1.Տեքստի բայերը փոխի՛ր այնպես, որ պատասխանեն ի՞նչ արեց (արեցին) հարցին:
Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրացավ Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխանեց պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվեց և ընկավ լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցրեց գիտակցությունը և ուշքի եկավ գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարեց: Նրան ալպինիստները գտան միայն հաջորդ կիրակի:
2.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս արտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն և, հավանաբար, կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս էին արտահայտում զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ էին ստեղծում և, հավանաբար, կարողանում էին ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Ա տարբերակը ներկա ժամանակն է ցույց տալիս,իսկ Բ-ն՝անցյալ։
3.Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա անում էությունը, այլև առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չցանկանաս տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում է նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել: Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ գտան: Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:
4.Տրված բառերից որքան հնարավոր է ածանցավոր բայեր կազմիր։
Ա. Ընկեր, թանձր, խոր:
Ընկերովի,ընկերություն,ընկերանալ
Թանձրանալ,թանձրություն
Խորանալ,խորություն
Բ. Վախ, կամ, մոտ:
Վախենալ,անվախ
Կամենալ,կամովի
Մոտենալ,մոտիկ
Գ. Հաս, անց, հագ:
Հասնե,անհաս
Անցնել,անցորդ,անցանելի,անցում
Հագենալ,անհագ
Դ-. Թիռ, սառ, կիպ:
Թռչել,թռչկոտել։
Սառչել
Կպչել
5.Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները: Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը: Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն: Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել: Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ: Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի: Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք տանում են դեպի այգիները։
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, և դրանք տանում են դեպի այգիները։
Զրույցը լռում էր, քանի որ նրանք լսում էին ջրերի ձայնը։
Զրույցը լռում էր, իսկ նրանք լսում էին ջրերի ձայնը։
Գուցե աշխարհը այն ժամանակ այդպիսին է եղել, երբ գոյացել են քարածուխի հսկա շերտեր, որոնք իրենց վրա պահել են վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, քանի որ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և դրանց վրա պահպանվել են անհետացած բույսերի ու սողունների հետքեր։
Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն։
Այդ վայրը կոչվում է Ծիրանի տափ, թեև այնտեղ Ծիրանի ոչ մի ծառ չկա։
Չնայած այնտեղ Ծիրանի ոչ մի ծառ չկա, բայց վայրը կոչվում է Ծիրանի տափ։
Ժամանակին այնտեղ հսկաներ են ապրել, և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել։
Եթե ժամանակին հսկաներ են ապրել, ապա այդ ձորերը նրանց համար առուներ են եղել։
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, քանի որ կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ։
Քանի որ կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ, շինականին քարափի գլխի հովը դուր եկավ։
Ես ուրախ կլինեմ, եթե ամեն ինչ կարգավորվի։
Եթե ամեն ինչ կարգավորվի, ես ուրախ կլինեմ։
Քանի որ դու քաջ ու անձնվեր ես, դու կարդարացնես մեր հույսերը։
Դու կարդարացնես մեր հույսերը, որովհետև քաջ ու անձնվեր ես։
Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հասնում է մոտ հարյուր հազար կիլոմետրի, ինչը հասարակածից երկուսուկես անգամ երկար է։
Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը մոտ հարյուր հազար կիլոմետր է, և դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է։