Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 7-րդ դասարան | Posted on February 24, 2025
1.Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:
- Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:
- Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
- Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձան:
- Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:
- Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:
- Միայն մի քաղաքում` Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:
Թվականները գործածվել են եզակի թվով։
2.Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:
- Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց։
- Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:
- Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
- Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:
3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ (ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզուներով (լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվել (գործածվել):Կոնգոյում հինգ հարյուր լեզու (լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվել (բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսել են (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:
4.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհներ (հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար (հեկտար) անտառներ (անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար (դոլար):
Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություններ (ստեղծագործություն) է ցուցադրվել (ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները (դահլիճ) նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր (կիլոմետր) ճամապարհ է անցնում:
5. Առածներում լրացնել թվականները:
Ուզողի տասը երեսն է սև, չուզողի մեկը:
Յոթ չափիր, մեկ կտրիր:
Գիտունին մեկ ասա, անգետին հազար ու մեկ:
Մի ունեցիր հարյուր դահեկան, ունեցիր երկու բարեկամ:
Հինգ մատիցդ որ մեկը կտրես, արյուն դուրս կգա:
Մեկ խելքը լավ է, երկուսը ավելի լավ
Հերոսը մի անգամ է մեռնում, վախկոտը` հազար :
6. Ըստ վերը նշված աղյուսակի ` գրիր քո և ձեր ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը:
6. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. 69, 1988, 357, 2968, 99, 3-րդ, 10-րդ:
ա)վաթսունինը,հազար ինը հարյուր ութսունութ,երեք հարյուր հիսունյոթ,երկու հազար ինը հարյուր վաթսունութ,իննսունինը,երրորդ,տասներորդ։
բ. I,II,III,IV,V,VI,VII,VIII,IX,X:
բ)առաջին,երկրորդ,երրորդ,չորրորդ,հինգերորդ,վեցերորդ,յոթերորդ,ութերորդ,իններորդ,տասներորդ
7. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ-մեկ,մեկական,առաջին
չորս-չորս,չորսական,չորրորդ
հինգ-հինգ,հնգական,հինգերորդ
ութ-ութ,ութական,ութերորդ
ինը-ինը,իննական,իններորդ
տաս-տաս,տասական,տասերորդ
տասնինը-տասնինը,տասնիննական,տասնիններորդ
8․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա) Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջի, առաջին) անգամ:
բ) Շուրջ (ութանասուն, ութսուն) դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
գ) Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը) դրամ։
դ) Բողոքի երթին մասնակցում էին (հարուրավոր, հարյուրավոր) մարդիկ։
ե) Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) է:
զ) Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
է) Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային (VII–րդ, 7–րդ) գիտաժողովը։
ը) Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։
9․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա) Իմ ուսապարկում մնացած խնձորները (երկու–երկուական, երկուական) բաժանեցի արշավականներին:
բ) Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու (գերազանցիկին, գերազանցիկներին)։
գ) Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ:
դ) Ես չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը
ե) Շուտով ժամը (ինը, իննը) կլինի, իսկ դու դեռ պատրաստ չես դասի գնալու:
10. Գոյականների հատկանիշները արտահայտիր մեկ բառով:
Դրոշ, որ ունի երեք գույն- եռագույն
պատանի, որ տասնվեց տարեկան է-դեռահաս
շենք, որ ունի չորս հարկ-չորսհարկանի
մարդ, որ ունի երկու երես, կեղծավոր է-երկերեսանի
հրացան, որ ունի երկու փող-երկփող
մարդ, որ ունի միլիոններ-միլիոնատեր
աստղ, որ ունի հինգ թև-հնգաթև
11. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»
3-երեք
գ-երրորդ
641-վեց հարյուր քառասունմեկ
661-վեց հարյուր վաթսունմեկ
652-վեց հարյուր հիսուներկու
643-վեց հարյուր քառասուներեք
X-տասներորդ
IV-V-չորրորդ-հինգերորդ
1905-հազար ինը հարյուր հինգ
35,75-երեսունհինգ ամբողջ յոթանասունհինգ հարյուրերորդական
4-չորս
6-ական-վեցական
0,6-զրո ամբողջ վեց տասնորդական
12. Գրե՛լ բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։
Ինը,տասներկու,իննսունինը,հիսուն,վաթսուն,յոթանասուն,ութսուն,հարյուր,հազար ինը հարյուր երեսունութ,երկրորդ,երրորդ,չորրորդ։

Ողջույն:Ես Էրիկն եմ,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում։Սիրում եմ աշխատել համակարգչով,ճամփորդել, լուծել խնդիրներ,հեծանիվ վարել։Հավաքում եմ տարբեր տեսակի լեգոներ և փազլներ։