Posted by erikvanyan | Posted in Երգ | Posted on January 24, 2022

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին, Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։Սահմանել է եկեղեցին՝ ի պատիվ Հիսուս Քրիստոսի ծննդյան քառասունքի։ Ըստ հին հրեական (մովսեսական) կրոնի, տղաբերքից քառասուն օր անց մայրը պարտավոր էր այցելել տաճար՝ զոհ մատուցելու, «սրբազան» հրով ու ջրով սըրբվելու և նորածնին օրհնելու համար։ Նշելով այդ օրը (կոչվում է «Քառասնօրյա գալուստ Քրիստոսի ի տաճար»)՝ հավատացյալներն իբր «ընդառաջ են ելնում տիրոջը» (որից էլ՝ «Տ․» անվանումը)։ Տ–ի մեջ պահպանվել են հինավուրց՝ նախաքրիստոնեական մաքրագործական, հատկապես հրապաշտական ծեսեր։ Այդ օրը եկեղեցիների ու տների բակերում, տանիքներին, փողոցներում վառում են խարույկներ, երգելով ու աղոթելով պտտվում դրանց շուրջ, նորապսակ հարսներին թռցնում բոցերի վրայով (իբր մաքրագործվելու և ծնունդը նվիրագործելու համար), ամուլ կանայք «սուրբ» կրակով այրում են իրենց զգեստի փեշերը ամոքվելու հույսով։ Խարույկների մոխիրը երդիկներից շաղ են տալիս տների ու գոմերի մեջ, ինչպես նաև տնամերձ հողերին՝ մաղթելով տարվա առատություն, արգասավորություն, «տեր ընդ ձեզ» (որից էլ՝ տոնի «Տրնդեզ» ժող․ անվանումը)։
Տերընդեզ, դարմանը կես,
Առ հաց ու կես՝ ելիր գեղես,
Տերընդեզ, մըխիՏ դին տես,
Մե փութ ցանես՝ հազար քաղես:
Տերընդեզ, դարմանը կես,
Առ մանգաղը, ել խոտի դեզ,
Տերընդեզ, մըխի դին տես,
Մե փութ ցանես՝ հազար քաղես:
Տերընդեզ, փեշդ վառե,
Օր ազատվես օձէ, չարէ,
Տերընդեզ, մըխի դին տես,
Մե փութ ցանես՝ հազար քաղես:

Ողջույն:Ես Էրիկն եմ,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում։Սիրում եմ աշխատել համակարգչով,ճամփորդել, լուծել խնդիրներ,հեծանիվ վարել։Հավաքում եմ տարբեր տեսակի լեգոներ և փազլներ։