Հայոց լեզու 01.02.2026

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 8-րդ դասարան | Posted on February 1, 2026

Սեռը արտահայտում է բայի՝ խնդիր վերցնելու հատկությունը և հարաբերությունը այդ խնդրի ու ենթակայի հետ:
Ըստ սեռի՝ բայերը լինում են երեք հիմնական տեսակի՝ ներգործական, կրավորական և չեզոք:

Ներգործական է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից անցնում է որևէ առարկայի, որը կրում է դրա ներգործությունը՝ ջարդել, սիրել, հրավիրել, բռնել, թողնել, աղալ: Ներգործական սեռի բայերի ձևային առանձնահատկությունն այն է, որ դրանք մեծ մասամբ կարող են ստանալով բայածանց և դառնալ կրավորական՝ հարգել – հարգվել, դնել – դրվել, կամ էլ ունեն պատճառական ածանց՝ մոտեցնել, թռցնել, խաղացնել։

Կրավորական է այն բայը, որի նշանակած գործողությունը որևէ առարկայից անցնում է ենթակային, որը կրում է դրա ներ գործությունը` ջարդվել, սիրվել, հրավիրվել, բռնվել: Բաժակը ջարդվեց Հասմիկի կողմից): Կրավորական սեռի բայերը ունենում են վ ածանց, առանց որի բայը դառնում է ներգործական՝ նշանակվել – նշանակել, բերվել – բերել։

Չեզոք է այն բայը, որի նշանակած գործողությունը ենթակայից չի անցնում որևէ առարկայի, և ոչ էլ ենթական է կրում դրա ներգործությունը՝ ննջել, կռկռալ, հեռանալ, թմրել։ Չեզոք սեռի (այսինքն՝ անսեռ) բայը չի ունենում ո՛չ ուղիղ, ո՛չ ներգործող խնդիր (Պապս բազմոցին ննջում էր: Ես անընդհատ նայում էի ժամացույցին։ Ոտքս թմրել էր անշարժ մնալուց):

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
ա) երեսապատվել, անպատվել, կախարդվել, համարձակվել, գժտվել, անջատվել
բ) ուշաթափվել, զինաթափվել, չքվել, լքվել, թեքվել, գգվել
գ) հարմարվել, համարվել, սիրվել, գժվել, զբաղվել, շարժվել,
դ) կազմվել, հաշտվել, նկատվել, հաջողվել, վիճակվել, արձակվել

ե) նետահարվել, խելագարվել, մերժվել, հրաժարվել, երդվել, խզվել
զ) ճարահատվել, շրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել, խելագարվել, փառաբանվել
է) զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
ը) զարկվել, թաքնվել, քննարկվել, բնակվել, վհատվել, ավարտվել
թ) պապանձվել, մոլորվել, տարվել, նշվել, հրճվել, քշվել
ժ) հակառակվել, կործանվել, ուսումնասիրվել, սխալվել, ավերվել, գրկախառնվել

2. Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
ա) շոշափել, սարսափել, խարխափել, ընդգրկել, ծվատել, ծագել
բ) երևալ, որսալ, երերալ, փութալ, գիտենալ, ուրանալ
գ) սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել, շաղափվել, հպատակվել
դ) բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգել, վարարել
ե)զայրանալ, հասկանալ, հերոսանալ, հագենալ, շշնջալ, ափսոսալ
զ) նորոգվել, հնազանդվել, գանգատվել, օրորվել, ողողվել, թոթովել
է) սովել, գովել, ժողովել, ծարավել, մլավել, նզովել

3.Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
ա) չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
բ) հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
գ) կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվել, հովվել

3.Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
ա) ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
բ) տրտնջալ, կարդալ, մրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
գ) հասնել, ոստնել, գտնել, լինել, մեկնել, անել
դ) իմանալ, լողանալ, հղանալ, ծուլանալ, հեռանալ,մոռանալ
ե) փնչացնել, քնեցնել, խռմփացնել, փչացնել, ճռճռացնել, ծպպացնել
զ) կամենալ, վախենալ, ունենալ, ուզենալ, պարծենալ, մոտենալ
է) վերցնել, զարթնել, հանգցնել, սավառնել, մտնել, հարցնել

4․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը.

ա) Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք հանգիստ ձեր գործը շարունակել։
բ) Մենք հակընդդեմ հայց ենք տվել, որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն:
գ) Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և չեմ կարողանում նույնիսկ լվացվել։
դ) Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր), որ չսայթաքես:
ե) Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի ուզում հետս հանդիպել։
զ) Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել, կապվել) և նորություններ իմանալ բանակցությունների ընթացքի վերաբերյալ:

է) Մեր դասարանի ավագի հետ այսօր նորից (վիճվել, վիճել եմ:

Գործնական քերականություն

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 8-րդ դասարան | Posted on February 1, 2026

Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության
հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, լիովին վստա-
հել, անմիջապես օգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատ-
կանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։

Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝
ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝
արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մենմենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, քանակը՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամա-
նակը, օրինակ՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըսօրե, օրեցօր, օր օրի և այլն։

Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող
են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբա-
յներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Ընդհանրական այլ մակբայներ՝  առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝
-բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտեր-
մորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝
ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), —
ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։

Վարժություններ

Վարժություն 1։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը և նշել տեսակը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ-ձևի
2. ապա, մասին, լիովին, անշուշտ-ժամանակի,ձևի
3. եթե, որտեղ, ամենուր,այստեղ-տեղի
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ-ձևի
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես-չափի,
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր-ժամանակի
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ-ձևի
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ-չափի
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր-չափի
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի-չափի

Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակ-
բայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Զինվորները հերոսաբար կռվում էին հայրենիքի համար։

Նա մասամբ էր կատարել իրեն տրված առաջադրանքը։

Նա փոքր-ինչ վատառողջ էր։

Դրսում ամենուրեք ձյունով էր ծածկվել։

Նա լիովին անկեղծ էր։

3.. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:ժամանակի

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:ժամանակի

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:ժամանակի

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:ժամանակի

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:ժամանակի

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:ձևի

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ::ձևի

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ::ձևի

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել::ձևի

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում::ձևի

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:տեղի

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:տեղի

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:տեղի

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:տեղի

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:տեղի

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:չափի

Նա հաճախ է դասից բացակայում:ժամանակի

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:չափի

Նրա ձայնը գրեթե չէր լսվում։չափի

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:չափի

4.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար կռվել

աստիճանաբար իջնել

օրեցօր թուլանալ

խորապես հուզվել

շարունակ լացել

կուզեկուզ գնալ

հավիտյան օրհնել

սրտանց ցանկանալ

գյուղեգյուղ անցնել

լռելյայն մնալ

բերնեբերան լցնել

արագ-արագ փախչել

վերջնականապես համոզվել

հոտնկայս ծափահարել

ներքուստ բարկանալ

շատ-շատ աշխատել

5.Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ, գրել մակբայի տեսակը։
Հանկարծակի հայտնաբերել-ձևի
գյուղեգյուղ վազել-տեղի
դեսուդեն ընկնել-տեղի
լրջորեն հավատալ-ձևի
մեն-մենակ մնալ-ձևի
միաձայն ողջունել-չափի
ամբողջովին հավատալ-չափի
տարեցտարի ուժեղանալ-ժամանակի
անմիջապես հասկանալ-ժամանակի
ագահաբար ուտել-ձևի
հաճախակի զրուցել-ժամանակի
խումբ-խումբ բաժանվել-ձևի
արագ-արագ զննել-ձևի
վերջիվերջո համոզվել-ժամանակի
հոտնկայս ծափահարել-ձևի
ներքուստ բարկանալ-ձևի
նյութապես օգնել-ձևի

6.Տրված ածականներից ածանցների միջոցով կազմել մակբայներ։

քնքուշ-քնքուշորեն,քնքշաբար,
չար-չարորեն,չարաբար
համեստ-համեստաբար,համեստորեն
դաժան-դաժանաբար,դաժանորեն
վայրագ-վայրագորեն,վայրագաբար
մեղմ-մեղմորեն
խիզախ-խիզախորեն,խիզախաբար
քաջ-քաջաբար,
վեհ-վեհորեն
անշեղ-անշեղորեն
խոնարհ-խոնարհաբար
մարդկային-մարդկայնորեն
լուրջ-լրջորեն
ագահ-ագահաբար,ագահորեն

7.Գտնել մակբայները, որոշել տեսակը։

Այստեղ-տեղի օդն այնքան-չափի խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ-չափի կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար-չափի ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ-ձևի հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ-ձևի, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, շատ վաղուց-ժամանակի է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան-ժամանակի։

Հյուսիսային Եվրոպա.Աշխարհագրական դիրքը,բնական պայմանները և ռեսուսները

0

Posted by erikvanyan | Posted in Աշխարհագրություն 8-րդ դասարան | Posted on February 1, 2026

1.Գնահատե’լ Հյուսիս Եվրոպայի աշխարհագրական դիրքը:

Հյուսիսային Եվրոպայի աշխարհագրական դիրքը բարենպաստ է ծովային տնտեսության, առևտրի և միջազգային կապերի համար, սակայն կլիմայական պայմանները սահմանափակում են գյուղատնտեսության զարգացումը։

2.Որո՞նք են հյուսիսային Եվրոպայի գլխավոր բնական հարստությունները:

Հյուսիսային Եվրոպայի գլխավոր բնական հարստությունները նավթն ու բնական գազն են, մետաղական հանքանյութերը, անտառային պաշարները, ջրային էներգետիկ ռեսուրսներն ու ձկնային պաշարները։ Այս բնական հարստությունները հնարավորություն են տալիս տարածաշրջանին զարգացնել էներգետիկան, արդյունաբերությունը, անտառամշակումը և ձկնորսությունը՝ փոխհատուցելով խիստ կլիմայական պայմանների բացասական ազդեցությունը և ապահովելով տնտեսական բարձր մակարդակ։

3.Ո՞ր ազգերն են բնակվում Հյուսիսային Եվրոպայում, ի՞նչ լեզվաընտանիքների են պատկանում նրանց լեզուները:

Հյուսիսային Եվրոպայում բնակվող ազգերը բազմազան են, իսկ նրանց լեզուները հիմնականում պատկանում են երկու խոշոր լեզվաընտանիքների՝ հնդեվրոպական և ուրալյան։ Այս լեզվական բազմազանությունը վկայում է տարածաշրջանի պատմական ձևավորման և մշակութային առանձնահատկությունների մասին։

4.Ի՞նչ կրոն են դավանում:

Հյուսիսային Եվրոպայում հիմնական կրոնը քրիստոնեությունն է՝ լյութերական ուղղությամբ, սակայն ժամանակակից շրջանում տարածված է նաև աշխարհիկ կյանքը և կրոնական բազմազանությունը, ինչը բնորոշ է տարածաշրջանի բարձր զարգացված և ժողովրդավարական հասարակություններին։

Homework 01.02.2026

0

Posted by erikvanyan | Posted in Անգլերեն 8-րդ դասարան | Posted on February 1, 2026

Ի՞նչ է արդարությունը: Արդարության իրավական և բարոյական կողմերը

0

Posted by erikvanyan | Posted in Հասարակագիտություն 8 | Posted on February 1, 2026

Արդարություն ասելով ես հասկանում եմ մարդկանց նկատմամբ արդար, հավասարակշռված և անկողմնակալ վերաբերմունք, երբ յուրաքանչյուր մարդ ստանում է այն, ինչին արժանի է՝ իր արարքների, իրավունքների և պարտականությունների հիման վրա։

Արդարություն նշանակում է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, և որոշումները չեն ընդունվում կողմնակալությամբ, շահադիտությամբ կամ անարդար առավելություններով։ Այն ներառում է նաև ուրիշի իրավունքները հարգելը, ճշմարտությունը պահպանելը և սխալը ճիշտից տարբերակելը։

Արդարության իրավական կողմը  իրականացվում է օրենքների, կանոնների և պետական նորմերի միջոցով։ Այստեղ կարևոր է, որ բոլորը ենթարկվեն նույն օրենքներին, և յուրաքանչյուր խախտում ունենա օրենքով սահմանված պատասխանատվություն։ Իրավական արդարությունը կարգավորում է մարդկանց հարաբերությունները պետության մակարդակով և ապահովում է կարգ ու կանոն։

Օրինակներ՝

 Դպրոցում, երբ բոլոր աշակերտները նույն կանոններով են գնահատվում և գնահատականը դրվում է ըստ գիտելիքի, ոչ թե ծանոթության։

Երբ հերթում բոլորը սպասում են իրենց հերթին, և ոչ ոք չի շրջանցում ուրիշներին։

Երբ դասարանի կանոնները խախտելու դեպքում բոլորի նկատմամբ կիրառվում է նույն պատասխանատվությունը։

Երբ ընկերոջդ օգնում ես ոչ  պարտավորված , բայց հասկանում ես, որ դա ճիշտ է։

Երբ խոստում ես տվել և կատարում ես այն, նույնիսկ եթե դա դժվար է քեզ համար։

Երբ ընդունում ես քո սխալը և ներողություն ես խնդրում՝ ոչ ստիպողաբար։

Skip to toolbar