Posted by erikvanyan | Posted in Աշխարհագրություն 7-րդ դասարան | Posted on November 21, 2024
- Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Առավելությունները
- Իտալիան գտնվում է Եվրոպայի ու Ասիայի միջև ստրատեգիական դիրքում, ինչը հեշտացնում է առևտրային կապերը, բիզնեսի զարգացումը, ինչպես նաև կարճ ճանապարհ է ստեղծում Եվրոպայից Աֆրիկա և Մերձավոր Արևելք։
Թերությունները
- Իտալիան գտնվում է եվրոպական վուլկանիկ գոտու վրա, որտեղ են գտնվում Վեզուվի ու Էթնա հրաբուխները։ Վուլկանիկ ակտիվությունը կարող է վտանգ ներկայացնել երկրի բնակչությանը և ենթակառուցվածքներին։
- Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:
Առավելությունները
- Միջերկրական կլիմա՝ Իտալիան ունի միջերկրածովյան կլիմա, որը հայտնի է իր մեղմ, չոր ամառներով և մեղմ ձմեռներով։ Այս կլիման նպաստում է գյուղատնտեսությանը, հատկապես ծաղկի մշակման, ձիթապտղի, գինու ու բանջարեղենի արտադրությանը։ Մեղմ եղանակը նաև հրաշալի պայմաններ է ստեղծում զբոսաշրջության համար։
Բնական պայմանների թերությունները
- Վուլկանիկ և երկրաշարժային ակտիվություն՝ Իտալիան գտնվում է ակտիվ երկրաշարժային ու վուլկանիկ գոտու վրա։ Մասնավորապես, Վեզուվի, Էթնայի և Ստրոմբոլի հրաբուխները կարող են առաջացնել մեծ բնաքեղծ աղետներ։ Երկրաշարժերն ու հրաբուխների ժայթքումները սահմանափակում են մարդու բնակատեղի ձևավորումը որոշ տարածքներում։
- Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
«Մեծ ութնյակի» առաջատար պետություններից մեկն է Իտալիան,եվրոպական քաղաքակրթության հնագույն օջախներից է,աշխարհակալ հռոմեական կայսրության ժառանգորդը։Իտալիան հաճախ դիտվում է որպես անցյալի նյութական և հոգևոր մշակույթի ազգային թանգարան։
- Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

Իտալիան նավթավերամշակող խոշորագույն երկիր է,նավթավերամշակման գործարանները տեղաբաշխված են՝Նեապոլ,Վենետիկ,Ջենովա և Տրիեստ նավահանգիստներում։Մետաղաձուլական կոմբինատները տեղաբաշխված է Տարանտո,Կորնելիանո քաղաքներում։

Ողջույն:Ես Էրիկն եմ,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում։Սիրում եմ աշխատել համակարգչով,ճամփորդել, լուծել խնդիրներ,հեծանիվ վարել։Հավաքում եմ տարբեր տեսակի լեգոներ և փազլներ։