Posted by erikvanyan | Posted in Հանրահաշիվ 7-րդ դասարան | Posted on April 22, 2025
Երկու մեծություններ կոչվում են ուղիղ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս (փոքրացնելիս) մյուսը մեծանում է (փոքրանում է) նույնքան անգամ:
Դիցուք մեկ գրիչն արժե 100 դրամ: Ապա երկու գրիչները կարժենան 200 դրամ, երեք գրիչները կարժենան 300 դրամ և այլն: Ստանում ենք հետևյալ աղյուսակը՝
| Գրիչների քանակը (հատ) | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
| Գրիչների արժեքը (դրամ) | 100 | 200 | 300 | 400 | 500 | 600 | 700 | 800 | 900 | 1000 |
Նկատում ենք, որ գրիչների քանակը մի քանի անգամ ավելացնելիս դրանց արժեքն ավելանում է նույնքան անգամ: Սա նշանակում է, որ գրիչների արժեքն ուղիղ համեմատական է դրանց քանակին:
Երկու մեծություններ կոչվում են հակադարձ համեմատական, եթե մեծություններից մեկը մի քանի անգամ մեծացնելիս մյուսը նույնքան անգամ փոքրանում է:
Օրինակ․
Դիցուք մեքենան հավասարաչափ շարժվելով պիտի անցնի 600 կիլոմետր: Եթե նա շարժվի 60 կմ/ժ արագությամբ, ապա այդ ճանապարհը նա կանցնի 10 ժամում: Իսկ եթե նա ավելացնի արագությունը և շարժվի 100 կմ/ժ արագությամբ, ապա ժամանակը կպակասի և այդ ճանապարհը նա կանցնի 6 ժամում:
Կազմենք հետևյալ աղյուսակը՝
| Ծախսած ժամանակը (ժամ) | 20 | 10 | 5 |
| Արագությունը (կմ/ժ) | 30 | 60 | 120 |
Աղյուսակից երևում է, որ արագությունը երկու անգամ մեծացնելիս ժամանակը երկու անգամ պակասում է: Սա նշանակում է, որ մեքենայի արագությունը և ծախսած ժամանակը հակադարձ համեմատական մեծություններ են:
Առաջադրանքներ․
1)Գնացքը հաստատուն արագությամբ 6 ժամում անցավ 480 կմ։ Քանի՞ կմ էր անցել գնացքն առաջին 2 ժամում։
6/2=480/x
x=480.2/6=160կմ
2)100 գ լուծույթը պարունակում է 4 գ աղ։ Որքա՞ն աղ է պարունակում 300 գ այդպիսի լուծույթը
100/300=4/x
x=4.300/100=12գ
3)Երկու քաղաքների միջև եղած հեռավորությունն առաջին գնացքն անցավ 3 ժամում 80 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամում երկրորդ գնացքը կանցնի նույն հեռավորությունը 60 կմ/ժ արագությամբ։
80/60=3/x
x=60.3/80=2,25 ժ
4)8 մ մահուդն արժե այնքան, որքան 63 մ չիթը։ Քանի՞ մետր չիթ կարելի է գնել 14 մ մահուդի փոխարեն։
8/14=x/63
x=8.63/14=36մ
5)Ապրանքատար գնացքը 80 կմ/ժ արագությամբ անցավ 720 կմ։ Նույն ժամանակամիջոցում ի՞նչ հեռավորություն կանցնի մարդատար գնացքը, որի արագությունը 60 կմ/ժ է։
80/60=720/x
x=720.60/80=540կմ
6)Բալի մուրաբա եփելու համար 6 կգ մրգի հետ վերցնում են 4 կգ շաքարավազ։ Քանի՞ կգ շաքարավազ պետք է վերցնել 12 կգ մրգի դեպքում։
6/12=4/x
x=12.4/6=8 կգ
7)4000 գ լուծույթը պարունակում է 80 գ աղ։ Որքա՞ն աղ է պարունակում այդ լուծույթի 200 գրամը։
4000/200=80/x
x=200.80/4000=4գ
8)5 ներկարար կարող են ցանկապատը ներկել 8 օրում։ Քանի՞օրում նույն ցանկապատը կարող են ներկել 10 ներկարարը։
5/10=x/8
x=5.8/10=4 օր
9)Մի շոգ օր 6 հնձվոր 8 ժամում խմեցին մի տակառիկ թան։ Պետք է իմանալ, թե քանի՞ հնձվոր 3 ժամում կխմեն նույն մեկ տակառիկ թանը։
8/3=6/x
x=3.6/8=2,25

Ողջույն:Ես Էրիկն եմ,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում։Սիրում եմ աշխատել համակարգչով,ճամփորդել, լուծել խնդիրներ,հեծանիվ վարել։Հավաքում եմ տարբեր տեսակի լեգոներ և փազլներ։