Բնակչության ռասայական, ազգային և կրոնական կազմը

0

Posted by erikvanyan | Posted in Աշխարհագրություն 7-րդ դասարան | Posted on November 13, 2024

1.Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տեղաբախման հիմնական շրջանները:

2. Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը.

Արգենտինա-քրիստոնեություն, Իսրայել-հուդայականություն, Ճապոնիա-բուդիզմ, Չինաստան-բուդիզմ, Ռուսաստան-քրիստոնեություն, Ֆրանսիա-քրիստոնեություն, Կանադա-քրիստոնեություն, ԱՄՆ-քրիստոնեություն, Իրան-իսլամ, Սաուդյան Արաբիա-իսլամ, Ալժիր-իսլամ, Նիգեր-իսլամ, Վիետնամ-բուդիզմ, Նիդերլանդներ-այլ,Ղազախստան-իսլամ, Ուկրաինա-քրիստոնեություն, Թուրքիա-իսլամ, Ուրուգվայ-քրիստոնեություն, Վրաստան-քրիստոնեություն, Բրազիլիա-քրիստոնեություն, Ավստրալիա-քրիստոնեություն, Մոնղոլիա-բուդայականություն, Հունաստան-քրիստոնեություն, Լեհաստան-քրիստոնեություն, Հս. Կորեա-աթեիսթ, Հայաստան-քրիստոնեություն:

3. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ (մոնոէթնիկ) երկիր:

Բազմազգ պետություններ՝Ռուսաստան,Հնդկաստան,Իրան,Չինաստան,ԱՄՆ

Միազգ պետություններ՝Ճապոնիա,Հայաստան,Կորեա,Ալժիր,Վենեսուելա,/

Արտաշեսյան Հայաստանի կազմավորումը

0

Posted by erikvanyan | Posted in Պատմություն 7-րդ դասարան | Posted on November 13, 2024

Երկիշխանություն | երբ իշխանությունը բաժանված է երկու մասի՝ աշխարհիկ և հոգևոր:

Ստրատեգոս | սկզբնապես զինվորական պաշտոն, բայց Անտիոքոս III-ի ժամանակ՝ նաև քաղաքական-վարչական պաշտոն, որը նույնացվում է մարզի կառավարչի պաշտոնի հետ:

Երվանդականների միասնական պետության տրոհումից հետո Մեծ Հայքի թագավորությունը դեռ պահպանում էր իր անկախությունն ու ինքնուրույնությունը, սակայն աստիճանաբար թեքվում էր դեպի անկում: Երվանդունի վերջին՝ Երվանդ IV (Ք. ա. մոտ 220-201) արքան մի շարք վերափոխություններ ձեռնարկեց՝ ավելի շատ իր իշխանության պահպանման, քան թե պետության փլուզումը կասեցնելու համար: Ուշագրավ վերափոխություն էր նոր մայրաքաղաքի՝ Երվանդա շատի և կրոնական նոր կենտրոնի՝ Բագարանի կառուցումը: Դրանով միմյանցից անջատվեցին թագավորանիստ և պաշտամունքային կենտրոնները, որոնք նախկինում մեկտեղվում էին։ Երվանդաշատի կառուցմամբ երկրում ստեղծվեց յուրօրինակ երկիշխանություն՝ արքայի և քրմապետի: Վերջինս Երվանդ IV-ի եղբայր Երվազն էր։ Երկիշխանության հետևանքով երկրի թու- լացումը համընկավ Սելևկյան պետության նոր վերելքի հետ. Անտիոքոս III-ը փորձում էր վերականգնել Սելևկյան կայսրությունը։ Նա հաջողությամբ օգտվեց Մեծ Հայքի ներքին անկայունությունից և հրահրելով խորացրեց ներքին տարաձայնությունները: Երվանդ IV-ը Ք. ա. 201 թ.պարտություն կրեց կենտրոնախույս ուժերի դեմ պայքարում, որոնք գլխավորում էին Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսն ու Զարեհը։ Հեղաշրջումից հետո Արտաշեսը նշանակվեց Մեծ Հայքի, իսկ Զարեհը՝ Ծոփքի ստրատեգոս:

Արտաշես I-ը և Հայաստանի անկախացումը

Սելևկյաններն իրագործեցին իրենց կարևոր նպատակներից մեկը՝ Հայաստանի չեզոքացումը, և անցան ամբողջ Փոքր Ասիան, Մակեդոնիան ու Եգիպտոսը գրավելու մեծ ռազմավարությանը։ Տարածքային նման նկրտումները, սակայն, այս անգամ հաջողություն չունեցան: Արևմուտքում այդ ժամանակ ի հայտ էր եկել մի նոր ուժ՝ Հռոմը, որը արմատապես փոխեց տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը: Բախումն անխուսափելի էր։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք. ա. 190 թ. Մագնեսիա քաղաքի մոտ, որտեղ Սելևկյանները պարտություն կրեցին: Արտաշեսն օգտվեց ստեղծված իրավիճակից, դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հռոմի հետ և իրեն հռչակեց Մեծ Հայքի թագավոր: Իսկ Զարեհը դար ձավ Ծոփքի թագավոր: Նորաստեղծ պե տությունների անկախություններն ամրագրվեցին Ք. ա. 188 թ. Ապամեայի պայմանագրով։

Անկախություն ձեռք բերած Մեծ Հայքի թագավորությունն այնուհետև ձեռնամուխ եղավ հայկական պետությունների քաղաքական միավորմանը և կենտրոնացված միասնական պետության ստեղծմանը:

Հայկական հողերի վերամիավորումն ու արտաքին քաղաքականությունը

Ք. ա. III դարում Երվանդական Հայաստանի թուլացման և տրոհման արդյունքում զգալի տարածքներ նվաճվել էին հարևան պետությունների կողմից։ Գահ բարձրանալով՝ Արտաշես I-ը ձեռնամուխ եղավ զավթված տարածքների հետնվաճմանը և թագավորության սահմանների ընդարձակմանը: Նպատակին հետամուտ՝ մի շարք արշավանքների արդյունքում Մարաստանից (Ատրպատականից), հետո Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ նաև Սելևկյաններից նա հետ գրավեց և Հայաստանին միացրեց զավթված բոլոր հայաբնակ տարածքները: Տարածքային նման աճի կարևոր արդյունքներից էր հայ ժողովրդի մշակութային և լեզվական համախմբումը. երկրի սահմանները հասնում էին այնտեղ, ուր, Մովսես Խորենացու ձևակերպմամբ, «հայերեն խոսքը վերջանում էր»: Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի ձևակերպմամբ՝ Արտաշեսի ջանքերով միավորված հողերում «բոլորը միալեզու» էին:

Նոր մայրաքաղաքի հիմնադրումը. Արտաշատ Արքայի հաջորդ քայլը եղավ երկրի նոր կենտրոնի՝ մայրաքաղաքի հիմնումը: Այն կառուցվեց մոտավորապես Ք. ա. 185 թ. Արարատյան դաշտում՝ Արաքս գետի ափին, ինը բլուրների վրա: Արքայի անունով այն անվանվեց Արտաշատ։ Հույն պատմիչների վկայությամբ՝ քաղաքի տեղանքն ընտրել էր կարթագենացի հռչակավոր զորավար Հաննիբալը, որն իր պարտությունից հետո ապաստանել էր նախ՝ Սելևկյան արքա Անտիոքոս III-ի մոտ, իսկ ապա՝ Արտաշեսի: Շուտով Արտաշատը դարձավ Արաքսի հովտով դեպի Հնդկաստան, ինչպես նաև դեպի Սև ծով տանող առևտրային ճանապարհների հիմնական հանգույցը։ Երվանդաշատից, Արմավիրից և այլ բնակավայրերից արքան մայրաքաղաք տեղափոխեց մեծ թվով բնակչություն՝ այն արագորեն բնակեցնելու և զարգացնելու նպատակով։ Բագարանից այստեղ տեղափոխվեցին աստվածների և նախնիների արձանները՝ մայրաքաղաքն օժտելով նաև կրոնական կենտրոնի գործառույթով: Բացի մայրաքաղաք Արտաշատից՝ Արտաշես արքան կառուցեց այլ քաղաքներ ևս, որոնցով զարկ տվեց Հայաստանի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքին:

Ներքին քաղաքականությունը (վերափոխություններ)

Արտաշես I-ի գահակալությունը նշանավորվեց մի քանի այլ նախաձեռնություններով ևս, որոնք նպաստեցին հայկական քաղաքակրթության առաջխաղացմանը, մերձեցրին այն հելլենիստական պետություններին։ Միևնույն ժամանակ ազդեցություններին դիմադրելու համար (մանավանդ Սելևկյանների) արքան հունարենի փոխարեն պաշտոնական լեզու դարձրեց արամեերենը:

Կարևոր էր հողային վերափոխությունը. Արտաշես I-ը հողերի վերաբաժանում կատարեց և իր անունով հատուկ սահմանաքարեր դրեց գյուղերի ու ագարակների միջև։ Այդպիսով նա նախ և առաջ հոգ էր տանում, որ ավագանու ներկայացուցիչներն իրենց տիրույթները չընդարձակեն գյուղերի հաշվին՝ օգտագործելով իրենց ուժն ու հեղինակությունը: Արտաշեսը հստակ գիտակցում էր, որ իր իշխանության կարևորագույն հենարանը ազատ համայնականներն էին։ Կարևոր վերափոխություն էր նաև թագավորությունը 120 վարչական շրջանների կամ գավառների բաժանելը՝ պետության կառավարումը բարելավելու նպատակով։ Սրանցից մի քանիսը հետագայում վերածվեցին նախարարական իշխանությունների:

Արտաշես արքան վերափոխեց նաև հայոց բանակը՝ բաժանելով այն չորս զորավարությունների: Այդպիսով ավելի ճկուն և արդյունավետ էր դառնում բանակի կառավարումը, բարձրանում էր նրա մարտունակությունը:

Բազմաթիվ վերափոխությունների մեջ առանձնանում է նաև միասնական տոմարի ներմուծումը գործելու էր ժամանակը հաշվելու, տոները նշելու միասնական համակարգ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրո՛ւ: Ինչպե՞ս հաջողվեց Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսին ու Զարեհին տապալել Երվանդականների թագավորությունը և ճանաչվել Մեծ Հայքի և Ծոփքի արքաներ:

Երվանդականների միասնական պետության տրոհումից հետո Մեծ Հայքի թագավորությունը դեռ պահպանում էր իր անկախությունն ու ինքնուրույնությունը, սակայն աստիճանաբար թեքվում էր դեպի անկում: Երվանդունի վերջին՝ Երվանդ IV արքան մի շարք վերափոխություններ ձեռնարկեց՝ ավելի շատ իր իշխանության պահպանման, քան թե պետության փլուզումը կասեցնելու համար: Ուշագրավ վերափոխություն էր նոր մայրաքաղաքի՝ Երվանդաշատի և կրոնական նոր կենտրոնի՝ Բագարանի կառուցումը: Դրանով միմյանցից անջատվեցին թագավորանիստ և պաշտամունքային կենտրոնները, որոնք նախկինում մեկտեղվում էին։ Երվանդաշատի կառուցմամբ երկրում ստեղծվեց յուրօրինակ երկիշխանություն՝ արքայի և քրմապետի: Վերջինս Երվանդ IV-ի եղբայր Երվազն էր։ Երկիշխանության հետևանքով երկրի թուլացումը համընկավ Սելևկյան պետության նոր վերելքի հետ. Անտիոքոս III-ը փորձում էր վերականգնել Սելևկյան կայսրությունը։ Նա հաջողությամբ օգտվեց Մեծ Հայքի ներքին անկայունությունից և հրահրելով խորացրեց ներքին տարաձայնությունները: Երվանդ IV-ը Ք. ա. 201 թ.պարտություն կրեց կենտրոնախույս ուժերի դեմ պայքարում, որոնք գլխավորում էին Անտիոքոսի հայ զորավարներ Արտաշեսն ու Զարեհը։ Հեղաշրջումից հետո Արտաշեսը նշանակվեց Մեծ Հայքի, իսկ Զարեհը՝ Ծոփքի ստրատեգոս:

2. Բացատրի՛ր: Ինչո՞վ կբացատրես այն, որ Արտաշես I արքայի ջանքերով միավորված հողերում բոլորը միալեզու էին:

Ք. ա. III դարում Երվանդական Հայաստանի թուլացման և տրոհման արդյունքում զգալի տարածքներ նվաճվել էին հարևան պետությունների կողմից։ Գահ բարձրանալով՝ Արտաշես I-ը ձեռնամուխ եղավ զավթված տարածքների հետնվաճմանը և թագավորության սահմանների ընդարձակմանը: Նպատակին հետամուտ՝ մի շարք արշավանքների արդյունքում Մարաստանից, հետո Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ նաև Սելևկյաններից նա հետ գրավեց և Հայաստանին միացրեց զավթված բոլոր հայաբնակ տարածքները: Տարածքային նման աճի կարևոր արդյունքներից էր հայ ժողովրդի մշակութային և լեզվական համախմբումը. երկրի սահմանները հասնում էին այնտեղ, ուր, Մովսես Խորենացու ձևակերպմամբ, «հայերեն խոսքը վերջանում էր»: Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի ձևակերպմամբ՝ Արտաշեսի ջանքերով միավորված հողերում «բոլորը միալեզու» էին:

3. Վերլուծիր: Ի՞նչ վերափոխություններ կատարեց Արտաշես I արքան իր թագավորության դիրքն ու վարկանիշը բարձրացնելու համար

Նոր մայրաքաղաքի հիմնադրումը. Արտաշատ Արքայի հաջորդ քայլը եղավ երկրի նոր կենտրոնի՝ մայրաքաղաքի հիմնումը: Այն կառուցվեց մոտավորապես Ք. ա. 185 թ. Արարատյան դաշտում՝ Արաքս գետի ափին, ինը բլուրների վրա: Արքայի անունով այն անվանվեց Արտաշատ։ Հույն պատմիչների վկայությամբ՝ քաղաքի տեղանքն ընտրել էր կարթագենացի հռչակավոր զորավար Հաննիբալը, որն իր պարտությունից հետո ապաստանել էր նախ՝ Սելևկյան արքա Անտիոքոս III-ի մոտ, իսկ ապա՝ Արտաշեսի: Շուտով Արտաշատը դարձավ Արաքսի հովտով դեպի Հնդկաստան, ինչպես նաև դեպի Սև ծով տանող առևտրային ճանապարհների հիմնական հանգույցը։ Երվանդաշատից, Արմավիրից և այլ բնակավայրերից արքան մայրաքաղաք տեղափոխեց մեծ թվով բնակչություն՝ այն արագորեն բնակեցնելու և զարգացնելու նպատակով։ Բագարանից այստեղ տեղափոխվեցին աստվածների և նախնիների արձանները՝ մայրաքաղաքն օժտելով նաև կրոնական կենտրոնի գործառույթով: Բացի մայրաքաղաք Արտաշատից՝ Արտաշես արքան կառուցեց այլ քաղաքներ ևս, որոնցով զարկ տվեց Հայաստանի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքին:

4. Ինչպե՞ս էին ազդում Արտաշես I արքայի վերափոխությունները Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

Արտաշես I-ի գահակալությունը նշանավորվեց մի քանի այլ նախաձեռնություններով ևս, որոնք նպաստեցին հայկական քաղաքակրթության առաջխաղացմանը, մերձեցրին այն հելլենիստական պետություններին։ Միևնույն ժամանակ ազդեցություններին դիմադրելու համար (մանավանդ Սելևկյանների) արքան հունարենի փոխարեն պաշտոնական լեզու դարձրեց արամեերենը:

Կարևոր էր հողային վերափոխությունը. Արտաշես I-ը հողերի վերաբաժանում կատարեց և իր անունով հատուկ սահմանաքարեր դրեց գյուղերի ու ագարակների միջև։ Այդպիսով նա նախ և առաջ հոգ էր տանում, որ ավագանու ներկայացուցիչներն իրենց տիրույթները չընդարձակեն գյուղերի հաշվին՝ օգտագործելով իրենց ուժն ու հեղինակությունը: Արտաշեսը հստակ գիտակցում էր, որ իր իշխանության կարևորագույն հենարանը ազատ համայնականներն էին։ Կարևոր վերափոխություն էր նաև թագավորությունը 120 վարչական շրջանների կամ գավառների բաժանելը՝ պետության կառավարումը բարելավելու նպատակով։ Սրանցից մի քանիսը հետագայում վերածվեցին նախարարական իշխանությունների:

5. Ինչպե՞ս էր Արտաշես I արքան փորձում խուսափել Սելևկյան ազդեցությունից։ փաստարկիր և հիմնավորիր պատասխանդ։

Սելևկյաններն իրագործեցին իրենց կարևոր նպատակներից մեկը՝ Հայաստանի չեզոքացումը, և անցան ամբողջ Փոքր Ասիան, Մակեդոնիան ու Եգիպտոսը գրավելու մեծ ռազմավարությանը։ Տարածքային նման նկրտումները, սակայն, այս անգամ հաջողություն չունեցան: Արևմուտքում այդ ժամանակ ի հայտ էր եկել մի նոր ուժ՝ Հռոմը, որը արմատապես փոխեց տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը: Բախումն անխուսափելի էր։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք. ա. 190 թ. Մագնեսիա քաղաքի մոտ, որտեղ Սելևկյանները պարտություն կրեցին: Արտաշեսն օգտվեց ստեղծված իրավիճակից, դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հռոմի հետ և իրեն հռչակեց Մեծ Հայքի թագավոր: Իսկ Զարեհը դարձավ Ծոփքի թագավոր: Նորաստեղծ պետությունների անկախություններն ամրագրվեցին Ք. ա. 188 թ. Ապամեայի պայմանագրով։

6. Նշիր և հիմնավորիր, թե ինչից ենք իմանում, որ Արտաշես I արքայի կառավարմամբ Մեծ Հայքը դարձավ տարածաշրջանի ուժեղ և ազդեցիկ պետություններից մեկը։

Արտաշես արքան վերափոխեց նաև հայոց բանակը՝ բաժանելով այն չորս զորավարությունների: Այդպիսով ավելի ճկուն և արդյունավետ էր դառնում բանակի կառավարումը, բարձրանում էր նրա մարտունակությունը:

Բազմաթիվ վերափոխությունների մեջ առանձնանում է նաև միասնական տոմարի ներմուծումը գործելու էր ժամանակը հաշվելու, տոները նշելու միասնական համակարգ:

Հավասարասրուն եռանկյուն

0

Posted by erikvanyan | Posted in Երկրաչափություն 7-րդ դասարան | Posted on November 13, 2024

Եռանկյունը կոչվում է հավասարասրուն, եթե նրա երկու կողմերը հավասար են: Հավասարասրուն եռանկյան հավասար կողմերը կոչվում են սրունքներ, իսկ երրորդ կողմը՝ հիմք:

Եթե եռանկյան բոլոր երեք կողմերը հավասար են, ապա եռանկյունը կոչվում է հավասարակողմ:

Հավասարասրուն եռանկյունն ունի որոշ հատկություններ, որոնք այլ եռանկյուններ չունեն:

1. Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են:

2. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված կիսորդը նաև միջնագիծ է և բարձրություն:

3. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված միջնագիծը նաև կիսորդը է և բարձրություն:

4. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված բարձրությունը նաև կիսորդ է և միջնագիծ:

Առաջադրանքներ․

1)Գծեք հավասարասրուն եռանկյուն՝ այնպես, որ այն լինի

ա)սուրանկյուն

բ)ուղղանկյուն

գ)բութանկյուն եռանկյուն

2)Հավասարասրուն եռանկյան հիմքը 4սմ-ով մեծ է սրունքից, իսկ պարագիծը 37սմ է։ Գտեք եռանկյան կողմերը։

Լուծում՝37-4=33  33։3=11  11+4=15

Պատասխան՝15,11,11

3)Հավասարակողմ եռանկյան պարագիծը 60դմ է։ Գտեք եռանկյան կողմը։

Լուծում՝60։3=20

Պատասխան՝20 դմ։

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հավասարասրո՞ւն է ABC եռանկյունը, եթե AB = 7սմ, BC = 4սմ, AC = 7սմ։

Պատասխան՝այո

2)Հավասարասրուն եռանկյան սրունքը 10սմ է, իսկ հիմքը՝ 17սմ։ Գտեք այդ եռանկյան պարագիծը։

P=10+10+17

Պատասխան՝37 սմ։

3)ABC հավասարակողմ եռանկյունում AB = 15սմ։ Գտեք այդ եռանկյան պարագիծը։

Լուծում՝P=3.15=45

Պատասխան՝45 սմ։

Քիմիայի հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

0

Posted by erikvanyan | Posted in Քիմիա 7-րդ դասարան | Posted on November 13, 2024

Քիմիա 28.12.2024

Քիմիա 15.10.2024

Քիմիայի առաջադրանքներ

Skip to toolbar