Գրականություն 10.12.2024

0

Posted by erikvanyan | Posted in Գրականություն 7-րդ դասարան | Posted on December 10, 2024

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Սպրդել-ծածուկ դուրս գալ

Սողնակ-դուռը փակելու փայտյա կամ երկաթյա ձող։

2․ Պատմվածքից դո՛ւրս գրիր ամենակարևոր հատվածը։

Մթության մեջ, գտավ հորն ու սեղմեց գրկին: Զգաց, թե ինչպես հոր բազուկները փաթաթվում են իր մեջքին: Նրանք չէին տեսնում իրար դեմքերը:

– Շնորհակալ եմ, տղաս, դեռ ռչ ոք նման լավ գործ չէր կատարել…

– Օ՜, հայրիկ, ուզում եմ իմանաս, որ ես լավ տղա եմ… Նա խոսք չէր գտնում արտահայտելու իր բուռն զգացումները:

3․ Ո՞րն է ստեղծագործության գլխավոր ասելիք։

Ստեղծագործության գլխավոր ասելիքն է,որ պետք է լինել բարի,օգնող և հարազատներին ժպիտ պարգևել ու վայելել ամեն վայրկյանը։

5․ Շարադրի՛ր մտքերդ նվեր տալու, նվիրելու կարևորության մասին։

Նվերը չի կարող լինել վատը։Բոլոր նվերներն էլ լավն են։Պետք է հարգել բոլորի  նվիրած նվերները։Ամեն նվեր ունի իր յուրահատկությունը։Նվերը նյութական առարկա չէ,նվերով դու փոխանցում ես քո սերը անձի նկատմամբ։Կապ չունի ,որ նվերը թանկարժեք է կամ ոչ թանկարժեք, այլ կարևոր է,թե այն ինչ սիրով են նվիրում և երջանկացնում մարդուն։

6․ Ստեղծագործական աշխատանք՝ «Մի նվերի պատմություն»․․․

Մի նվերի պատմություն

Այդ օրը սովորական օր էր իմ համար։Ես դպրոցից եկա տուն, տնային առաջադրանքներս կատարեցի և հեռուստացույց դիտեցի։Երեկոյան հայրիկս եկավ աշխատանքից տուն և ինձ մի մեծ տուփ մեկնեց՝ասելով․

-Սա քեզ նվեր, լավ սովորելու համար։

Ես անհամբերությամբ բացեցի տուփը և տեսա,որ տուֆի մեջ «Playstation 4» էր։Ես ուղղակի ապշած էի և ուրախ։Ես չէի սպասում այդպիսի նվերի։Ես շատ ուրախացա։Դա ամենաանսպասելի և ամենալավ նվերն էր,որ ինձ նվիրել էին։Մինչև օրս ես դա հիշում եմ և չեմ մոռանում։

Կրճատ բազմապատկման բանաձևեր։Տարբերության քառակուսին

0

Posted by erikvanyan | Posted in Հանրահաշիվ 7-րդ դասարան | Posted on December 10, 2024

Տարբերության քառակուսու բանաձևը՝

(a-b)2=a2-2ab+b2

Երկու թվերի տարբերության քառակուսին հավասար է առաջին թվի քառակուսուց հանած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին՝

(a-b)2=(a-b)⋅(a-b)=a⋅a-a⋅b-b⋅a+b⋅b=a2-ab-ba+b2=a2-2ab+b2

Առաջադրանքներ․

1)Արտահայտությունը ձևափոխե՛ք կատարյալ տեսքով բազմանդամի.

ա)(a − b)2 =a²-2ab+b²

բ)(x − 3)2 =x²-6x+9

գ)(1 − m)2 =1-2m+m²

դ)(a − b2)2 =a²-2ab²+b⁴

ե)(x3 − y)2 =x⁶-2x³y+y²

զ)(m3 − n2)2 =m⁶-2m³n²+n⁴

է) (x − 1)2 =x²-2x+1

ը) (5b − 2)2 =25b²-20b+4

2)Բազմանդամը ներկայացրեք տարբերության քառակուսու տեսքով․

ա)9m2 — 6m + 1 =(3m-1)²

բ)25 — 30c + 9c2 =(5-3c)²

գ)16p2 — 56pq + 49q2 =(4p-7q)²

դ)16 + 9x6 — 24x3 =(4-3x³)²

Լրացուցիչ աշխատանք․

1)Արտահայտությունը ձևափոխե՛ք կատարյալ տեսքով բազմանդամի.

ա) (b − a)2 =b²-2ab+a²

բ) (z − 2t)2 =z²-4tz+4t²

գ) (3x − 7y)2 =9x²-42xy+49y²

դ) (m − 4)2 =m²-8m+16

ե) (2b − 5)2 =4b²-20b+25

զ) (4 − 3a)2 =16-24a+9a²

2)Բազմանդամը ներկայացրեք տարբերության քառակուսու տեսքով․

ա)a2 — 2ab + b2 =(a-b)²

բ)4x2 — 4xy + y2 =(2x-y)²

գ)100a2 + 25b2 — 100ab =(10a-5b)²

դ)x4 — 6x2y + 9y2 =(x²-3y)²

Skip to toolbar