Homework 07.02.2025

0

Posted by erikvanyan | Posted in Անգլերեն 7-րդ դասարան | Posted on February 7, 2025

 

 

 

 

Տնային աշխատանք 07.02.2025

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 7-րդ դասարան | Posted on February 7, 2025

1.Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:

Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կորստի (կորչել) պատճառ դառնալ:

Աշխատանքից (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկության (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսքը (խոսել):

Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակի (մոլորել) վրա է շատ:

Մարդաբանները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խորհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

2. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակը երկրայինի համեմատության (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրության (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

3. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Նյու Յորքի (Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի (ուսանող), որը սիրալիր ժպիտով (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (այցելուներ) ձեռքերը: Այդ ձևով (ձև) 8643-րդ հաճախորդին (հաճախորդ) ողջունելուց (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը (ռեկորդ) գերազանցեցի:

Հավանաբար քչերին (քչեր) է հայտնի, որ 1907 թվականին (թվական) Սպիտակ տան (տուն) մի ընդունելության (ընդունելություն) ժամանակ ԱՄՆ-ի (ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու (մարդ) ձեռք:

Դասարանական աշխատանք 07.02.2025

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 7-րդ դասարան | Posted on February 7, 2025

1. Տեքստի մեջ ընդգծիր ուղղական հոլովով դրված գոյականները:
Սևանը հայկական բնաշխարհի գլխավոր մարգարիտն է և ժողովրդի ազգային հպարտությունը: Սևանա լիճը ամենամեծ քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում: Գեղեցիկ լիճը շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով, ինչը ստեղծում է անհավատալի գեղատեսիլ տեսարան: Դեպի լիճ հոսում են 28 գետեր, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Հրազդան գետը:
Սևանի տեսքը հմայիչ է, երբ հեռվից նկատում ես՝ ինչպես է այն տարրալուծվում երկնքի կապույտի հետ և ավելի ու ավելի է մեծանում, երբ մոտենում ես։ Իսկական անակնկալ հյուրերի համար, նույնիսկ եթե նրանք շատ էին լսել Սևանի մասին և գիտեն, թե այն ինչպիսին կլինի՝ սխալվում են: Լճի ափը աննկարագրելի գեղատեսիլ է: Դուք կարող եք հիանալ դրանով չիչխանի և սոճու խիտ անտառներից, տեսնել՝ ինչպես են ամպերը դանդաղ և հպարտորեն ընկնում Հայկական լեռնաշխարհից ՝ ծածկելով լճի արծաթե հայելին: Եվ եթե դուք ամառային պարզ մի օր այցելեցիք Սևան, ապա կտեսնեք, թե ինչպես է լիճը արևի շողերի ներքո ստանում երկնքի հետ համահունչ վառ կապույտը: Սևանի ջուրը փոխում է իր գույնը քամելեոնի պես: Հանգիստ օրերին լիճը պարզ փիրուզագույն է, ամպամած օրերին` խիստ մոխրագույն: Գիշերները ջուրը արծաթագույն է դառնում՝ լիալուսնի լույսի ներքո:

2.Հոլովի՛ր գիրք, ամպ, սեղան բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) գիրք,ամպ,սեղան

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)  գրքի,ամպի,սեղանի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)  գրքին,ամպին,սեղանին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)  գրքից,ամպից,սեղանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)  գրքով,ամպով,սեղանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)  գրքի մեջ,ամպի մեջ,սեղանի մեջ

3. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:
Ծառ-ծառի, գիրք-գրքի, ուտելիք-ուտելիքի, միրգ-մրգի, երեխա-երեխայի, երեկո-երեկոյի, ապակի-ապակու, թագուհի-թագուհու, ձի-ձիու, պատանի-պատանու, ցերեկ-ցերեկվա, տարի-տարվա, շաբաթ-շաբաթվա, գիշեր-գիշերվա, աշուն-աշնան, ուսում-ուսման, ամառ-ամառվա, լեռ-լեռան, մորաքույր-մորաքրոջ, դասընկեր-դասընկերոջ, տիկին-տիկնոջ, քույր-քրոջ, աներ-աներոջ, տեր-տիրոջ, կնքահայր-կնքահոր, մայր-մոր,նախամայր-նախամոր, հորեղբայր-հորեղբոր, շուն-շան, արյուն-արյան, հեռագրասյուն-հեռագրասյան, ուրախություն-ուրախության, սեր-սիրո, գալուստ-գալստյան, ծնունդ-ծննդյան, աղջիկ-աղջկա:

4. Տրված բառերին ավելացրու ու՞մ, ինչի՞ հարցերին պատասխանող բառեր և ստացված կապակցություններով կազմիր նախադասություններ:
Հրավեր, ստորոտ, բարձունք, ճանապարհ, այգի:
Օրինակ` Կտուր- տան կտուր: Տան կտուրը ծածկված է աշնան տերևներով:

Հրավեր-ծննդյան հրավեր։Ես ստացա ծննդյան հրավեր։

Ստորոտ-լեռան ստորոտ։Ես բարձրացա լեռան ստորոտը։

Բարձունք-լեռան բարձունք։Ես բարձրացա լեռան բարձունքը։

Ճանապարհ-անցորդի ճանապարհը։Անցորդի ճանապարհը շատ երկար էր։

Այգի-այգեպանի այգին։Այգեպանի այգին շատ գեղեցիկ էր։

5. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) ընկեր,սրճարան

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)  ընկերոջ,սրճարանի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)  ընկերոջը,սրճարանին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)  ընկերոջից,սրճարանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)  ընկերոջով,սրճարանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)  ընկերոջ մեջ,սրճարանում

Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

6. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:

Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:

Բահով էր փորել այդ հսկա փոսը:

Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:

Գործիական հոլովը ցույց է տալիս  այն առարկան,որով կատարվում է գործողությունը։

7. Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին:

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին։

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:

Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:

Ձեռքի բաժակը տվեց հորը:

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:

Տրական հոլովը ցույց է տալիս,այն առարկան որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը։

8. Հոլովել բանաստեղծ, փողոց, նավ, ծերունի բառերը:

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)  բանաստեղծ,փողոց,նավ,ծերունի։

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) բանաստեղծի,փողոցի,նավի,ծերունու։

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) բանաստեղծին,փողոցին,նավին,ծերունուն։

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)  բանաստեղծից,փողոցից,նավից,ծերունուց։

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)  բանաստեղծով,փողոցով,նավով,ծերունիով։

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)  բանաստեղծի մեջ,փողոցում,նավում,ծերունու մեջ։

Skip to toolbar