Posted by erikvanyan | Posted in Բնագիտություն | Posted on April 5, 2022
Ցորենը հացազգիների ընտանիքի խոտաբույսերից է։Ընդգրկում է ավելի քան 25 վայրի և մշակովի տեսակ։ Հայաստանում տարածված է 13 տեսակ։ Երկրագնդի ցամաքը զբաղեցնում է շուրջ 13, 6 մլրդ․ հա․ տարածք, որից առայժմ մոտ 1 մլրդ․ հա․ մարդ օգտագործում է գյուղատնտեսական նպատակներով։ Մշակվում է բույսերի ավելի քան 400 տեսակ, որոնց ցանքատարածքի մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային բույսերը՝ ցորենը, աշորան, գարին, հաճարը, վարսակը, կորեկը, եգիպտացորենը, սորգոն, բրինձը, հնդկացորենը։ Նշված բույսերը (բացի հնդկացորենից) պատկանում են հացազգիների ընտանիքին և ունեն մի շարք ընդհանուր բուսական հատկություներ։Մեր օրերում հացահատիկը ոչ միայն կարևորագույն սննդամթերք է, այլև՝ անասնապահության զարգացման հիմք։Ցորենի շատ տեսակների հայրենիքը Հայաստանն է։ 1930-ական թվականներին Հայաստանում (Կարմիր բլուր) հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2, 5 հազար տարի առաջ այս տարածքում (Արարատյան դաշտում) մշակվել են միահատիկ ցորեն և ցորեն փափուկ տեսակները։ Ցորենի ածխացած հատիկներ են հայտնաբերվել նաև Արարատի, Արմավիրի, Տավուշի մարզերում։ Օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնի, հրուշակեղենի արտադրության մեջ։
Օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնի, հրուշակեղենի արտադրության մեջ։ Ցորենից ստանում են նաև սպիրտ, օսլա, դեքստրին, սոսինձ և այլն։Ցորենը սննդարար է, կալորիականությունը բարձր է, պարունակում է սպիտակուցներ (10-25%), ածխաջրեր (60-64%), ճարպեր (շուրջ 2%), թաղանթանյութ, վիտամիններ, ֆերմենտներ, ֆոսֆոր, երկաթ, կալցիում և [հանքային նյութեր։ Ծղոտն օգտագործում են որպես ցամքար և կեր, նաև թղթի, ստվարաթղթի և այլնի արտադրության համար։