Հովհաննես Թումանյան «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ » Բ հատված

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on March 7, 2022

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե՝ թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան. էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաք շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են հեռանում։ Մնում են տան տերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց՝ մեր արհեստն արգելեց…

— Ի՞նչ ես ասում,— զարմանում է հյուրը։ — Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ՝ մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անոոմ։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի, էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբ որ կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ով Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Հարցեր և առաջադրանքներ՝

1․ Բառարանի օգնությամբ բացատրիր Բ հատվածի մգեցված բառերը։

մունետիկներ-լրաբեր,վզակոթ-վզի ետևի մասը,կուժ-ջրաման,օջախ- տուն,գերդաստան,բարեմաղթել-բարին  ցանկանալ։

2․Վերնագրիր հատվածը բառով, բառակապակցությամբ, նախադասությամբ։

«Թագավորի  հրամանը»,«Ուրախ   Հասանը»։

3․ Ի՞նչ կարծիք կազմեցիր թագավորի մասին։

Թագավորը  հնարամիտ էր։  Նա  Հասանին   անընդհատ  տարբեր  փորձությունների  էր  ենթարկում,որպեսզի  տեսներ,թե  Հասանը , ինչպես  կհաղթահարեր   այդ  փորձությունները։

4․ Հատվածը պատմիր Հասանի անունից։

Առավոտյան,  երբ  դերվիշ  բաբան   գնաց,նրա  ասածը  կատարվեց։Այդ  փողոց  էին  եկել  շատ  մունետիկներ   և  ասում  էին․

-Թագավորը  ասել  է,որ  բոլոր     փինաչիների  գործը  պետք  է  այլևս   չլինի։Մունետիկները  վերցրեցին   իմ  բիզը  և    վզակոթիս  տալով  դուրս  հանեցին  իմ խանութից։Այդ  գիշերը  նորից  իմ  տուն  եկավ  դերվիշ  բաբան  և  մենք  միասին  քեֆ   արեցինք։Իսկ  հետո  ես  ասացի․

-Գիտե՞ս   դերվիշ  բաբա ,այսօր  ինչ  եղավ։

-Ի՞նչ  պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց՝ մեր արհեստն արգելեց…

-Իսկ ո՞րտեղից փող գտար,որ այս գիշեր  էլ էլի   քեֆ   սարքեցիր։

– Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ՝ մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի, էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբ որ կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, Հասան ախպեր,—բարեմաղթեց դերվիշն ու հեռացավ։

 

 

Skip to toolbar