Ես և նա

0

Posted by erikvanyan | Posted in Գրականություն 7-րդ դասարան | Posted on November 2, 2024

Առաջադրանքներ.

1. Բացատրի՛ր բառերը՝ սկեպտիկ, նորաբողբոջ, կենսաթրթիռ, կարեվեր, անարգել,անհագուրդ, կայծակնահար:

Սկեպտիկ-կասկածամիտ,նորաբողբոջ-դեռատի,կենսաթրթիռ-կենսախինդ,կարեվեր-սաստիկ,անարգել-արհամարհել,անհագուրդ-անհագ,կայծակնահար-ապշահար։

2. Տղային․ 

Ա. բնութագրի՛ր

Տղան երիտասարդ ժամանակ գեղեցիկ էր,խելացի ու բարի,իսկ երբ սիրուց հիասթափվեց,դարձավ հարբեցող,սկսեց լավ չսովորել,բաց թողնել դասերը ինստիտուտում  և սննկացավ։

Բ. մեղադրի՛ր

Տղան չպիտի հանձնվեր,պետք է գտներ իրեն նոր սեր,իրան համապատասխան և մոռանար նախկին սիրուն,դառնար այնպիսին,ինչպիսին մինչ այդ էր։

Գ. արդարացրո՛ւ

Տղան այնքան էր սիրահարված աղջկան,որ չկարողացավ իր մեջ ուժ գտնել և հաղթահարել այն։

 3. Աղջկան․ 

Ա. մեղադրի՛ր

Աղջիկը մեղավոր էր,որովհետև նա դավաճանեց իր սիրուն հանուն փառքի։

Բ. արդարացրո՛ւ

Շատ դժվար է արդարացնել աղջկան։

Գ. բնութագրի՛ր

Աղջիկը սկզբում կենսախինդ,ուրախ էր,իսկ հետո նա դարձավ դավաճան,փողասեր,փառամոլ։

4. Ո՞վ է մեղավոր տղայի այդ վիճակի համար.

Ա. տղայի կարծիքով

Տղայի կարծիքով իր այդ վիճակի համար,սկզբում մեղավոր էր աղջիկը,իսկ հետո տղան հասկացավ,որ ինքն էլ է մեղավոր։

Բ. քո կարծիքով

Իմ կարծիքով երկուսն էլ մեղավոր էին։

5. Օգտագործելով պատմվածքի բառերը՝ նկարագրի՛ր աղջկան: Փորձի՛ր ներկայացնել աղջկա
գրական դիմանկարը:

Աղջիկը ուներ պայծառ աչքեր, որոնց մեջ կարծես արևն էր վառվում,ուներ կենսաթրթիռ ծիծաղ, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քչքչում,ուներ թավիշ մազեր։

6. Քննարկիր հատվածները՝

1. Ու սկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճանությունից դուրս, որոնել
իմ էության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այդ աստիճան ընկնեի, եթե անկմանս
սաղմերը չկրեի ինքս իմ մեջ։ Բայց որո՞նք էին այդ սաղմերը, որտեղի՞ց էին ընկել իմ մեջ,
ի՞նչ էր նրանց  արմատը․․․

Տղան հասկացավ,որ ոչ միայն աղջիկն է մեղավոր իր այդ վիճակի համար,այլ նաև ինքը և փորձում էր պատճառը գտնել   նաև իր մեջ։

 

2. Եվ իմ ամբողջ տրագեդիան այն էր, որ ես լիովին զգում ու գիտակցում էի այդ սոսկալի անկումը, բայց ելնել այդ տիղմից անզոր էի. ճահիճն արդեն ինձ շատ էր ծծել իր խորքը։
Եվ մի անգամ, որ խաչ էի քաշել ինձ վրա, հարություն առնելու այլևս անկարող էի
զգում ինձ։

Չնայած,որ տղան հասկացավ,որ միայն ինքը մեղավոր չի իր այդ վիճակի համար,բայց այնուամենայնիվ նա չուներ ուժ իր մեջ,որ կարողանար դուրս գալ այդ դժվարին վիճակից։

3.«Ես չկամ, թող ինձ հետ նա էլ չլինի»,- ասացի ես ու մի օր վեր կացա, թողի համալսարանն էլ, դիսերտացիան էլ, ամեն բան և եկա  վճիռս իրագործելու։

 Տղան այնքան էր հիասթափվել աղջկանից,որ  թողեց  նույնիսկ  համալսարանը,դիսերտացիան,ուզում էր գնար  վրեժ լուծել աղջկանից,նույնիսկ պատրաստ էր աղջկան սպանել։

Write a comment

Skip to toolbar