1.Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գեղեցիկ,հրապուրիչ,զարմանալի
այգի-գեղեցիկ,կանաչապատ,մրգառատ
ծաղիկ-գեղեցիկ,գունավոր,կարմիր
գիրք-հետաքրքիր,արկածային,ամոռանալի
գորգ-գեղեցիկ,մեծ,հին
2.Լրացրու նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով հետևյալ ածականներից որևէ մեկը՝վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:
Փոքրամարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում:
Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:
Անսպառ երջանկությունը պատել էր պատանու սիրտը։
Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:
Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:
Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:–
3.Դուրս գրիր բոլոր ածականները:
Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները՝ գարնան հիասքանչ օրով խենթացած:
4.Հետևյալ գոյականներից ստացիր ածականներ և գրիր:
Հնություն-հին,
Մեծություն-մեծ
Լավություն-լավ
Երջանկություն-երջանիկ
Հնչեղություն-հնչեղ
Ագահություն-ագահ
Ստորություն-ստոր
Հաջողություն-հաջողակ
Լայնություն-լայն
Երկարություն-երկար
Կատարիր առաջադրանքները
- Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով՝ Մաքուր, կաղ, հին, կարմիր, դաժան, կարճ:
Մաքուր-ավելի մաքուր,քիչ մաքուր,ամենամաքուր
Կաղ-քիչ կաղ,ավելի կաղ,ամենից կաղ
Հին-ավելի հին,քիչ հին,ամենա հին
Կարմիր-քիչ կարմիր,ավելի կարմիր,ամենից կարմիր
Դաժան-քիչ դաժան,ավելի դաժան,ամենադաժան
Կարճ-ավելի կարճ,քիչ կարճ,ամենակարճ։
- Դուրս գրել ածականները և գոյականները:
Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)
Հրամանատար,ընկերներին,վտանգ-գոյական
Սիրելի-ածական
Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)
Լույսեր,Անահիտ,շշուկ-գոյական
Վերջին,փոքրիկ-ածական
Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)
Անձրև,հիշողություններ-գոյական
Հորդառատ-հաճելի-ածական
Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)
Սեր,քրոջ,Մարգարիտ-գոյական
Ջերմ-կրտսեր-ածական
Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (2 գոյական, 3 ածական)
- Բառերը հոգնակի դարձնել:
Մարդ, դաս, սյուն, ձուկ , մատ, ձեռ, ոտ, հարս, գրատուն, ձեռագիր, պատմագիր, հեռախոս, մարդասպան, տղա, աստղ, գնդակ, գլուխ:
Մարդիկ,դասեր,սյուներ,ձկներ,մատներ,ձեռներ,ոտներ,հարսներ,գրատներ,ձեռագրեր,պատմագիրներ,հեռախոսներ,
մարդասպաններ,տղաներ,աստղեր,գնդակներ,գլուխներ։
4.Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները:
Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հայաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:
Ռուսներ-անձնանիշ
քաղաք-իրանիշ
մայրիկ-անձնանիշ
Հայաստան-իրանիշ
դասընկեր-անձնանիշ
դասացուցակ-իրանիշ
ավտոմեքենա-իրանիշ
ինքնաթիռ-իրանիշ
օդաչու-անձնանիշ
լավություն-իրանիշ