Posted by erikvanyan | Posted in քիմիա 8-րդ դասարան | Posted on November 17, 2025
0.Գրեք ինչ ռեակցիա է տեղի ունենում․
CaO + H₂O → Ca(OH)₂
Կալցիումի օքսիդը (CaO) ջրի հետ միանալով առաջացնում է կալցիումի հիդրօքսիդ՝ Ca(OH)₂,
Ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով ջրում լուծվող հիմքեր՝ ալկալիներ:
- Ո՞ր օքսիդներն են կոչվում` ա) հիմնային, բ) թթվային:
ա)Հիմնային են կոչվում այն օքսիդները,որոնց համապատասխանող հիդրատները հիմքեր են։
CaO→Ca(OH)2
բ)Թթվային են կոչվում այն օքսիդները,որոնց համապատասխանող հիդրատները թթուներ են։
SO2 →H2SO3
- Լրացրու բաց թողնված բառերը.
Հիմնային օքսիդներին համապատասխանում են հիմնային հիդրատներ՝հիմքեր իսկ թթվային օքսիդներին՝ թթվային հիդրատներ՝թթուներ։ - Թվարկված նյութերից
ջուր, թթվային օքսիդ, հիմնային օքսիդ, թթու, հիմք, որի (որոնց) հետ կփոխազդենա) թթվային օքսիդները, բ) հիմնային օքսիդները:
ա)ջուր,հիմնային օքսիդ,հիմք։
բ)ջուր,թթվային օքսիդ,թթու։
4.Ինչ ռեակցիա է տեղի ունենում․
SO₃ + H₂O →H2SO4
Ծծումբի (VI) օքսիդը փոխազդում է ջրի հետ՝առաջացնելով ծծմբական թթու։
5.Ինչու՞ MgO-ն չի ռեակցում ջրի հետ, բայց Na₂O-ն ռեակցում է։
Մագնեզիումը ավելի թույլ մետաղ է,քան նատրիումը։MgO-ն գրեթե չի լուծվում ջրում։

Ողջույն:Ես Էրիկն եմ,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում։Սիրում եմ աշխատել համակարգչով,ճամփորդել, լուծել խնդիրներ,հեծանիվ վարել։Հավաքում եմ տարբեր տեսակի լեգոներ և փազլներ։