Քիմիա 28.12.2024

0

Posted by erikvanyan | Posted in Քիմիա 7-րդ դասարան | Posted on October 28, 2024

Միևնույն քիմիական տարրի ատոմները, որոնց միջուկները պարունակում են նույն թվով պրոտոններ, բայց տարբեր թվով նեյտրոններ, անվանվում են իզոտոպներ:
Օրինակ՝ ածխածին տարրն ունի երեք բնական իզոտոպ (նկ. 24)։ Յուրաքանչյուրի միջուկում կա 6 ական պրոտոն (քանի որ միևնույնտարրի ատոմներն են), սակայն նեյտրոնների
թիվը տարբեր է՝ 6, 7 կամ 8: Նկարից պարզ է դառնում, որ միևնույն տարրի իզոտոպները գրառվում են միևնույն քիմիական նշանով (բացառությամբ ջրածնի
իզոտոպների)։ Նշանի ձախ կողմի ներքևում գրված թիվը (Z) ցույց է տալիս այդ ատոմի միջուկում պրոտոնների թիվը: Ատոմի միջուկի դրական լիցքը որոշվում է
պրոտոնների թվով: Ածխածնի բոլոր իզոտոպների համար Z=6: Իսկ ձախ կողմի
վերևում գրված թիվը (A) պրոտոնների (Z) և նեյտրոնների (N) գումարային թիվն է
(12, 13, 14): Այդ թիվն անվանում են ատոմի զանգվածային թիվ.
A = Z + N

Իզոտոպ, զանգվածային թիվ, բնական իզոտոպ, կայուն իզոտոպ, անկայուն իզոտոպ
Գրեթե բոլոր տարրերն ունեն իզոտոպներ: Որոշ իզոտոպներ լայնորեն կիրառվում են տարբեր բնագավառներում: Օրինակ՝ թթվածին տարրի 18Օ իզոտոպը կիրառվում է քիմիական ռեակցիաների ընթացքն ուսումնասիրելու նպատակով: Ֆոսֆոր տարրի 32P իզոտոպը կիրառվում է որոշ հիվանդությունների պատճառները բացահայտելու և վերահսկելու նպատակով: Նույն իզոտոպը կիրառվում է բույսերի պարարտացման արդյունավետությունը մեծացնելու նպատակով:
Ածխածին տարրի բնական ռադիոակտիվ իզոտոպ 14C-ը հաճախ անվանում են «ածխածնային ժամացույց»: Ածխածին-14 իզոտոպը հիմք է ծառայում օրգանական ծագում ունեցող գտածոների տարիքը որոշելու համար: Օրինակ՝ այս իզոտոպի շնորհիվ հաշվել են Վայոց ձորի Արենի գյուղի մոտակայքում պեղումների ժամանակ հայտնաբերած բնական կաշվից պատրաստված տրեխի
(կոշիկ) տարիքը՝ մոտ 5500 տարեկան:

Հարցեր և առաջադրանքներ․

1․Սահմանի՛ր իզոտոպ հասկացությունը։

Միևնույն քիմիական տարրի ատոմները, որոնց միջուկները պարունակում են նույն թվով պրոտոններ, բայց տարբեր թվով նեյտրոններ, անվանվում են իզոտոպներ:

2․Լրացրո՛ւ աղյուսակը.

Write a comment

Skip to toolbar