Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 7-րդ դասարան | Posted on October 1, 2024
1.Կետերը փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:
Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ, արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր:
2. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:
Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:
Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:
3. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու անգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:
4. Լրացնել բառերի բաց թողնված տառերը և բացատրել այդ բառերի իմաստները (օգտվի՛ր բառարանից)
Ավտոմեքենան, հազիվհազ հաղթահարելով խորդուբորդ ճանապարհի արգելքները, հևիհև բարձրանում էր ՝ հետևում թողնելով երփներանգ մարգագետինները, ցորենի դեղնազօծ արտերը, ալպյան զմրուխտյա արոտավայրերը։ Հորդառատ անձրև էր տեղում՝ թրջելով մեքենայի ապակիները պղտոր, անթափանց կաթիլներով։ Թվում էր՝ շարժիչը չի դիմանա, և մեքենան, սայթաքելով լպրծուն ցեխաջրերի մեջ, կգահավիժի ուղղաբերձ ժայռերի վրայով և ջարդուխուրդ կլինի անդնդախոր կիրճում։ Մերթընդմերթ որոտում էր ամպրոպը, և կայծակի օձագալար մտրակները ճեղքում էին ականակիր խավարը։ Ապա ամեն ինչ դարձյալ հանդարտվում էր, և լսվում էր տեղատարափ անձրևի միալար խշշոցը։ Նստած թափքում՝ Անանիան օրորվում էր անորոշ ու անըմբռնելի տագնապի մեջ։ Կցկտուր խառնիճաղանճ մտքերը որդի պես կրծում էին սիրտը։ Վերջապես հեռվում աղոտ լույսեր նշմարվեցին։ Անանիայի սիրտը թրթռաց։ Նա անբարբառ մի աղոթք մրմնջաց և փակեց աչքերը։ Մեքենան արագացրեց ընթացքը և դուրս գալով զիգզագաձև ճանապարհից՝ մտավ գյուղ։
5. Գտի՛ր տրված բառերին իմաստով մոտ (հոմանիշ)և հակառակ (հականիշ) մեկական բառ, քո գտած բառերով կազմիր նախադասություններ
Հնազանդ-խոնարհ-ըմբոստ
Թագավորի պալատականները խոնարհ կատարվում էին նրա հրամանները։
Հայ զինվորներն ունեն ըմբոստ ոգի։
Գունատ-դժգույն-կարմրերես։
Վախից նրա դեմքը դժգունեց։
Շոգից կարմրերես էր դարձել։
հարգել-մեծարել,արհամարհել։
Հայ ժողովուրդը մեծարում է Կոմիտասին։
Պետք է արհամարհել չար մարդկանց։
գովել-գովաբանել-վատաբանել
Ուսուցիչներն ինձ գովաբանում են։
Չի կարելի ընկերոջը վատաբանել։
բարկանալ-վրդովվել-խաղաղվել,
Ընկերս առանց պատճառի վրդովվեց։
Նա խաղաղվեց գողունը հայտնաբերելուց հետո։
ողորկ-հարթ-խորդուբորդ,
Ավտոմեքենան ընթանում էր խորդուբորդ ճանապարհով։
Վերանորոգված ճանապարհը հարթ էր։
կարծր-պինդ-փափուկ,
Պղինձը պինդ մետաղ է։
Ես քրոջս նվիրեցի փափուկ խաղալիք։
գեղանի-գեղեցիկ-տգեղ:
Արմինեն գեղեցիկ աղջիկ է։
Սուտ խոսելը տգեղ է։
6. Բառերում մգացրու ձայնավոր հնչյունները:
Իլիկ, կարագ, վարդ, պատուհան, գիրք, սեղան, աթոռ:
7. Տրված բառերի մեջ նշի՛ր հնչյունափոխությունը:
Բքախեղդ,(բուք) , գթասիրտ,(գութ) տնական, (տուն) գրասեր, (գիր) ծաղկեփունջ, (ծաղիկ) գնդակ, (գունդ) ջրամբար (ջուր):
—————————————————————————————
Տանը՝
- Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն—ով գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:
Բ խմբի բառերը ն-ով են գրվել,որովհետև ան-ը ժխտական նախածանց է։
2. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:
Այնքան շատ են խոչընդոտողներն ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ, թող տեսնեն, թե ինչեր ես անում:
Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:
Խոչընդոտող մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:
Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական մեհյանի տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:
3. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:
Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):
Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):
… (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:

Ողջույն:Ես Էրիկն եմ,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում։Սիրում եմ աշխատել համակարգչով,ճամփորդել, լուծել խնդիրներ,հեծանիվ վարել։Հավաքում եմ տարբեր տեսակի լեգոներ և փազլներ։