշնանային, գունեղ, տձև, անհամբեր, գարնանային, մթին, նեղացկոտ, կրակե, լռին, հոտավետ, բրդոտ, երկարավուն, վճարովի, խոսուն, բրոնզյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժգոհ, մայրենի, փայլուն, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:

7. Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
(Փայտ) դարպաս, (բուրդ) վերարկու, (արծաթ) գոտի, (ծով) բույսեր, (մայր) սեր, (դպրոց) պայուսակ, (զինվոր) ջոկատ, (գյուղ) կյանք, (օդ) ուղիներ, (երկաթ) սյուն, (հերոս) արարք, (ջուր) կենդանի:

Փայտե դարպաս, բրդյա վերարկու, արծաթյա գոտի, ծովային բույսեր, մայրական սեր, դպրոցական պայուսակ, զինվորական ջոկատ, գյուղական կյանք, օդային ուղիներ, երկաթյա սյուն, հերոսական արարք, ջրային կենդանի։

Քիմիա 17.12.2024

0

Posted by erikvanyan | Posted in Քիմիա 7-րդ դասարան | Posted on December 17, 2024

1․Ինքնաստուգման հարցեր․

  1. Ո՞ր տարրերն են կոչվում, ա) մետաղական, բ) ոչ մետաղական:

ա)Մետղաներին համապատասխանող քիմիական տարրերը կոչվում են մետաղական տարրեր,օրինակ՝Na,Mg

բ)Ոչ մետաղներին համապատասխանող քիմիական տարրերն կոչվում են ոչ մետաղական տարրեր,օրինակ՝Se,Br

  1. Ինչպե՞ս են փոխվում տարրերի հատկությունները ա) խմբերում,
    բ) պարբերություններում:

      ա)Խմբի համարը ցույց է տալիս տարրի վալենտային էլեկտրոնների թիվը:                                                                Տարրի կարգաթիվը (ատոմային համարը) ցույց է տալիս միջուկի դրական լիցքը՝ պրոտոնների թիվը, և էլեկտրոնային թաղանթում առկա էլեկտրոնների թիվը:                                                                                                                                                                                                                                                                                                բ)Պարբերական համակարգի գլխավոր ենթախմբերում վերևից ներքև տարրերին համապատասխանող պարզ նյութերի մետաղային հատկություններն ուժեղանում են, իսկ ոչ մետաղայինը՝ թուլանում: 
    Պարբերություններում՝ ձախից աջ տարրերին համապատասխանող պարզ նյութերի ոչ մետաղային հատկություններն ուժեղանում են, իսկ մետաղայինը՝ թուլանում։

    3 . Համեմատի՛ր և հիմնավորի՛ր ա) նատրիում և կալիում, բ) նատրիում
    և մագնեզիում տարրերի մետաղական հատկություններն ըստ
    ՊՀ–ում զբաղեցրած դիրքի:

ա)նատրիում > կալիում  

բ)նատրիում > մագնեզիում  

  1. Տրված եռյակներում ներկայացված տարրերը դասավորի՛ր ըստ ոչ
    զբաղեցրած դիրքի:
    մետաղական հատկությունների աճի.
    ա) ազոտ, թթվածին, ածխածին-ածխածին,ազոտ,թթվածին
    բ) քլոր, ֆոսֆոր, ծծումբ-ֆոսֆոր,ծծումբ,քլոր
    գ) բրոմ, քլոր, ֆտոր-բրոմ,քլոր,ֆտոր
    դ) սելեն, թթվածին, ծծումբ-սելեն,ծծումբ,թթվածին

4.ՊՀ-ից օգտվելով՝ ներկայացրո՛ւ 5-ական մետաղական և ոչ մետաղական տարրերի նշաններ:

Մետաղական տարրեր՝Hs,Mt,Cr,Mn,Fe

Ոչ մետղական տարրեր՝I,P,S,CI,O

5.Ո՞ր բանաձևով է որոշվում տարրի իրական զանգվածը.

Տարրի իրական զանգվածը որոշվում է հետևյալ բանաձևով՝Ar x 1,66.10-²⁷կգ

6.Հաշվի՛ր պարբերական համակարգի 17–րդ տարրի ատոմի զանգվածային թիվը, եթե ատոմում նեյտրոնների թիվը երեքով մեծ է էլեկտրոնների թվից:

17-րդ տարրը քլորն է՝Cl

Քլորի ատոմի զանգվածային թիվը 37 է:

7.Առօրյայից գիտես՝ նյութը որով պայմանավորված է լողավազանների սուր հոտը, և նյութը, որն օգտագործվում է որպես սննդային հավելում, պարունակում է նույն տարրի ատոմը: Ո՞րն է այդ տարրի Ar-ը:

Ar(Cl)=35,5

2․ Խաչբառ «Քիմիայի հիմնական հասկացություններ» թեմայի վերաբերյալ

1.Լուսասինթեզի արդյունքում ստացվող գազային նյութին համանուն քիմիական տարրի հայերեն անվանումը:

  1. Քիմիական տարրերի ՊՀ-ն ստեղծողի ազգանունը:
  2. ՊՀ-ում տարրի կարգաթիվը որոշող ներատոմային մասնիկների անվանումը՝ եզակի թվով:
  3. Ամենափոքր բացասական լիցք ունեցող տարրական մասնիկը:
  4. Մագնեզիում, նատրիում, ալյումին եռյակում առավել ուժեղ մետաղը:
  5. Ատոմի մոլորակային մոդելի հեղինակի ազգանունը:
  6. Պրոտոնի զանգվածին հավասար զանգված ունեցող ներատոմային մասնիկ:
  7. Ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասին համապատասխանող հապավման վերջին բառը:
  8. 10–րդ դարի հայոց թագավոր Աշոտ Բ……
  9. Միջուկում մեկ պրոտոն պարունակող տարրի անկայուն իզոտոպի անվանումը:
  10. ՊՀ ամենաստորին, չհամարակալված «նկուղային հարկում ապրող» տարրերի ընդհանրական անվանումը:
  11. Թանկարժեք բնական քարին (ադամանդ, շողակն) համապատասխանող քիմիական տարրի նշանի արտասանությունը:
  12. «Երևան» կինոընկերության արտադրության «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում Արուսի հայտնի «ոսկի՜ ա, ոսկի՜» բացականչությանը համապատասխան տարրի խմբի համարը` հայերեն տառերով:

Կրճատ բազմապատկման բանաձևեր։ Քառակուսիների տարբերությունը

0

Posted by erikvanyan | Posted in Հանրահաշիվ 7-րդ դասարան | Posted on December 17, 2024

Քառակուսիների տարբերության բանաձևը՝ a2−b2 = (a−b)(a+b)

Երկու թվերի քառակուսիների տարբերությունը հավասար է այդ թվերի գումարի և տարբերության արտադրյալին:

(a−b)⋅(a+b)=a⋅a+a⋅b−b⋅a−b⋅b=a2+ab−ab−b2=a2−b2

Օրինակ․

Բանաձևի օգնությամբ՝

(x−3)(x+3)=x2−32=x2−9

(4x−y)(4x+y)=(4x)2−y2=16x2−y2

Առաջադրանքներ․

1)Արտահայտությունը ներկայացրեք քառակուսու տեսքով․

ա)121 = 11²

բ)x4 = (x²)²

գ)1/4p² =(1/2p)²

դ)0,25x4 =(0,5x²)²

ե)9/4x4q²=(3/2x²q)²

2)Արտահայտությունը ներկայացրեք բազմանդամի տեսքով․

ա)(p + q)(p — q) =p² – q²

բ)(2 — b)(b + 2) =4-b²

գ)(m + 1)(m — 1) =m² – 1

դ)(7 — n)(7 + n) =49 – n²

3)Օգտագործելով քառակուսիների տարբերության բանաձևը՝ պարզեցրեք արտահայտությունը։ Սկզբում արտահայտությունը ներկայացրեք քառակուսիների տարբերության տեսքով, այնուհետև պարզեցրեք աստիճանի գրառումը։

Օրինակ՝

(3a — 2b)(3a + 2b) = (3a)2 — (2b)2 = 9a2 — 4b2

ա)(x + 2y)(x — 2y) =x² – 4y²

բ)(2a + b)(2a — b) = 4a² – b²

գ)(3m — n)(3m + n) = 9m² – n²

դ)(4y — 7x)(7x + 4y) = 16y² – 49x²

ե)(11a — 13b)(11a + 13b) = 121a² – 169b²

Լրացուցիչ աշխատանք․

1)Արտահայտությունը ներկայացրեք քառակուսու տեսքով․

ա)49 = 7²

բ)a6 = (a³)²

գ)4x2 y6 =(2xy³)²

դ)25m2n6 =(5mn³)²

2)Արտահայտությունը ներկայացրեք բազմանդամի տեսքով․

ա)(a — b)(a + b) = a² – b²

բ)(c + d)(d — c) = d² – c²

գ)(y — x)(x + y) = y² – x²

դ)(a — 3)(3 + a) = a² – 9

3)Օգտագործելով քառակուսիների տարբերության բանաձևը՝ պարզեցրեք արտահայտությունը։ Սկզբում արտահայտությունը ներկայացրեք քառակուսիների տարբերության տեսքով, այնուհետև պարզեցրեք աստիճանի գրառումը։

ա)(p — 7q)(7q + p) =p² – 49p²

բ)(2a — 3b)(2a + 3b) = 4a² – 9b²

գ)(5x + 4y)(4y — 5x) = 16y² – 25²

դ)(4p — 1)(1 + 4p) = 16p² – 1

ե)(5m + 8n)(8n — 5m) =64n²-25m²

Գրականության հաշվետվություն․դեկտեմբեր

0

Posted by erikvanyan | Posted in Գրականություն 7-րդ դասարան | Posted on December 16, 2024

Առեղծվածային Նոր տարին

Գրականություն 10.12.2024

Մոգերի ընծաները

Գրականություն 16․12.2024

 

Հայոց լեզվի հաշվետվություն․դեկտեմբեր

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 7-րդ դասարան | Posted on December 16, 2024

 

Հայոց լեզու 11.12.2024

Հայոց լեզու․տնային աշխատանք

Հայոց լեզու 02.12.2024

Skip to toolbar