Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 7-րդ դասարան | Posted on December 16, 2024
Posted by erikvanyan | Posted in Գրականություն 7-րդ դասարան | Posted on December 16, 2024
Սկզբում իմ առաջարկը նրանց կասկածելի թվաց, բայց հետո նրանցից մեկը ասաց.
-Սրա երգը շատ քաղցր է, երևի խաբում է, կամ էլ չի խաբում, ամեն դեպքում կորցնելու բան չունենք: Գնացինք:
Ահա այսպես ես հայտնվեցի իմ փողոցի վրա՝ տարօրինակ խմբի հետ՝ սևամորթներ, սպիտակամորթներ, դեղնամորթներ,մուսուլմաններ, քրիստոնյաներ, հրեաներ, անհավատներ,կանայք և երեխաներ: Թվում էր, թե աղետներից փախչող քոչվորների մի փոքր խումբ գնում է դեպի մարդկայնության և հույսի փոքր կրակը:
Նրանք մտան իմ տուն և քաղաքավարի մաքրեցին իրենց ձյունոտ կոշիկները: Իմ հյուրերը կարկամելով առաջ գնացին՝ չիմանալով, թե ինչպես պետք է պահեն իրենց նման իրավիճակում:
Նրանք չէին համարձակվում նստել գեղեցիկ բազմոցին ու բազկաթոռներին: Շամպայնի առաջին գավաթից հետո իմ հյուրերի այտերը վարդագույն դարձան և նրանց զրույցը աշխուժացավ: Հյուրասիրությունը բոլորին շատ դուր եկավ և նրանք գովասանքի խոսքեր շռայլեցին, իսկ ավանդական կոնյակ-կարկանդակ-սուրճ հյուրասիրությունից հետո ներկաները սկսեցին զրուցել տարբեր թեմաներից: Հնչեցին երգեր, երեխաները հեռուստացույց էին նայում: Առավոտյան երեքնանց կեսին մոտ մենք միմյանց հրաշալի Նոր տարի և ամուր առողջություն մաղթեցինք, ինչից հետո տղամարդիկ և երեխաները քնեցին՝ ով բազմոցին, ով էլ գետնին, կանայք առանձնացան խոհանոցում, իսկ ես գնացի իմ նջասենյակ, պառկեցի տաք ու փափուկ անկողնում, ես անսահման գոհ էի, թե ինչպես անցավ իմ կյանքի լավագույն ամանորյա գիշերը:
Երբ ես արթնացա, խոհանոցը հավաքված էր, իսկ ափսեները՝ լվացված: Բոլոր իրերը իրենց տեղում էին, ասես իմ կինը իջել էր երկնքից և ամեն ինչ կարգի բերել, իսկ իմ երեկվա հյուրերը վերադարձել էին իրենց աղքատ ու տխուր կյանքին:
Մի քանի օր հետո վերադարձան իմ հին ընկերները: Ես պատմեցի նրանց այն անհավանական, հրաշալի գիշերվա մասին, որը բախտ ունեցա ապրելու, բայց ոչ ոք չհավատաց իմ պատմությանը, նրանք նույնիսկ կատակեցին: Դա արդեն կարևոր չէ, որովհետև այդ գիշեր ես հասկացա այն ամենն, ինչի մասին առաջ պատկերացում էլ չունեի: Ինչպես և ասում էր իմ երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ , որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, անսահման երջանիկ:
Posted by erikvanyan | Posted in Գրականություն 7-րդ դասարան | Posted on December 16, 2024
Մի ամանօրյա գիշեր, Էրիկը,Դանիելը և Վահանը որոշեցին միասին նշել Նոր տարին։Նրանք զարդարեցին տոնածառը,տունը և ամանորյա նվերները դրեցին տոնածառի տակ։Հանկարծակի Դանիելը նկատեց ինչ-որ մեկին մթության մեջ,բայց նա դրան ուշադրություն չդարձրեց։Նրանք ամանորյա սեղանը պատրաստեցին և սպասում էին ժամը 12։00-ին։Երբ դարձավ ժամը 12։00 ,մենք ուզում էինք իրար շնորհավորել,բայց լույսերը անջատվեցին։Դանիելը շուտ գտավ իր հեռախոսը ,լույսը վառեց,որպեսզի մենք հասկանանք,թե ի՞նչ անենք։Մենք որոշեցինք գնալ լույսը միացնելու սարքի մոտ,որպեսզի տեսնենք կարող են այդտեղից լույսը միացնել, թե՞ ոչ։Երբ մենք հասանք այնտեղ տեսանք,որ լույսի սարքը անջատված էր և մարդու ձեռքի հետքեր կային։Մենք զարմացանք, եթե մենք բոլորս իրար հետ էինք,ո՞վ էր լույսը անջատել։Դանիելը հիշեց այն մարդուն, ում նա տեսել էր մթության մեջ։Էրիկն ասաց․
-Տղեք,շուտ լույսը միացրենք, գնանք տուն նշենք Նոր տարին,ուշադրություն մի դարձրեք։
Բայց Վահանը չէր կարող մոռանալ այդ հետքերի մասին։Նրանք տանը նշեցին Նոր տարին, իրար նվերներ նվիրեցին և շատ ուրախացան։Հանկարծակի Վահանը մթության մեջ տեսավ ինչ -որ մեկին և ասաց․
-Տղե՛ք, այնտեղ ինչ- որ մեկը կա՞։
Էրիկը և Դանիելը ծիծաղեցին՝ չհավատալով Վահանին։
Հանկարծակի լույսերը նորից անջատվեցին։Երբ բոլորը ուզում էին գնալ լույսերը նորից միացնելու, Էրիկը և Վահանը նկատեցին,որ Դանիելը անհետացել էր։Մենք շատ վախեցանք։Վախից քարացել էինք և չէինք կարող շարժվել։Լույսերը միացրեցին,բայց մենք միևնույն է վախեցած էինք։Մենք տեսանք սենյակում վախեցած ու քարացած կանգնած Դանիելին։Մենք մոտեցանք նրան և ասեցինք,որ չվախենա,մենք իր հետ ենք։Նա մատնացույց էր անում մեր ետևը։Մենք վախենալով շրջվեցինք և տեսանք նրան։Նա արագ վազեց դեպի մեզ։Մենք բոլորս գոռացինք։Հետո ես զարթնեցի՝ հասկանալով,որ դա ընդամենը երազ էր։Մենք միասին նշեցինք Նոր տարին շատ ուրախ։Իսկ հեռվում կանգնած առեղծվածային մարդը նայում էր մեզ շատ ուշադիր՝աչքերը չթարթելով։
Posted by erikvanyan | Posted in Կենսաբանություն 7-րդ դասարան | Posted on December 16, 2024
1)Ներկայացնել ծաղկավոր բույսերի բազմացումը։
Ծաղկավոր բույսերը բազմանում են անսեռ և սեռական եղանակներով։Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:
2)Ինչպե՞ս է տեղի ունենում ինքնափոշոտումը և խաչաձև փոշոտումը։
Ինքնափոշոտման դեպքում փոշեհատիկն ընկնում է հենց նույն ծաղկի վարսանդի սպիի վրա։Խաչաձև փոշոտման ժամանակ փոշեհատիկը մեկ բույսի առէջից տեղափոխվում է մեկ այլ բույսի վարսանդի վրա։
3)Ինչպե՞ս է տեղի ունենում փոտոսինթեզը։
Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար:
4)Փոտոսինթեզի դերը մարդու կյանքում։
5)Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և բազմացումը։
Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս:
Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:
6)Ներկայացնել դեկտեմբեր ամսվա բլոգային աշխատանքները։

Ողջույն:Ես Էրիկն եմ,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում։Սիրում եմ աշխատել համակարգչով,ճամփորդել, լուծել խնդիրներ,հեծանիվ վարել։Հավաքում եմ տարբեր տեսակի լեգոներ և փազլներ։