Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.
Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:
-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:
Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:
-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:
-Լեզու, տեր իմ:
-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:
-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:
Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:
Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.
-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:
Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:
-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:
-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:
Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:
V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:
1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:
2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:
Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից:
3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`
ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:
բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:
գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:
դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:
4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:
ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:
բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:
գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:
դ. Ինքը չէր կարող գնալ:
5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:
Քսանթոսն երկրորդ անգամ խնդրեց,որ նա գնա և բերի աշխարհի ամենավատ բանը։
6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:
Լեզուն այս առակում խորհրդանուշում էր ,որնցոր ամենա լավ բան: Դուք կհարցնեք Ինչո՞ւ , որովհետև առանձ լեզու մարդ չէր կարող լավ բաներ ասեր մույուսին, և այլն:
7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:
Լեզուդ չլներ՝ ագռավները աչքերդ հանել էին։
8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`
ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց
բ. Լեզուն կարևոր օրգան չէ:
գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:
դ. Լեզուն թաց և լպրծուն է:
9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:
10.Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:
-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:
11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:
Եզոպոսին կարգադրեց,որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:
12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:
ա Հյուսել
բ. Շարել
գ. Կածան
դ. Տավիղ
13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:
ա. Ճաշ-պարզ
բ. Թագավոր-ածանցավոր
գ. Վիշտ-բարդ
դ. Գիտություն-ածանցավոր
14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:
Եզոպոսի ծննդյան և ….. թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ ……. : (մահ, դար)
Եզոպոսի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում : (մահ, դար)
15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):
Մի օր Քսանթոսը Եզոպոսին ուղարկում է բաղնիք որ ստուգի շատ մարդ կա։ Բաղնիքի դիմաց Եզոպոսը մի քար է տեսնում որի վրա բոլորը ոտքերը խբում ու ընկնում։ Մի մարդ վերցնում է քարը ու հանգիստ մտնում բաղնիք։ Եզոպոսը գնում է Քսանթոսին ասում է որ քիչ մարդ կա բաղնիքում։ Քսանթոսը գնում է բաղնիք տեսնում է որ բաղնիքում շատ մարդ կա։ Գալիս է Եզոպոսի վրա բարկանում իսկ Եզոպոսը ասում է որ միայն քարը վերձնողն է մարդ։