Դասարանական աշխատանք 27.09.2023

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան | Posted on September 27, 2023

Դասարանական  աշխատանք

Առաջին առաջադրանք

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի 6-րդ դասարան | Posted on September 27, 2023

Տեքստի մեջ գտի՛ր ուղղագրական սխալները և ուղղի՛ր.

Ծույլի հանգստյան օրը

Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թաղտին պարկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արդնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.

-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:

Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:

Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարեվանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոքին ու ասաց.

-Տեղիցտ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:

-Ի՜նչ ես ասում, ես այսոր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողչ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:

Թաղտ-թախտ

պարկած-պառկած

արդնացավ-արթնացավ

հարեվանը-հարևանը

գոքին-գոգին

աեղիցտ-տեղիցդ

այսոր-այսօր

ողչ-ողջ

2.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:

Հորդահոս-ջրահոս

սառնորակ-ցածրորակ

անուշահամ-, կենսագիր

զբոսանավ-սուզանավ

կարմրազգեստ,-շրջազգեստ

գայլաձուկ-շնաձուկ։

 

  1. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
    Բարձրախոս-բարձրաձայն

Դեղնակտուց-դեղնակարմիր

Ջրաղաց-ջրաներկ

աշխարհամար,-աշխարհամաս

ծովածոց-ծովեզր

լեռնագնաց-լեռնագագաթ

սրբավայրսրբապատկեր

Делу время потехе час

0

Posted by erikvanyan | Posted in Ռուսերեն 6-րդ դասարան | Posted on September 26, 2023

Я  эту  пословицу  «делу время потехе час»  понимаю  так: Работе  надо  дать  время․ Работа  требует  время  для  её  выполнения,  а  для отдыха можно  выбрать  какой- то  час. Тогда  работа  будет  полноценной, а  отдых  приятным.

Կռունկ

2

Posted by erikvanyan | Posted in Մայրենի 6-րդ դասարան | Posted on September 26, 2023

images

Մաս  1-ին       

— Մարգարի՛տ․․․

Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։
Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։
— Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։
Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։

-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։
Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից  ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։  Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ու
ննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝  Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էր
հիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։
Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:
Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզում
հանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից  շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքում
Սպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:

— Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողը
Կոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։
— Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։
— Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։
— Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։
— Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։
․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝  հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։
— Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։
— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզի
Կոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։
— Մնա լուսնկային։
— Բայց մենք ճաշի հրավեր ունենք։
Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։

Մաս 2-րդ

…Հավաքվեցին ճաշասեղանի շուրջը։ Ամուսինները ճերմակ անձեռոցիկներ կախեցին երեխաների կրծքներին և շշուկով հասկացրին նրանց, որ համբերեն. վարդապետը պետք է օրհնի ճաշասեղանը։
Կոմիտասն աջը բարձրացրեց ու անբառ խաչակնքեց ճաշասեղանը։

Ընթրիքը սկսվեց զուսպ ու անձայն։ Կոմիտասը, իր բնույթին հակառակ, չէր կատակում, Մարգարիտը փորձում էր ակտիվ երևալ, իռլանդուհուն չվիրավորել, անգլիացին ընթրում էր դանդաղ, կանոնիկ շարժուձևով ու մի տեսակ հոգնած, իռլանդուհին սովորական ծիծաղը հավաքել էր աչքերում։ Նա ավելի շատ մանչերին էր կերակրում և կամացուկ զսպում, որ բարձր չխոսեն՝ ի հարգանք վարդապետի։
— Ինչո՞ւ եք երեխաներին թշնամացնում ինձ,- ժպտաց Կոմիտասը,- ճանապարհին թե
հայհոյեն,  ո՛վ կպաշտպանի։
— Օ՜, ի՞նչ եք ասում, հա՛յր սուրբ,- աչքերում թռվռացող ծիծաղին իռլանդուհին ազատություն տվեց,- նրանք հայհոյել չգիտեն։
— Չգիտե՞ն,- Կոմիտասը գլուխն օրորեց,- ափսո՜ս։
Իռլանդուհին քրքջաց․ ամուսինը լուրջ-լուրջ նայեց վարդապետին և հարց տվեց․
— Դուք ուզում եք, որ նրանք, ներեցե՛ք, հայհոյե՞լ իմանան։
— Հարկավ,- նույնպիսի տոնով պատասխանեց Կոմիտասը, — եթե չգիտեն, ի սեր Աստծո,
սովորեցրե՛ք, մեղք են երեխաները։
Կինը նորից քրքջաց, ամուսինը կարմրեց, կմկմոցով առարկեց վարդապետին,  հետո էլի կատակեցին, ընթրիքն ու զրույցը դարձան անկաշկանդ, և իռլանդուհին սիրտ արեց․
— Ներեցե՛ք, հա՛յր սուրբ, շատ կցանկանայի լսել ձեր ազգային երգերից մեկը։
— Սիրով,- Կոմիտասը գլխով խոնարհում արեց,- լսեցե՛ք մեր «Կռունկը»։

-Կռո՞ւնկը,- ժպտաց իռլանդուհին, — ի՞նչ է նշանակում։
-Crane:
Կոմիտասը նստեց դաշնամուրի մոտ ու նայեց Մարգարիտին։ Նա տխուր ժպտում էր։
-Կռո՜ւնկ,- հոգուց փերթ-փերթ պոկված մեն մի բառի հետ շունչը գնաց, տարածվեց այդ պանդոկից, Սպիտակ կղզուց դուրս, ինչ-որ տեղ փռվեց մի
հորիզոն, շունչը խորացավ, և այդ պանդոկից ու Սպիտակ կղզուց դուրս բերված աշխարհն ու օրը մթնոլորտ ունեցան ու գույն․ երկինքը աշնանային կապույտ էր ու սառը, ձյուն-ճերմակ ամպեր էին լողում այնտեղ, հորիզոնը՝ մշուշոտ ու խամրած։ Հոգուց փերթ-փերթ անջատվող բառի հետ շունչն ալիք-ալիք ծավալվեց.
․․․ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս․․․
Իռլանդուհին կամաց թեքվեց դեպի Մարգարիտը․
— Կարոտի՞ մասին է։
— Այո՛, պանդուխտի երգ է։
Հոսում էր Կոմիտասի ձայնը ու ձայնի հետ՝ լուծված բառերը։ Իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից անջատվող անհատնում շունչ, և հեռավոր ու անծանոթ աշխարհում բացվել էր մի հորիզոն, ու հորիզոնում՝ երկու շնչավոր՝ մի մարդ, մի կռունկ. երկրի վրա՝ խեղճ ու կրակ մի
մարդ, երկնքում՝ ուղղություն ու երամ կորցրած մի կռունկ։ Աշնան թախիծով լցված հորիզոնում երկու միայնակ հոգիներ հանդիպել էին․ երկուսն էլ մեծ կորուտի տեր ու նույն կարոտի՝ տաք երկրի ու երամի։ Կռունկի հոգնած ու բեկված թևերից, երկար վիզ ու կտուցից կաթկթում էր նրա կաղկղան և տակնուվրա անում պանդուխտի հոգին․ կաղկղան խոսում էր պանդուխտի հոգու հետ․ կաղկղայի մեջ ախ կար, հեռավոր ու տաք մի երկրի հուշ ու կարոտ, կորցրած երամին գտնելու հուսահատ փորձ։
Պանդուխտն իր օր ու կյանքն էր պատմում կռունկին, գանգատվում պաղ մարդկանցից, պատմում էր կորուստների մասին, իր մենակության, կրքոտ էր պատմում․ չպատմել չէր կարող, որովհետև խեղդվում էր, ուրիշ մեկին պատմել չէր կարող, որովհետև ականջող չկար, հասկացող չկար, իսկ կռունկը ուրիշ էր․ նա իր պես թափառիկ է, նրա կաղկղայի մեջ իր ախ ու ցավից կա․ պետք է որ լսի, պետք է որ հասկանա․․․
Իռլանդուհին սեղմեց որդուն, ապա նրա դողացող ձեռքը գտավ մյուս մանչին,  ձգեց, մոտ բերեց, երեխաներին հավաքեց իր թևի տակ։
— Թող հանգիստ նստեն,- կամաց ասաց ամուսինը։

 Մաս 3-րդ

Իռլանդուհին շաղված աչքերով նայեց նրան և առաջին անգամ ատելության պես մի բան ունեցավ ամուսնու նկատմամբ․ անհույզ ու սառն էր նրա դեմքը, և իռլանդուհուն թվաց, թե է՜ն պանդուխտի գանգատը ամուսնուց է, և թվաց, թե հայր սուրբն ու Մարգարիտը գիտեն դա, և դողով նայեց Մարգարիտի կողմը։
Մարգարիտի կեցվածքը վեհ էր․ ձեռքերը կրծքին ծալած, գլուխը բարձր, աչքերը՝ թախծալի։ Նա հզոր էր իր տխրության մեջ։
«Էն պանդուխտի նման է»,- մտածեց իռլանդուհին և փլված ուսերով կուչ եկավ։
Կոմիտասի շուրթերով բողոքում էր մի ողջ ժողովուրդ, իսկ իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից գոլորշու պես դարձեդարձ անջատվող շունչը, և տխուր ու ամայի հորիզոնում մի պանդուխտ շարունակում էր իր մենախոսությունը՝ աչքերը կռունկի թևերին։ Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝ թևերին պանդուխտի աչքերի ու ամպերի ծանրությունը։ Երկինքը նրան անդունդ էր հրում, իսկ երամը չկար ու չկար: Հույսն ու հավատը լքել էին նրան, և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր հասնելու։ Կռունկը գնաց, հեռացավ․ պանդուխտի ականջներում հիմա նրա կաղկղայի փշրված արձագանքն էր, պանդուխտին լքեց վերջին խոսակիցը, վերջին ընկերը, ու հորիզոնում մնաց մեն մի շնչավոր՝ մենակությունից կծկված մի պանդուխտ, և անհուսությունը
փաթաթվեց նրան։
«Հիմա լաց կլինի»,- արցունքները կուլ տվեց իռլանդուհին։
Բայց չեղած տեղից պանդուխտը ոգի առավ, նրա աչքերի անորոշության ամպերի վրա փայլատակեց զայրույթը, նա հայացքը հեռացրեց կռունկի  ճամփից: Դաշնամուրի ստեղների վերջին զարկերի ու  երգի վերջին հնչյունների հետ պանդուխտը  շաղված հայացքով նայեց դատարկ հորիզոնին։
Իռլանդուհին փղձկաց, նա դեմքին առավ ափերի մեջ և գլուխը դրեց սեղանին։
«Դա ի՜նչ երաժշտություն էր․․․ ի՜նչ ձայն էր․․․ , ես երբեք չպիտի մոռանամ․․․ չպիտի մոռանամ․․․», — կրկնում էր մտքում։
— Այս ի՞նչ արեցիք կնոջս,- ամուսինը ոտքի ելավ և դժգոհ նայեց Մարգարիտին,- տասը տարի է՝ ամուսնացած եմ, նրան այս վիճակի մեջ չեմ տեսել։

Հետո ձեռքը դրեց կնոջ ուսին և ասաց.

— Հանգստացի՛ր, ի՞նչ պատահեց։
Կնոջ ուսերն ավելի ցնցվեցին, նա ուսը իրեն քաշեց և լացի միջից ասաց․
— Բայց նա չկարողացավ լաց լինել․․․ ես լաց եմ լինում, որ նա չկարողացավ լաց լինել։

Ամուսինը ուսերը վեր ձգեց․ ո՞ւմ մասին է խոսում կինը, «նա»-ն ո՞վ է։
— Եվ նա չպետք է լաց լիներ,- պատասխանեց Կոմիտասը,- տխրությունը պետք է ուժեղ լինի,առնական։
Իռլանդուհին հանդարտ բարձրացրեց գլուխը և արցունքոտ աչքերով ուշադիր նայեց հայր սուրբին։ Կոմիտասը տխուր ժպտաց, հետո իռլանդուհին խոնարհեց գլուխը և, կարծես մեկուսի, շշնջաց․
-Եվ կռունկը չհասավ երամին։
-Չհասավ,- կրկնեց Կոմիտասը,- երամից կտրված կռունկները տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում մեռնում են։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:

մյուռոն-մեռոն

տարաշխարհիկ-օտարաբան

նշխար-փշուր

վեղարով-պոպոզով

արևմարք-արևի մայր մտնելը

լավա-հրահեղուկ

հարկավ-իհարկե

փերթ-փերթ-պատառ-պատատ

պանդուխտ-օտարական

ականջող-լսող

  1. Գրի՛ր  իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:

իրիկնապահ-իրիկուն

արթնանալ-զարթնել

պանդուխտ-օտարական

տխուր-տրտում

վեհ-բարձր

աղեկտուր-մորմոքող

  1. Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն,  սևահեր, ծիծաղկոտ  բառերի հականիշները:

առնական-կանացիական

հզոր-թույլ

տրտմություն-ուրախություն

սևահեր-շիկահեր

ծիծաղկոտ-լացկան

  1. Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:

Մաս  առաջին՝Կոմիտասն  ու  Մարգարիտը

Երկրորդ  մաս՝Կոմիտասի  խորհրդավոր  երգը։

Երրորդ  մաս՝Իռլանդուհու  տխրությունը։

  1. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր իռլանդուհուն:

Իռլանդուհին  ծիծաղասեր,հասկացող,էմոցիոնալ,ազդվող  կին  էր։ Իռլանդուհին սևահեր,սև  աչքերով  կին  էր։

  1. Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:

Պանդուխտը  միայն  իր  ցավը  պատմում  էր  կռունկին,որովհետև  իր  կարծիքով միայն  կռունկ  է  հասկանում  իր  ցավը,քանի որ  կռունկն  էլ  թափառող  է,նրա ձայնի մեջ  իր  ախն ու  ցավը  կա  և  նա  կարող  է  լսել  և  հասկանալ  իրեն։

Փորձիր բացատրել իռլանդուհու  հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:

Մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից  կարող  է  հուզվել։Երաժշտությունից  հասկացող  մարդը տխրում  է եթե  երաժշտությունը տխուր  է։

  1. Ունկնդրի՛ր Կոմիտասի «Կռունկ»  ստեղծագործությունը (երգում է Կոմիտասը):

Դասարանական աշխատանք 26.09.2023

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան | Posted on September 26, 2023

1.

Լուծում՝375։75.100=500

Պատասխան՝500  կգ։

2.

Լուծում՝18/120․100=15     P=2.18+2.15=36+30=66

Պատասխան՝P=66  սմ։

3.

Լուծում՝100-52=48      12/48․100=25

Պատասխան՝25  աշակերտ։

 

4.

ա)5․100/100=5%

բ)25․100/125=20%

գ)28․100/140=20%

դ)800.100/160=500%

ե)4/5.100/40=80/40=2%

զ)28/5․100։92=560/92=140/23%

 

5.

Լուծում՝3+5=8    80։8=10    10.3=30    10.5=50

Պատասխան՝30,50։

6.

Լուծում՝3+4=7    28:7=4     3.4=12    4.4=16

Պատասխան՝AC=12 սմ,CB=16  սմ։

7.

Լուծում՝(56+52+60+27+25)։5=44

Պատասխան՝44։

Հայաստանի վաղ պատմավարչական բաժանումները

0

Posted by erikvanyan | Posted in Պատմություն 6-րդ դասարան | Posted on September 25, 2023

Հայաստանի վաղ պատմավարչական բաժանումները։  Հնագույն ժամանակաշրջանում՝ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։ Ժամանակի ընթացքում փոխվել է Հայաստանի վարչական բաժանումը։

Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ժամանակարջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Այդ վիճակը փոխվեց Ք․ա․ 4-րդ դարում։

Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։ Ք․ա․ 4-րդ դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի  թագավորությունները։

Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ․ քառ․ կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։ Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։ Մեծ Հայքի ամենախոշոր  և նշանավոր աշխարհը Այրարատն է։ Պատահական չէ, որ Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը (Երևան, Անի, Արտաշատ, Դվին, Արմավիր, Կարս, Վաղարշապատ և այլն) եղել է Այրարատ աշխարհում։

Փոքր Հայքը (Փոքր Հայաստան) տարածվում էր Մեծ Հայքից արևմուտք։ Նրանց սահմանաբաժանը  Արևմտյան Եփրատն էր։ Փոքր Հայքի տարածքը կազմում էր շուրջ 80 հազ․ քառ․ կմ։

Հետագա դարերի փոփոխությունները։ 5-րդ դարում Հայաստանի անկախ պետականության անկումից մի քանի դար անց հայերը կրկին վերականգնել են անկախ հայկական պետականությունը։ Ստեղծվել են մի քանի թագավորություններ։ Բագրատունիների և հայկական այլ իշխանական տոհմերի գլխավորությամբ Հայաստանում անկախ պետություններ են ստեղծվել և գոյատևել 9-12-րդ դարերում։

Հայերը 11-14-րդ դարերում զորեղ պետություն են ունեցել նաև Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում՝ Կիլիկիայում։ Այն ընդգրկել է մինչև  50 հազ․ քառ․ կմ տարածք։

Սակայն ժամանակի ընթացքում հայերի հայրենիքում օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքով Հայաստանի մեծ մասը հայազրկվել է։ Հայերը կորցրել են իրենց պապենական հողերի մեծագույն մասը։

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ․ քառ․ կմ տարածք։ Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։ Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։ 1990-ական թթ․ սկզբին ծավալված Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ ստեղծվեց մեր օրերի հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)։ Նրա մաս են կազմում գավառներ պատմական Արցախ և Սյունիք նահագներից։ ԼՂՀ-ն զբաղեցնում է շուրջ 12,5 հազ․ քառ․ կմ տարածք։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում վարչական ի՞նչ  բաժանումներ կային մեր հայրենիքի տարածքում։ Ի՞նչպես փոխվեց այդ բաժանումը Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին։

Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։ Ժամանակի ընթացքում փոխվել է Հայաստանի վարչական բաժանումը։Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ժամանակարջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ 

 

2․ Ե՞րբ հայտնի դարձան Մեծ Հայքը  և Փոքր Հայքը՝ որպես առանձին թագավորություններ։ Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը։

Մեծ Հայքի  ընդարձակ տարածքը  բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։ Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։

3․ Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում։

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ․ քառ․ կմ տարածք։ Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։

4․Ո՞ր նահանգների տարածքներն է զբաղեցնում ՀՀ-ն։

Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։

5․Ո՞րքան տարածք է զբաղեցրել ԼՂՀ-ն։

ԼՂՀ-ն զբաղեցնում է շուրջ 12,5 հազ․ քառ․ կմ տարածք։

 

Kilyan Mbappe

0

Posted by erikvanyan | Posted in Անգլերերն 6-րդ դասարան | Posted on September 25, 2023

Kylian Mbappé Lottin (born 20 December 1998) is a French professional footballer who plays as a forward for Ligue 1 club Paris Saint-Germain and captains the France national team. Regarded as one of the best players in the world, he is renowned for his dribbling abilities, exceptional speed, and finishing.[2][3]

Born in Paris and raised in nearby Bondy, Mbappé began his senior club career in 2015 with Monaco, where he won the Ligue 1 title in the 2016–17 season. In 2017, aged 18, Mbappé signed for Paris Saint-Germain on an eventual permanent transfer worth €180 million, making him the second-most-expensive player and most expensive teenage player of all time.[4] With PSG, he has won five Ligue 1 titles and three Coupes de France, including a domestic quadruple in the 2019–20 season, while also leading the club to its first ever UEFA Champions League final in 2020. He is the club’s all-time top goalscorer and ranks third of all time in assists.

At international level, Mbappé made his senior debut for France in 2017, at age of 18. At the 2018 FIFA World Cup, Mbappé became the youngest French player to score at a World Cup, as well as the second teenager, after Pelé, to score in a World Cup Final. He finished as the joint second-highest goalscorer as France won the tournament; he went on to win the FIFA World Cup Best Young Player and French Player of the Year awards for his performances. At the 2022 FIFA World Cup, France reached the final; Mbappé won the Golden Boot and Silver Ball and set the record for most goals scored in World Cup finals.

Mbappé was runner-up for the 2022 The Best FIFA Men’s Player award. He was named to the FIFA FIFPro World11 in 20182019 and 2022, the UEFA Team of the Year in 2018 and the UEFA Champions League Squad of the Season in 2016–172019–202020–21 and 2021–22. He was awarded the Golden Boy in 2017, and was shortlisted for the Laureus World Sportsman of the Year in 2019 and 2023. Mbappé has been named Ligue 1 Player of the Year a record four times, and has finished as the Ligue 1 top scorer for a joint-record five seasons; in the 2021–22 season, he became the first player to finish as both Ligue 1 top scorer and top assist provider. In 2023, he was among Time100 most influential people in the world, and was ranked third on the Forbes list of the world’s highest-paid athletes.

Kylian Mbappé Lottin[5] was born on 20 December 1998[6] in the 19th arrondissement of Paris[7] and was raised in BondySeine-Saint-Denis, in the northeastern suburbs of Paris.[8] His father, Wilfrid [fr], is originally from Cameroon, and, as well as being his agent, is a football coach. His mother, Fayza Lamari, is of Algerian Kabyle origin and is a former handball player.[9][10][11][12] He has a younger brother, Ethan, who plays in the Paris Saint-Germain Academy.[13][14] Their older adoptive brother, Jirès Kembo Ekoko, is a former professional footballer.[15]

As a child, Mbappé went to a private Catholic school in Bondy, where he was considered academically gifted but unruly.[16] At 15, he began taking Spanish lessons, and eventually became fluent in the language.[17] Among Mbappé’s idols growing up were Zinedine Zidane,[18] Cristiano Ronaldo,[19] Neymar,[20] Ronaldinho,[21] Lionel Messi,[20] Ronaldo Nazario,[22] Eden Hazard[23] and Thierry Henry.[24][25] As a child, Mbappé received Robinho’s AC Milan shirt as a gift from his nanny’s family, who were supporters of the Italian club.[26][27] However, as a child, Mbappé aspired to play for Real Madrid.[28]

 

Մասեր,տոկոսներ և հարաբերություններ

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան | Posted on September 25, 2023

Մասերի, տոկոսների և հարաբերությունների վերաբերյալ խնդիր­ները վարժ լուծելու համար նախ և առաջ պետք է իմանալ նրանցից պարզագույնների լուծումը։ Այդ լուծումները կարելի է դիտարկել որ­պես հիմնական կանոններ, որոնցով պետք է առաջնորդվել ավելի բարդ խնդիրների լուծման ժամանակ։

1. Թվի մասը գտնելը

Կանոն: Թվի մասը գտնելու համար, պետք է թիվը բազմապատկել մասն արտահայտող թվով:

Օրինակ՝ 15-ի 2/3-ը գտնելու համար, պետք է 15-ը բազմապատկել2/3-ով:Այսպիսով, 15×2/3=10:

2. Թիվը գտնելը նրա մասով

Կանոն: Դիցուք տրված B թիվը հավասար է A թվի m/n մասին։ A թիվը գտնելու համար պետք է B թիվը բաժանել mn կոտորակին, այսինքն`

                                       A=B:n/m:

Օրինակ: Վարել են դաշտի մակերեսի 7/8 մաս­ը, որ 140 հա է։ Ամբողջ դաշտի մակերեսը գտնելու համար, ըստ կանոնի, 140-ը կբաժանենք 7/8-ի վրա: Այսպիսով, ամբողջ դաշտի մակերեսը կլինի՝

140:7/8=140×8/7=20*8=160 հա:

3. Հարաբերությունների կազմումը

Կանոն։ Իմանալու համար, թե տրված A թիվը տրված B թվից քանի անգամ է մեծ կամ նրա որ մասն է, պետք է կազմել այդ թվերի

                                             A ։ B

հարաբերությունը և հաշվել նրա արժեքը։

Օրինակ: 70 կգ ապրանքից վաճառվել է 25 կգ։ Ապրանքի ո՞ր մասն է վաճառվել։ Այս խնդրում A = 25 կգ, B = 70 կգ։ Բերված կանոնի

համաձայն` կազմում ենք նրանց հարաբերությունը.

                             A:B=25:70=25/70=5/14:

Քանի որ տոկոսը թվի մեկ հարյուրերորդ մասն է, ուստի տոկոս­ների վերաբերյալ խնդիրները լուծվում են նույն կանոններով, ինչ որ մասերի վերաբերյալ խնդիրները։

4. Մեծությունների տոկոսային փոփոխությունը

Առաջադրանք։ Տրված A թվին գումարել են (նրանից հանել են) տրված B թիվը։ Քանի՞ տոկոսով է մեծացել (փոքրացել) A թիվը։

Կանոն։ Իմանալու համար, թե քանի տոկոսով է մեծացել (փոքրացել) A թիվը, պետք է գտնել, թե B թիվը A թվի քանի տոկոսն է։

Օրինակ: Ավանի բնակչությունը եղել է 10000 մարդ։ Որոշ ժամանակ անց ավանի բնակչությունն ավելացել է 900 մարդով։ Քանի՞ տոկոսով է ավելացել ավանի բնակչությունը։

Այս խնդրում A = 10000, B = 900։ Բերված կանոնի համաձայն՝ p=900/10000*100=9%: Այսպիսով, բնակչությունն ավելացավ 9%-ով:

5. Ամբողջի բաժանումը համեմատական մասերի

Կանոն: A մեծությունը a:b հարաբերությամբ 2 մեծությունների բաժանելու համար, պետք է՝

                    a*A/(a+b), b* A/(a+b):

Օրինակ՝ 150 գ զանգվածով համաձուլվածքի մեջ մտնում են պղինձ և արույր` 2 ։ 3 հարաբերությամբ։ Գտե՛ք համաձուլվածքի մեջ մտնող պղնձի և արույրի զանգվածները։

Այս խնդրում a = 2, b = 3, A = 150: Եվ ըստ կանոնի, պղնձի և արույրի զանգվածները գտնելու համար

                     2*150/(2+3)=60գ պղինձ

                      3*150/(2+3)=90գ արույր:

6. Թվաբանական միջինը գտնելը

Կանոն: Մի քանի թվերի թվաբանական միջին է կոչվում այդ թվերի գումարի և նրանց քանակի քանորդը (հարաբերությունը)։

Որևէ մեծության արժեքների թվաբանական միջինը հաճախ կոչում են այդ մեծության միջին արժեք։ Դրա համաձայն` խոսում են, օրինակ, միջին աշխատավարձի, միջին արագության, միջին տարիքի մասին։

Օրինակ: Ծառայողի հունվար ամսվա աշխատավարձը եղել է 80000 դրամ, փետրվարինը` 72000 դրամ, մարտինը` 96000 դրամ, ապրիլինը` 88000 դրամ։ Որքա՞ն է ծառայողի՝ այդ չորս ամիսների միջին աշխատա­վարձը։

Գտնում ենք ստացված գումարների միջին թվաբանականը.

(80000+72000+96000+880004=336000)/4=84000դրամ:

Առաջադրանքներ.

1)Գրադարակում կա 60 գիրք։ Այդ գրքերի ­2/3-ը ամուր կազմով է։ Ամուր կազմով քանի՞ գիրք կա գրադարակում։

Լուծում՝60.2/3=40

Պատասխան՝40 գիրք։

2)Մրցավազքն անցկացվում էր 25 կմ երկարությամբ օղակաձև ճա­նապարհին։ Յուրաքանչյուր մեքենա մինչև վերջնագծին հասնելը 20 անգամ պիտի անցներ այդ ճանապարհը։ Մեքենաներից մեկին մինչև վերջնագիծը մնում էր անցնելու ամբողջ ճանապարհի ­1/5-ը։ Քանի՞ կիլոմետր էր անցել մեքենան։

Լուծում՝25.20=500    500.1։5=100   500-100=400

Պատասխան՝400  կմ։

3)Ավազանում 600 մջուր կար։ Դրանից 125 մ3ը արտահոսեց։ Ավա­զանում եղած ջրի ո՞ր մասն արտահոսեց։

Լուծում՝125/600=5/24

Պատասխան՝5/24 մասը։

4)Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա 5/6-­ը։ Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագոններում։

Լուծում՝36․5/6=30     36+30=66

Պատասխան՝66  ուղևոր։

5)Բասկետբոլիստը խաղի ընթացքում վաստակել է 36 միավոր, որ թիմի վաստակած միավորների 2/5-­ն է։ Քանի՞ միավոր է վաստակել թիմը։

Լուծում՝36։2/5=90

Պատասխան՝90։

6)Գրադարանում կա 54600 գեղարվեստական և 8400 գիտական գիրք։ Քանի՞ անգամ է գրադարանում եղած գեղարվեստական գրքերի քանակն ավելի գիտականների քանակից։

Լուծում՝54600/8400=13/2

Պատասխան՝13/2։

7)Նախատեսված էր, որ գործարանը մեկ տարում պիտի թողարկեր 12500 մեքենա։ Գործարանը նախատեսված աշխատանքը կատա­րեց 114 %­ով։ Նախատեսվածից քանի՞ մեքենայով ավելի թողար­կեց գործարանը։

Լուծում՝114-100=14    12500․14/100=125.14=1750

Պատասխան՝1750-ով։

Homework

0

Posted by erikvanyan | Posted in Անգլերերն 6-րդ դասարան | Posted on September 24, 2023

Teacher:What  does  this  mean/say?

Boy:Sorry/Excuse  me,I  dont  know.

Girl:I  know  Miss.

 

Alex:I’m not/dont  understand

Julie:Its OK,Alex.I can help  you/it.

Alex:Thanks,Julie.

 

Girl:Sorry/Excuse  me.Can  I  help  you?

Women:Yes,please.

Girl:OK?

Women:Yes,great.Thank  you!

Girl:No problem!

 

4.Same  or  different?Write  S or  D.

8:45 p.m     8.45   in  the  evening   S

3.00  pm   nearly  3:00  D

12:00  at  night   midnight   S

4:00  am   4:00  in  the  afternoon  D

6:32    nearly  6:30    S

11.45  pm   11:45  at  night   S

8.43  nearly  quarter  to nine.  S

2.17  quarter  past  two   S

12:03  pm   just  after  midday   S

3:00  am   three  o’ clock    D

 

5. Write your answers or ask another student

1.When do banks open in your county? –Banks  in  my  country  open  at  9:00  am.

2.Do  they  close  at  midday?-No, they  close  at  one  pm  for  break.

3.What  time  do  shops  close?-Our  shops  clos  at  midnight.

4.What  time  do  bars  open?-Bars  open  at  eight  am.

5.What  time  do  they  close.-They  close  at  eleven  pm.

6.When  do  post  offices  open  and  close?-Post  offices  work  from   nine am  to six  pm.

 

 

 

 

 

 

 

 

 

Հրանտ Մաթևոսյան

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի 6-րդ դասարան | Posted on September 23, 2023

Գրականությունը  Աստծուն  հավասար  արարիչ   է։Հրանտ  Մաթևոսյանը  20-րդ  դարի  նշանավոր  գրողներից  մեկն  է։Նրա  ստեղծագործությունները  որքան  էլ,որ  սիրված  են  և  հայտնի,այնքան  էլ  խորհրդավոր  են։Նա ծնվել  է  Լոռվա  մարզի   Ահնիձոր  գյուղում։Գյուղը  հիմնադրվել  Հաղպատի և  Սանահինի  կալվածքները  լքած  գյուղացիների  կողմից։Այն մարզկենտրոնից  հեռու  է  52  կմ,իսկ  Երևանից՝172 կմ։Հրանտ  Մաթևոսյանը   պատմել  է,որ  իր  Օհաննես  պապը՝ 140  տարի  առաջ  եկել  և հիմնադրել  է  Ահնիձոր  գյուղը։Ինքը,թև տալով իրական  Ահնիձորին,այն դարձրեց գրական ծմակուտ։Զորայր  Խալաբյանն ասաց՝ «Չե՞ս  կարծում,որ  Ահնիձորը հնչյունափոխված Օհանաձորն  է։Գուցե  իրոք  այդպես  է»։Հրանտ  Մաթևոսյանի  հայրական  տունը  դեռ  կանգուն  է։Այնտեղ  ապրում  է  նրա  կրտսեր  եղբայր  Համոն,ով   20  աշակերտ  ունեցող  դպրոցի  տնօրենն  է։«Թույլ  տվեք  գյուղացուն  ապրել  իր  կյանքով։Թույլ  տվեք  մշակել  հողը  և  հողից վերցնել  այնքան,  ինչքան  որ  գյուղացուն  անհրաժեշտ  է։Եթե  չեք  թույլ  տալիս,ուրեմն  մի  խանգարեք  գյուղացուն  ապրել  իր  քաղցր  ու  տանջալից  կյանքով»,-ասում  էր  Հրանտ  Մաթևոսյանը։1978  թվականին  հրատարակվում   է  Հրանտ  Մաթևոսյանի  երկրորդ  և  երրորդ  ժողովածուները  ՝ «Մեր  վազքը»,  և  «Ծառերը»։Նրա  ստեղծագործությունների  հիման  վրա  նկարահանվել  են  ֆիլմեր՝«Մենք  ենք  մեր  սարերը»,«Աշնան արև»  «Տերը»։Նրա  գործերը  թարգմանվել  են  նաև  այլ  լեզուներով։Հ․Մաթևոսյանը 1991-1995  թթ․  հասարակական,քաղաքական  կյանքի   ակտիվ  մասնակից  էր,գերագույն  խորհրդի  պատգամավոր,իսկ   1996-2001  թթ․  Հայաստանի  գրողների  միության  նախագահ։Նա  մահացել   է  2002  թվականի  դեկտեմբերի  19-ին։

 

Skip to toolbar