Եղիշե Չարենցի կյանքի մասին

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի 6-րդ դասարան | Posted on March 13, 2024

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծնվել է 1897  թվականի  մարտի 13-ին Կարսում։Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի  Միրզայանը, Կարս էին գաղթել Իրանի Մակու քաղաքից։Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։  1908-1912 թվականներին սովորել  է  Կարսի  ուսումնարանում  և  հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։1912 թվականին Թիֆլիսում  լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան»։Նա  մահացել  է  1937  թվականի  նոյեմբերի  27-ին   40  տարեկան  հասակում։

Հայոց թագավորությունները Ք․ա․ 3-րդ դարում

0

Posted by erikvanyan | Posted in Պատմություն 6-րդ դասարան | Posted on March 13, 2024

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասի։ Դրանցից ամենախոշորը Հայաստանին հարավից սահմանակից Սելևկյան տերությունն էր։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում։ Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (ՇամԵրվանդականը կառուցե Կոմմագենեի կենտրոն Սամոսատ (Շամշատ) քաղաքը։ Նա հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին արքայական դրամներն են։ Ավելի վաղ դրամներ էին հատել Երվանդ 2-ը և Տիրիբազը, որոնք սակայն ոչ թե անկախ արքաներ, այլ Աքեմենյան տերության հայ սատրապներն էին։

Ք․ա․ 240-ական թթ․ Շամին հաջորդեց նրա որդի Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոփքում։ Արշամի մասին տեղեկանում ենք, որ նա այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ Սելևկյան տերության դեմ ապստամբած նրա եղբորը։

Մեծ Հայքի Հայկազունի Երվանդականների թագավորության անկումը։ Ք․ա․ 3-րդ դարի վերջի Հայաստանը թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրականացման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին պառակտվածությունը։ Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։ Դրանով Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։ Նրա դեմ պայքարում որն էր հայերի հաջողության գլխավոր պատճառը։

Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։

Ք․ա․ 3-րդ  դարում   Կոմմագենեում  իշխել  էին   Շամը  և  Արշամը։

4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։

Երվանդ 4-րդ  վերջինը  գահակալել  է   մ.թ.ա. 220-201  թվականներին։

5․ Ո՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։

Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը  տապալեցին  Մեծ  Հայքի  Երվանդական  վերջին  արքային։Այդ  զորքերը  գլխավորում   էին  Արտաշեսը  և  Զարեհը։

6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։

Տասնորդական կոտորակների գումարումը

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան | Posted on March 13, 2024

Տասնորդական կոտորակները գումարելու համար պետք է ՝

1. հավասարեցնել ստորակետից հետո եկող թվանշանների քանակները
2. դրանք գրենք իրար տակ այնպես, որ ստորակետը լինի ստորակետի տակ
3. կատարել գումարումը՝ անտեսելով ստորակետները
4. պատասխանում ստորակետը դնել թվերի ստորակետների տակ

Գումարենք 33,142 և 5,6 տասնորդական կոտորակները: Սկզբում կոտորակներից մեկին աջից զրոներ կցագրելով, հավասարեցնենք ստորակետից հետո եկող թվանշանների քանակները՝ 5,6=5,600 և կատարենք սյունակաձև գումարում՝

Առաջադրանքներ․

1)Կատարե՛ք գումարում․

ա)3,82 + 41,705 =45,525

բ)0,921 + 4,8 =5,721

գ)8,903 + 152,9 =161,803

դ)0,0032 + 1119,69 =1119,6932

ե)5,51 + 6,36 =11,87

զ)0,002 + 0,00017 =0,00217

2)Լուծե՛ք հավասարումը․

ա)z — 0,615 = 0,02

z=0,615+0,02

z=0,635

 

բ)z — 18,2 = 124,01

z=18,2+124,01

z=142,21

գ)27 = z — 10,0001

z=10,0001+27

z=37,0001

դ) 654,1 = z — 5037,203

z=5037,203+654,1

z=5691,303

3)Կատարե՛ք գործողությունները․

ա)(6,93 + 1,08) • 10 + (9,734 + 11,25) • 100 =

6,93 + 1,08=8,01     9,734+11,25=20,984    8,01.10=80,1    20,984.100=2098,4    80,1+2098,4=2178,5

բ)(39,63 + 5,7) • 100 + (3,565 + 15,001) • 10 =

39,63+5,7=45,33    3,565+15,001=18,566     45,33.100=4533    18,566.10=185,66   4533+185,66=4718,66

4)Եռանկյան կողմերի երկարություններն են՝ 4,11 սմ, 2,65 սմ, 3,8 սմ։ Գտե՛ք եռանկյան պարագիծը։

P=4,11+2,65+3,8=10,56 սմ

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Կատարե՛ք գործողությունները․

ա)2 + 0,38 =2,38

բ)1 + 15,07 =16,07

գ)100 + 0,096 =100,096

դ)20 + 4,097 =24,097

ե)0,836 + 10 =10,836

զ)5,0001 + 18 =23,0001

2)Կատարե՛ք գումարում․

ա)(-1,2) + (-3,4) =-4,6

բ)(-8,75) + (-1,25) =-10,100

գ)(-0,37) + (-6,23) =-6,60

դ)(-4,38) + (-2,04) =-6,42

ե)(-1,001) + (-2,456) =-3,457

զ)(-18,203) + (-0,411) =-18,614

3)Տրված են 3,25 , 10,02 , 0,64 թվերը։ Նրանցից կազմե՛ք տարբեր գումարներ և հաշվե՛ք դրանք։

3,25+10,02=13,27   10,02+0,64=10,66    3,25+0,64=3,89

4)Լուծե՛ք հավասարումը․

ա)x — 0,99 = 0,01

x=0,99+0,01

x=1,00

բ)4,52 = x — 10,48

x=4,52+10,48

x=15,00

գ)x — 8,64 = 0

x=8,64+0

x=8,64

դ)20,3 = x — 0,45

x=20,3+0,45

x=20,75

ե)x — 0,3 = 1

x=0,3+1

x=1,3

զ)17,4 = x — 11,2

x=17,4+11,2

x=28,6

Skip to toolbar