Posted by erikvanyan | Posted in Անգլերեն 8-րդ դասարան | Posted on January 29, 2026






1.Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:
Աթոռ-փայտ
Պատուհան-ապակի,պլաստմաս
Ջեռուցման մարտկոցներ-երկաթ
2.Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմնները:
Ֆիզիկական մարմինները բաղկացած են նյութից։
Իսկ նյութը իր հերթին կազմված է մասնիկներից՝
ատոմներից, մոլեկուլներից, իոններից։
3.Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը:
Նյութը կազմված է ատոմներից, մոլեկուլներից և իոններից։ Մասնիկները մշտապես շարժվում են, նրանց միջև կա տարածություն, և նրանք փոխազդում են միմյանց հետ։ Նյութի տարբեր վիճակները՝ պինդ, հեղուկ և գազային, պայմանավորված են մասնիկների դասավորությամբ և շարժման ձևով։
4.Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները:
Քիմիական տարր են անվանում այն նյութը, որը բաղկացած է միայն մեկ տեսակի ատոմներից և չի կարելի քայքայել ավելի պարզ նյութերի քիմիական եղանակներով։ Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր, որոնցից մոտ 94-ը հանդիպում են բնության մեջ, իսկ մնացածը ստեղծվել են արհեստական պայմաններում։
Ջրի մոլեկուլ՝H₂O-կազմված է երկու ջրածնի ատոմից և մեկ թթվածնի ատոմից։
Թթվածնի մոլեկուլ՝O₂-կազմված է երկու թթվածնի ատոմից։
Ո՞ր մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկությորւննեով:
Նյութի բոլոր հատկություններով օժտված մասնիկը կոչվում է մոլեկուլ։
Քանի՞ անգամ է ատոմը փոքր խնձորից: Հաշվեք 1 լ ծավալով ջրի մոլեկուլների թիվը:
Ատոմը մոտ 400 միլիոն անգամ փոքր է խնձորից։
1 լիտր ջրում կա մոտ 3.35×10²⁵ մոլեկուլ։
Թվարկեք նյութի մասնիկների շարժումը հաստատող երևույթներ:
Նյութի բոլոր մասնիկները մշտապես շարժվում են, ինչը հաստատվում է բազմաթիվ երևույթներով՝Շաքարի կամ թեյի լուծվելը ջրում,Այս երևույթները ցույց են տալիս, որ մոլեկուլներն ու ատոմները միշտ գտնվում են շարժման մեջ։
Ինչպե՞ս է բացատրվում օծանելիքի բուրմունքի տարածումը սենյակում:
Օծանելիքի բուրմունքի սենյակում տարածումը բացատրվում է նյութի մասնիկների մշտական շարժմամբ և բախումներով։ Մոլեկուլները անընդհատ շարժվում են և տարածվում օդի մեջ՝ հասնելով սենյակի բոլոր անկյուններին։
Ի՞նչ է դիֆուզիան:
Դիֆուզիան դա երևույթ է, երբ նյութի մասնիկները իրենց մշտական շարժման շնորհիվ խառնվում են այլ մասնիկների հետ և հավասարաչափ բաշխվում։ Դիֆուզիան ցույց է տալիս, որ մոլեկուլներն ու ատոմները մշտապես շարժվում են, և այն տեղի է ունենում առանց որևէ արտաքին ուժի։
Նկարագրեք ջրի և պղնձարջասպի ջրային լուծույթի միջև դիֆուզիայի փորձի ընթացքը:
Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում:
Դիֆուզիան գազերում ընթանում է շատ ավելի արագ քան հեղուկներում,քանի որ գազի մոլեկուլների միջև հեռավորությունները ավելի մեծ են,քան հեղուկի մոլեկուլների միջև հեռավորությունները։
Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան հեղուկներում և պինդ մարմիններում:
Դիֆուզիան պինդ մարմիններում ընթանում է դանդաղ քան հեղուկներում։
Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունն ազդում դիֆուզիայի արագության վրա:
Ջերմաստիճանը բարձրացնելիս դիֆուզիայի երևույթը ընդանում է ավելի արագ։
Թվարկեք դիֆուզիայի երևույթի օրինակներ բնության մեջ և կենցաղում:
Բույսերը ստանում են ջուր հողից,մարդկանց և կենդանիների թոքերում թթվածինը օդից անցնում է արյան մեջ և հասնում բոլոր օրգաններին և հյուսվածքներին։Բանջարեղենը թթու դնելիս ջրում պարունակվող աղը և լուծված այլ նյութերը դիֆուզիայի հետևանքով թափանցում են նրանց մեջ։
Հայ զինվորը մեր ժողովրդի ուժի,կամքի և սիրո մարմնացումն է հայրենիքի հանդեպ։Դարեր շարունակ ,երբ վտանգ է սպառնացել մեր երկրին,առաջինը հենց զինվորն է կանգնել սահմանին՝ իր կրծքով պաշպանելով հայրենի հողը։Նրա կերպարը միայն զինվորական համազգեստով մարդ չէ,այլ նվիրվածություն,պատասխանատվություն և հավատ սեփական ժողովրդի նկատմամբ։Զինվորական ծառայությունը մարդու կյանքում դառնում է կարևոր դպրոց։Երիտասարդը սովորում է լինել կարգապահ,համբերատար և կազմակերպված։Նա սովորում է հաղթահարել դժվարությունները,վստահել ընկերոջը և օգնել նրան ամեն պահի։Զինվորական ընկերությունը սովորական ընկերություն չէ,այն ծնվում է փորձությունների մեջ և դառնում է եղբայրություն։Հայ զինվորը ամիսներով հեռու է գտնվում իր տնից,ընտանիքից ու հարազատ միջավայրից։Նա դիմանում է ցրտին,շոգին,անքուն գիշերներին և վտանգին։Բայց այդ ամենը նա անում է լուռ ու արժանապատիվ,որովհետև գիտի,որ իր ծառայության շնորհիվ իր ժողովուրդը ապրում է խաղաղ։Երբ մենք հանգիստ քայլում ենք մեր փողոցներով,ինչ- որ տեղ սահմանին կանգնած զինվորը զգոն պահակ է կանգնած։Հայ զինվորի մեջ կա ոչ միայն ուժ,այլ նաև մեծ հոգի։Նա հարգում է իր հրամանատարին,հոգ է տանում իր զինակցի մասին և պահպանում զինվորական պատիվը։Նրա համար հայրենիքը պարզապես տարածք չէ,այլ տուն,պատմություն ու սերունդների հիշատակ։Որքան ուժեղ և միասնական է ժողովուրդը թիկունքում,այնքան վստահ ու ամուր է կանգնած զինվորը սահմանին։Յուրաքանչյուրիս պարտքն է՝ հարգել և գնահատել հայ զինվորին։Հայ զինվորը մեր հպարտությունն է,խաղաղության պահապանը։