Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 7-րդ դասարան | Posted on November 27, 2024
Իմ տատիկը ունի մեծ մառան,որտեղ պահվում են մրգահյութեր,մուրաբաներ,ջեմ և թթու։Իմ տատիկը շատ մրգահյութ,ջեմ,թթու,մուրաբա է պատրաստում։Ամեն տարի ես գալիս եմ տատիկիս տուն իր պատրաստած մրգահյութը փորձելու։Ես շատ եմ սիրում իր պատրաստած ելակի համով մրգահյութը,ջեմը,մուրաբան և վարունգի թթու։Ամեն տարի նա իր մառանից մեզ տարբեր տեսակի ջեմեր,մրգահյութեր,թթուներ և մուրաբաներ է տալիս։Ամռանը ես շուտ-շուտ եմ գնում իր մոտ։Օգնում եմ տարբեր գործերում,խնամում ենք ծառերը,ջրում և այլն։Ես տատիկիս հետ բերքահավաք եմ անում։Մենք այգուց հավաքած բերքը լցնում ենք արկղերի մեջ և տեղավորում մառանում։Հետո միասին մաքրում ենք մառանը և կարգի բերում։Տատիկիս մառանը փոքր է,բայց հարմարավետ։

Ողջույն:Ես Էրիկն եմ,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում։Սիրում եմ աշխատել համակարգչով,ճամփորդել, լուծել խնդիրներ,հեծանիվ վարել։Հավաքում եմ տարբեր տեսակի լեգոներ և փազլներ։