English

0

Posted by erikvanyan | Posted in Անգլերեն | Posted on November 9, 2021

1.Իմ եղբայրը չի նվագում կիթառ, նա նվագում է դաշնամուր:
My brother doesn’t play  the  guitar,he  plays the piano.
2.Իմ հայրիկը չի դիտում հեռուստացույց, նա հաճախ կարդում է հետաքրքիր գրքեր:
My  father  doesn’t  watch  TV,he often  reads  interesting  books.
3.Արամը չի խոսում անգլերեն, նա խոսում է հայերեն:
Aram  doesn’t  speak  English,he  speaks Armenian.
4.Ես չեմ խաղում բակային խաղեր:
I  dont  play  outdoor  games.

5.Նարեն և Մերին չեն ուտում ձու նախաճաշին, նրանք ուտում են պանրով պիցցա և խմում են նարնջի հյութ ամեն առավոտ:

Nare  and  Mery  dont  eat  egg  for  breakfast,they  eat   pizza with cheese  and  drink  orange juice every  morning.
6.Դու օգնո՞ւմ ես քո մայրիկին ամեն օր:
Do  you  help  your  mother  every  day?
7.Նրանք արթնանու՞մ են ժամը 8-ին ամեն առավոտ:
Do they  wake up  at  8 o’clock  every  morning.
8.Լիլիթը խոսու՞մ է անգլերեն տանը:
Does  Lilit  speak  English  at  home?
9.Աշոտը լողո՞ւմ է լողավազանում ամեն շաբաթ:
Does  Ashot  swim  in  the swiming-pool  every  week.
10.Մենք ունե՞նք մաթեմատիկա և մարմնակրթություն երեքշաբթի օրերին:
Do we  have  Math and  P.E  on  Tuesdays?

Պատրաստում ենք զարդ

0

Posted by erikvanyan | Posted in Տեխնոլոգիա | Posted on November 9, 2021

Անհրաժեշտ նյութեր
• հաստ թել
• մկրատ
• անցքով շրջանաձև մետաղական առարկա (օրինակը նկարում)
• եղունգի գունավոր և անգույն լաք
• ատամի փայտիկ

Ահա և արդյունքը՝

 

 

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

0

Posted by erikvanyan | Posted in Բնագիտություն | Posted on November 9, 2021

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

Իսկ ինչո՞ւ Է Նեղոսն այդպիսի հետաքրքրություն առաջացրել: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:

Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները: Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով:

Աֆրիկայի նշանավոր հետազոտողներից է Լիվինգստոնի գործը շարունակող անգլիացի Սթենլին, որն անհայտ կորած, արդեն հյուծված ու հիվանդ Լիվինգստոնին գտնելուց հետո շարունակեց նրա գործը: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում:

2.Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին                   շրջանների ուսումնասիրություննե­րին:

Վասկո դա Գաման  ապացուցել  է,որ  Աֆրիկան  առանձին  մայրցամաք  է։Լիվինգստոնը  հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով:Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

3.Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական                          հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունների   դրական   հետևանք  են՝Կոնգո  գետի  շրջանները,Վիկտորիա  ջրվեժը,Լիվինգստոնի  ջրվեժը,Սահարա  անապատը,Նեղոս  գետը  և  այլն։Բացասական  հետևանք  է՝Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

                                                                                                                                             Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Ձամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող’ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:

 

Դասարանական աշխատանք

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on November 9, 2021

Վարժ․299

Կատարել    բաժանումը։

գ)58500։25=2340          դ)4590։45=102

1472:23=64                        19965։33=605

 

Լեզվական աշխատանք

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on November 9, 2021

Ը-ի ուղղագրությունը

 

 

  • Բառասկզբում լսվող Ըն գրվում է Ը տառով
  • Օրինակ`ընձուղտ, ընկույզ, ընկնել, ընթացք, ըմբիշ:

 

  • Բառամիջում գրվում է Ը, եթե դրանով սկսվող արմատ կա:
  • Օրինակ` արագընթաց, անընդունելի, նախընտրել, համընկնել:

 

  • Հին հայերենում ունեցել ենք ԸՆԴ և ԸՍՏ նախդիրները, որոնք այժմ գործածվում են բառամիջում, օրինակ` օրըստօրե, մեկընդմիշտ, քայլընդքայլ

 

  • Բառավերջում լսվող Ըն անպայման գրվում է, օրինակ` սեղանը, գիրչը, մարդը, տունը

 

  • Մնացած դեպքերում Ըն լսվում է, բայց չի գրվում
  • Օրինակ` գ..նդակ, ս..տել, անխ..նա, ..ր

 

Պետք է հիշել

 

  • Կան ձայն արտահայտող բառեր, որոնցում Ըն միակ ձայնավորն է և անպայման գրվում է, օրինակ` շըրխկ, դըրխկ, գըմփ….

 

  • Ը գրում ենք նաև տողադարձի ժամանակ, օրինակ` գըլխարկ, գընդակ

 

  • Լուսնկա, մթնկա, ակնթարթ բառերը գրվում են առանց Ըի, որովհետև լուսնկա նշանակում է լուսին կա, այլ ոչ թե լույսը ընկավ, նույնը նաև մութ կա, ոչ թե մութն ընկավ, իսկ ակննշանակում է աչք:

Բաց թողած տեղերում լրացրո՛ւ ը տառը։

Մեկընդմիշտ, համընդհանուր, լուսնկա, հոտնկայս, օրընդմեջ, հատընտիր, չընդունել, կընկնի, շրջակա, գնդացիր, առընթեր, անընդմեջ, մերթընդմերթ, օրըստօրե, անընկերասեր, չտեսնվել, կնկատի, կրնկակոխ, սրտամոտ, զուգընկեր,ընչաքաղց:

 

 

Ընտրությամբ գործունեություն. նոյեմբերի 1-5

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն | Posted on November 9, 2021

1․ Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:

Լուծում՝11-5=6   3-1=2       6:2=3

Պատասխան՝3 ամսում։

2․Ջրավազանում ջուր կարող է լցվել 2 խողովակներից: Առաջին խողովակով մեկ ժամում լցվում է 120լ ջուր, իսկ երկրորդով՝ 140լ: Քանի՞ լիտր ջուր կլցվի ջրավազանում 5 ժամվա ընթացքում, եթե խողովակները միաժամանակ բացվեն:

Լուծում՝120.5=600    140․5=700      600+700=1300

Պատասխան՝1300  լ  ջուր։

3․ Վեց տարբեր քարտերի վրա գրված են 3154167632 թվերը: Այդ քարտերը դասավորելով իրար կողքի կստացվի 10-անիշ թիվ: Այդ եղանակով ստացեք՝
ա) հնարավոր ամենափոքր 10-անիշ թիվը,

2315416367
բ) հնարավոր ամենամեծ 10-անիշ թիվը:

7663413152

4․Մի ավազանում կար 4 անգամ ավելի շատ ջուր, քան երկրորդում: Երբ առաջին ավազանում ավելացրեցին 34լ ջուր, իսկ երկրորդ ավազանում` 21լ, ապա երկու ավազաններում միասին եղավ 440լ ջուր: Պարզել, թե սկզբում որքա՞ն ջուր կար ավազաններից յուրաքանչյուրում:

4+1=5       21+34=55      440-55=395    395:5=77   77.4=308

Պատասխան՝առաջին՝308 լ ,երկրորդ՝77 լ։

5․ 24մ երկարությամբ գնացքը 48 մետր երկարությամբ կամուրջի վրայով անցնում է 18 վայրկյանում: Որքա՞ն ժամանակում գնացքը կանցնի բարակ սյան կողքով:

Լուծում՝48։24=2  18։2=9

Պատասխան՝9  վայրկյանում։

6․ 2666 + ∗∗31 = 709∗  արտահայտության մեջ 3 թվանշաններ ջնջվել են: Գտնել ջնջված թվանշանների գումարը:

2666 + 4431 = 7097

7․  Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև գնդիկ: Առանց նայելու քանի՞ գնդիկ է պետք վերցնել դարակից, որ նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:

Լուծում՝8+7+1=16

Պատասխան՝16  գնդիկ։

8․ Պարզել օրվա ժամը, եթե հայտնի է, որ կեսօրից անցել է 3 անգամ ավելի շատ ժամանակ, քան մնացել է օրվա ավարտին:

Պատասխան՝21:00

9․ 65 մարզիկներից բաղկացած թիմը ժամանում է հյուրանոց: Հյուրանոցում կան միայն և տեղանոց համարներ: Ամենաքիչը քանի՞ սենյակ պետք է վերցնել, մարզիկներին տեղավորելու համար (սենյակները պետք է ամբողջությամբ զբաղեցվեն):

Պատասխան՝14 հատ 4  տեղանոց, 3  հատ  3  տեղանոց։

10․ Առաջին դաշտից հավաքեցին 1 տոննա 800կգ կարտոֆիլ, իսկ երկրորդ դաշտից՝ 3 անգամ ավելի քիչ: Քանի՞ պարկում է հնարավոր լցնել ողջ կարտոֆիլը, եթե մեկ պարկում տեղավորվում է 40կգ կարտոֆիլ:

Լուծում՝1 տ  800 կգ=1800  կգ     1800:3=600    1800+600=2400

2400։40=60

Պատասխան՝60  պարկ։

11. Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1450լ ջուր, իսկ երկրորդով՝ 2 անգամ քիչ։ Որքան ջուր կարող է ջրավազան լցվել 1 ժամում, եթե 2 ծորակները բացվեն միաժամանակ։

Լուծում՝1450։2=725        1450+725=2175

Պատասխան՝2175  լ  ջուր։

12․ Տուփում կան 41 գնդակներ՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Կարմիր գնդակները 20 անգամ ավելի են քան  նարնջագույնները։ Քան՞ի կապույտ գնդակ կա տուփում։

Լուծում՝41-20=20   21-1=20

Պատասխան՝20 կապույտ  գնդակներ։

13․Աշակերտը, կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը։ Քանի՞ էջ կա գրքում։

Լուծում՝10.6=60   60+60=120

Պատասխան՝120  էջ։

14․Դերձակն ունի բամբակե գործվածքի 16 մետր երկարությամբ մի կտոր։ Նա ամեն օր կտրում է 2 մետր այդ կտորից։ Քանի՞ օր հետո կկտրի վերջին կտորը։

Պատասխան՝7 օր հետո։

15․ Մայրը աղջկանից մեծ է 7 անգամ, որդուց՝ 4 անգամ։ Քանի՞ տարեկան է մայրը, եթե նրա 30 տարին չի լրացել։

Լուծում՝7.4=28

Պատասխան՝28  տարեկան։

16․ Հայրը 65 տարեկան է, դուստրը՝ 41։ Քանի՞ տարեկան էր հայրը, երբ դուտրը 16 տարեկան էր։

Լուծում՝65-41=24     16+24=40

Պատասխան՝40 տարեկան։

17․Գրքում կա 1036 էջ, որից ընթերցողը կարդացել է 257 էջ։ Մնացած էջերի քանակը որքանո՞վ է մեծ կարդացած էջերի քանակից։

Լուծում՝1036-257=779     779-257=522

Պատասխան՝522-ով։

18․ 2 անոթներում կա 18լ․ ջուր։ Երբ առաջին անոթից 2-րդի մեջ դատարկեցին 1լ․ ջուր, ապա անոթներում ջրի քանակությունները հավասարվեցին։ Քանի՞ լիտր ջուր կար նոթներից յուրաքանչյուրում։

Լուծում՝18։2=9     9-1=8    9+1=10

Պատասխան՝I=9  լ   II=10 լ։

19․ Կհասցնի՞ արդյոք խառատը 8  ժամում մշակել 20 մանրակ, եթե յուրաքանչյուր մանրակ մշակում է  25 րոպեում։

Լուծում՝20.25=500   8 ժ=480  ր     500>480

Պատասխան՝ոչ։

20․Խանութում ստացան 120 տոննա ձմերուկ: Առաջին օրը վաճառեցին ամբողջ ձմերուկի 11/24 մասը, իսկ երկրորդ օրը՝ մնացածի 6/13 մասը: Որքա՞ն ձմերուկ մնաց վաճառելու:

21․Քանի՞ կատու է հարկավոր 100 մուկ 100 րոպեում բռնելու համար, եթե 5 կատուն 5 մուկը բռնում է 5 րոպեում:

Պատասխան՝100  կատու։

22․Գայլը, գառն ու խոտը դու պետք է անցկացնես գետի մյուս ափը: Նավակում քեզ հետ դրանցից միայն մեկը կարող է տեղավորվել: Ինչպե՞ս տեղափոխել, որ նույն ափին գայլը գառան հետ չմնա, իսկ գառն էլ` խոտի, որ գայլը գառանը չուտի, գառն էլ` խոտ:

Պատասխան՝տանում  է  գառին,տանում  է գայլին,գառին  հետ  է  բերում,խոտն  է  տանում,գալիս  է  տանում  է  գառին։

23․ Մենք երեք հոգի ենք` ես, մայրս ու հայրս: Բոլորս միասին 80 տարեկան ենք: մայրս ինձանից մեծ է 7 անգամ, իսկ հայրս` 8:
Իմացիր քանի՞  տարեկան են հայրս ու մայրս, և քանի՞ տարեկան եմ ես:

Լուծում՝8+7+1=16    80։16=5     5.7=35   5.8=40

Պատասխան՝ես՝5 տ,մայրիկ՝35 տ,հայրիկ,40 տ

Skip to toolbar