Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 8-րդ դասարան | Posted on May 13, 2026
11․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+վերջածանց։
- Ապստամբություն
- Անհեռատես
- Անարգանք
- Անջատում
12․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+ածանց+արմատ (առանց հոդակապի)։
- Շրջանավարտ
- Բերքահավաք
- Հարսնատես
- Հատկապես
13․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+արմատ։
- Բնութագիր
- Հանրակառք
- Աշխարհասփյուռ
- Շրջանավարտ
14․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+արմատ։
- Կատվազգի
- Ավարառու
- Եռաստիճան
- Դերասան
15․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+արմատ (առանց հոդակապի)։
- Անգրագետ
- Աներկբա
- Անկողմնակալ
- Համընդհանուր
16․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+արմատ+վերջածանց։
- Երկնակամար
- Ակնառու
- Տարեկետում
- Ալեհավաք
17․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+վերջածանց+վերջածանց։
- Պարապմունք
- Սառցարան
- Փափկասուն
- Բանակային
18․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+հոդակապ+արմատ։
- Անբարբառ
- Առողջապահ
- Անհավասար
- Անժամանակ
19․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+արմատ+վերջածանց։
- Բայահիմք
- Պերճաշուք
- Դերանվանական
- Վերաբացում
20․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+արմատ+վերջածանց (առանց հոդակապի)։
- Նախազորակոչային
- Անմեղսունակ
- Ապադասակարգային
- Փոխհամաձայնություն
21․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։
- ԵԱՀԿ, ՍիԷնԷն, ՀՀ ԿԳՆ
- արտգործնախարար, ժողգործիքներ, բնակվարձ
- ԱյԲիԷն, զինտեխնիկա, Սևանհէկ
- ուսմասվար, փոխտնօրեն, ՉԺՀ
22․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։
- պետկրկես, կոմկուս, Երևանջէկ
- ԵԱՀԿ, բուժմիավորում, բուժակ
- սանհանգույց, դասղեկ, զինուժ
- ՈւԵՖԱ, քիմկոմբինատ, ԱՊՀ
23․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հապավումներ։
- ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ
- նորընտիր, կոմկուս, քաղբանտարկյալ, պետպատվեր
- ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում
- բանավան, շինհրապարակ, զինադադար, պետեկամուտ
24․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։
- ժողդատարան, պետբյուջե, ԱՄՆ, զինղեկ
- աշխգրքույկ, Եվրասիա, բուժկենտրոն, ՈւԳԸ
- գիտխորհուրդ, ավտոտեսուչ, տեխզննում, կուսակից
- ԶԼՄ, տնտհաշվարկ, պետնախարար, պետկրկես
25․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հապավումներ։
- բուժկենտրոն, զինգրքույկ, միջբուհական, երկկողմ
- կրթօջախ, խնայդրամարկղ, մարզպետ, շինաղբ
- քաղբաժին, երթուղի, դասղեկ, ծնողկոմիտե
- ՄԱԿ, պետհամարանիշ, քաղմաս, ֆիզֆակ


Ողջույն:Ես Էրիկն եմ,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում։Սիրում եմ աշխատել համակարգչով,ճամփորդել, լուծել խնդիրներ,հեծանիվ վարել։Հավաքում եմ տարբեր տեսակի լեգոներ և փազլներ։