At the Library

0

Posted by erikvanyan | Posted in Անգլերեն | Posted on October 9, 2021

Erik: Hello.
School librarian: Hello, what’s your name?
Erik: My name’s Erik.
School librarian: And what’s your surname, Erik?
Erik: Vanyan.
School librarian: Can you spell that?
Erik: V-A-N-Y-A-N.
School librarian: Thank you. What class are you in?
Erik: Class 4.
School librarian: Class 4. And how old are you, Erik?
Erik: I’m 9.
School librarian: Have you got a photo?
Erik: Yes, here you are.
School librarian: Thank you … OK, thank you, Erik. Here’s your school library card.
Erik: Thanks. Bye.
School librarian: Goodbye.

Դանիել Վարուժան «Հասուն արտ»

0

Posted by erikvanyan | Posted in Մայրենի | Posted on October 9, 2021

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Խորխոլել-ճաքել,ճաքճքել

սաթ

1. Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն (կամ սև) խեժ:
2. Այդ խեժից պատրաստված իր՝ առարկա:
3. Մասնավորապես՝ այդ խեժից սարքած համրիչի հատ:
4. ածական (փոխաբերական) Սաթի գույն ունեցող, սև:
5. Շատ փայլուն:

Քիստ- Հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ:

Զերդ-Ինչպես, ասես, ինչպես որ

Մերթ- երբեմն, ժամանակ առ ժամանակ

Թիռ- թռիչք, թռչելով,

Մաթեմատիկա 09.10.2021

0

Posted by erikvanyan | Posted in Մաթեմատիկա | Posted on October 9, 2021

Վարժ․162

Հաշվել  օգտվելով  գումարման  զուգորդական  հատկությունից։

ա)700+630+70=1400

1)630+70=700   2)700+700=1400

120+800+200+40=1160

1)800+200=1000   2)120+40=160    3)1000+160=1160

5440+60+493+7=6500

1)5440+60=6000   2)493+7=500   3)6000+500=6500

բ)415+392+8=815

1)392+8=400  2)415+400=815

330+700+300+15=1345

1)700+300=1000   2)330+15=345   3)1000+345=1345

4550+50+395+5=5000

1)395+5=400   2)4550+50=4600   3)4600+400=5000

 

Վարժ․164

Հաշվել  արտահայտության  արժեքը։

ա)45342։6.7-(56452-4084):8-46253=100

1)56452-4084=52368      2) 52368:8=6546     3)45342:6=7557   4)7557.7=52899   5)52899-6546=46353

6)46353-46253=100

բ)45344։4․42-(345668-14095:5)=133263

1)14095:5=2819       2)345668-2819=342849   3)45344:4=11336    4)11336.42=476112

5)476112-342849=133263

Վարժ․165

ա)20  օր  12  ժ=19  օր 36 ժ

1  օր=24 ժ

21 ժ  15 ր=20  ժ  75 ր

1 ժ=60 ր

45 ր  18 վ=44 ր  78  վ

1 ր=60 վ

բ)32  կմ  6 մ=31 կմ   1006  մ

1 կմ=1000 մ

11 մ  8 սմ=10 մ  108 սմ

1 մ=100 սմ

33 մ  6 դմ=32 մ   16  դմ

1 մ=10 դմ

գ)2 տ  5  ց=1 տ  15  ց

1 տ=10 ց

23 ց  15  կգ=22 ց   115  կգ

1 ց=100 կգ

32  կգ   50 գ=31 կգ   1050  գ

1 կգ=1000  գ

 

Խնդիր  167

ա)Երկու  կից  հողամասերից  մեկի  մակերեսը  225  քառակուսի/մետրով  մեծ  է  մյուսի մակերեսից։Որքա՞ն   է  հողամասերից  յուրաքանչյուրի մակերեսը,եթե  դրանց ընդհանուր  մակերեսը  2445   քառակուսի/մետր  է։

Լուծում՝1)2445-225=2220    2)2220։2=1110

3)1110+225=1335      կամ՝     2445-1110=1335

Պատասխան՝1110,1335 քառակուսի  մետր։

բ)Կարենը  խաղողի  համար  վճարեց  450  դրամով  ավելի,քան դեղձի համար։Նա  որքա՞ն   վճարեց  մրգերից  յուրաքանչյուրի   համար,եթե  այդ  գնումների համար  ընդամենը  վճարեց  2650 դրամ։

Լուծում՝2650-450=2200      2200:2=1100

1100+450=1550     կամ՝   2650-1100=1550

Պատասխան`1100,1550  դրամ։

 

 

 

 

 

 

Skip to toolbar