Կապեր կոչվում են այն բառերը, որոնք որևէ բառ կապում են բայական անդամին և նրա հետ միասին դառնում են բայական անդամի լրացում։ Կապերը ըստ շարադասության լինում են երեք տեսակ՝
- Նախադրություններ, որոնք դրվում են կապվող բառից առաջ (առանց, ըստ, իբրև, որպես, հօգուտ, փոխանակ, դեպի,նախքան, միշտ, առ, չնայած, ի, հակառակ, հանուն և այլն)։
- Ետադրություններ կոչվում են այն բայերը, որոնք դրվում են կապվող բառից հետո (հետո, հանուն, առթիվ, անց, առջև, հետ, վերաբերյալ, ներքո, նման, պես, փոխարեն, օգտին, վրա, մասին, միջև, մեջ, տակ, համար և այլն)։
- Երկդրություններ կոչվում են այն կապերը, որոնք կարող են դրվել և՛ կապվող բառից առաջ և՛ կապվող բառից հետո (ընդդեմ, շնորհիվ, բացի, համաձայն, չնայած, անկախ)։
Կապերը նախադասություն անդամ ինքնուրույն չեն լինում և հարցի չեն պատասխանում։
Առաջադրանքներ:
1.Տրված կապերի հետ գործածիր երկուական գոյական:
Բացի Արթուրից,բացի երեխայից
Ծննդյան առթիվ,տոնակատարություն առթիվ
առանց մեքենայի,առանց հեռուստացույցի
նախքան խաղը,նախքան ճամփորդությունը
Դասի վերաբերյալ,օրենքի վերաբերյալ
Ընկերոջս օգտին,եղբորս օգտին
Վատության փոխարեն,տխրության փոխարեն։
Հանուն հաղթանակի,հանուն հայրենիքի։
մինչ ընթերցանությունը,մինչ դասը
Ընկերոջս նկատմամբ,հարևանիս նկատմամբ
Ծառի վրա,տանիքի վրա
համաձայն օրենքի,համաձայն ժողովրդի։
2. Նախադասությունների մեջ ընդգծված ետադրությամբ կառույցները փոխարինիր հոմանիշ նախադրությամբ կառույցներով:
ա) Նա, հանգամանքներին չնայելով, պնդում էր իրենը։
Նա չնայած հանգամանքներին՝պնդում էր իրենը։
բ)Զինվորները առյուծի պես կռվեցին հայրենիքի համար։
Զինվորները որպես առյուծ կռվեցին հայրենիքի համար։
գ) Տնօրենը իր հրամանի համաձայն ազատեց կարգազանցին։
Տնօրենը ըստ հրամանի ազատեց կարգազանցին։
դ) Պետական մակարդակով սովյալների օգտին գումար հանգանակեցին։
Պետական մակարդակով հօգուտ սովյալների գումար հանգանակեցին։
ե) Խոսքը սկսելուց առաջ պետք է հստակեցնել ասելիքը։
Խոսքը նախքան սկսելը պետք է հստակեցնել ասելիքը։
զ) Հավատի համար պայքարը հաղթությամբ պսակվեց։
Հանուն հավատի պայքարը հաղթությամբ պսակվեց։
է) Թշնամիների դեմ անհավասար պայքարում մարտիկները քաջաբար կռվում էին։
Ընդդեմ թշնամիների՝ անհավասար պայքարում մարտիկները քաջաբար կռվում էին։
3. Շարքում առանձնացրու նախադրություններն ու ետադրությունները:
Ի դեմս,պես, հանուն, հանձին, բացառությամբ, նկատմամբ, չնայած, առթիվ, հանդերձ, անկախ, համար, հեռու, դեպի, ներքո, հօգուտ, վերաբերյալ, նման, որպես, մինչև, բացի :
Նախադրություն-որպես,հօգուտ,դեպի,չնայած,ի դեմս,հանուն,հանձին,բացառությամբ,անկախ,մինչև,բացի։
Ետադրություն-առթիվ,վերաբերյալ,պես,համար,նկատմամբ,հանդերձ,անկախ,հեռու,ներքո,նման,բացի։
4.Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր կապը։
Երբ, բացի, որովհետև, այնտեղ
մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
վրա, որևէ, և, մյուս
ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
հանուն, անուն, այնքան, սույն։
Շաղկապներ
Նախադասություններ և նախադասության անդամներ իրար կապող բառերը կոչվում են շաղկապներ:
Առավել գործածական են և, ու, բայց, իսկ, սակայն, նաև, ապա, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, այլ, կամ, քանի որ, թեպետ, քանզի շաղկապները:
Իսկ, բայց , սակայն, որ, թե, եթե, այլ, որպեսզի, որովհետև շաղկապներից առաջ միշտ դրվում է ստորակետ:
5. Կազմիր նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
Եթե լավ սովորես, հաջողության կհասնես։
Ես շուտ արթնացա, որպեսզի հասցնեմ դասերս ավարտել։
Նա չեկավ դպրոց, որովհետև հիվանդ էր ։
Ես ուզում էի գնալ զբոսանքի, սակայն եղանակը վատացավ։
Նա սիրում է մաթեմատիկա, իսկ եղբայրը՝ գրականություն։
Մենք գնացինք այգի և խաղացինք այնտեղ։
6. Տրված առածներում գծերի փոխարեն տեղադրիր համապատասխան շաղկապը. թե, ո ՛չ…ո ՛չ, որ, մինչև, որպեսզի:
Մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա:
Ամռան արևից ինչ հասկացա,որ ձմռան արևից ինչ հասկանամ:
Թե խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
Հարևանիս սիրում եմ,որպեսզի մատիս դարման անի:
Ո՛չ կտամ կով,ո՛չ կհագնեմ մով:
Մին մի տա,որ երկու չուզի:
7. Փակագծերում դրված շաղկապներից ընտրիր նախադասության մտքին համապատասխանը և տեղադրիր կետերի փոխարեն:
(Քանի որ, բայց, եթե, որ, երբ):
Մարդիկ հեշտությամբ են համոզվում,երբ իրենց աչքերով են տեսնում:
Անմիջապես ճանապարհ ընկավ,քանի որ հրավերն արդեն ստացել էր:
Կյանքում հաջողության է հասնում նա,որ համառորեն աշխատում է:
Շատ էր երազում ճամփորդել,բայց այդպես էլ չհաջողվեց:
Վաղուց լավ դիրքի հասած կլիներ, եթե ժամանակը զուր չվատներ: