Թեստային աշխատանք

0

Posted by erikvanyan | Posted in Երկրաչափություն 7-րդ դասարան | Posted on November 29, 2024

Լրացրե՛ք բաց թողնվածը.

1)Միևնույն ուղղի վրա չգտնվող երեք կետերով և դրանք միացնող հատվածներով  կազմված պատկերը կոչվում է եռակյուն:

2)Եռանկյունների հավասարության I հայտանիշը — «Եթե մի եռանկյան երկու կողմը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են»:

3)Եռանկյան անկյան կիսորդի այն հատվածը, որը միացնում է եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի վրա գտնվող կետի հետ,կոչվում է եռանկյան կիսորդ:

4)Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են:

5)Եռանկյունների հավասարության II հայտանիշ: Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները  համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

6)Ըստ գծագրի գտե՛ք x-ը, եթե P=18 սմ, AC=7.5սմ։

AB=BC=X

x+x+7,5=18

2x=18-7,5

2x=10,5

x=10,5:2

x=5,25

7)Եռանկյան պարագիծը 48 սմ է, իսկ կողմերից մեկը 19 սմ: Գտեք եռանկյան մյուս կողմերը, եթե նրանց տարբերությունը 4սմ է:

x+x+4+19=48  2x+23=48   2x=25  x=25:2  x=12,5 սմ  x+4=12,5+4=16,5 սմ

Լրացուցիչ աշխատանք (տանը).

Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ․

Write a comment

Skip to toolbar