Ֆիզիկա 13.05.2025

0

Posted by erikvanyan | Posted in Ֆիզիկա 8-րդ դասարան | Posted on September 13, 2025

  1. Շարժում: Ի՞նչ է մեխանիկական շարժումը: (Անցյալ տարվա դասընթացի կրկնություն):

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ,կոչվում է մեխանիկական շարժում։

     2.Ի՞նչ է ուսումնասիրում կինեմատիկան:

Մեխանիկայի այն բաժինը,որն ուսումնասիրում է մարմինների շարժումները՝առանց դրանց պատճառների քննարկման,կոչվում է կինեմատիկա։

    3.Շարժման հարաբերականությունը:

Շարժման հարաբերականությունը նշանակում է, որ որևէ մարմնի շարժումը դիտարկվում է միայն որոշակի մարմնի նկատմամբ։Մարմինը կարող է շարժվել մեկ դիտորդի նկատմամբ և միաժամանակ անշարժ լինել այլ դիտորդի նկատմամբ։

    4.Ի՞նչ է իրենից ներկայացնում հաշվարկման համակարգը: Հաշվարկման մարմին:

Այն մարմինը,որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը,կոչվում է հաշվարկման մարմին։

   5.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները ):

Հետագիծ է կոչվում այն գիծը,որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։Հետագիծը լինում տեսանելի և անտեսանելի,ըստ շարժման տեսակի՝ուղիղ,բեկյալ,շրջանագիծ կամ կամայական տեսքի կորագիծ։

  6.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Ճանապարհի միավորը:

Հետագծի այն տեղամասի երկարությունը,որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում,կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։Ճանապարհի միավորն է կիլոմետրը և մետրը։

  7.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Հետագիծը՝ գծի ձևն է,իսկ անցած ճանապարհը՝ այն գծի երկարությունը, որով շարժվել է մարմինը։

 8.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ: (Բերել ձեր շուրջը առօրյայում, կենցաղում հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ):

Հավասարաչափ շարժումը կոչվում է այն շարժումը,որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ՝օրինակ՝Երկրի արբանյակը, որը պտտվում է Երկրի շուրջը։Այն շարժումը,որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ,կոչվում է անհավասարաչափ շարժումներ,օրինակ՝փողոցում քայլող մարդը,սարից իջնող դահուկորդը,կանգառից հեռացող ավտոբուսը։

 9.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Այն մարմինը,որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը,կոչվում է հաշվարկման մարմին։

 10.Արագություն, արագության միավորը: Բացի թվային արժեքից էլ ինչով է բնութագրվում մարմնի արագությունը: Վեկտորական և սկալյար մեծություններ։

Միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը կոչվում է նրա շարժման արագություն։Որպես ժամանակի միավոր օգտագործվում է ժամը,րոպեն,վայրկյանը։Բացի թբային արժեքից մարմնի արագությունը բնութագրվում է նաև ուղղությամբ։Սկալյար մեծությունը ֆիզիկական մեծություն է,որը կարող է արտահայտված լինել մեկ հաստատուն թվով,իսկ վեկտորը բացի արժեքից ունի նաև ուղղություն։

 11.Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ:

Այն շարժումը,որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ,կոչվում է անհավասարաչափ շարժումներ օրինակ՝փողոցում քայլող մարդը,սարից իջնող դահուկորդը,կանգառից հեռացող ավտոբուսը։

12.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը,կոչվում է անհավասարաչափ շարժման միջին արագություն։

 13․Գրել միջին արագության բանաձևը:

V միջին=S/t

14.Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը:

Երբ մարմինը շարժվում է տարբեր արագություններով՝ տարբեր ժամանակահատվածներում, ասում ենք՝ շարժումը անհավասարաչափ է։Այս դեպքում մենք չենք կարող պարզապես վերցնել արագությունների գումարը։ Փոխարենը սահմանում ենք միջին արագություն․

15.Ի՞նչ է ակնթարթային արագությունը:

Ժամանակի տվյալ  պահին կամ հետագծի տվյալ կետում մարմնի արագությունը,կոչվում է ակնթարթային արագություն։

Քիմիայի առաջադրանքներ

0

Posted by erikvanyan | Posted in քիմիա 8-րդ դասարան | Posted on September 13, 2025

Ի՞նչ են ատոմները և մոլեկուլները։

Ատոմը նյութի ամենափոքր մասնիկն է, կազմված է միջուկից ,Էլեկտրոններից։Ատոմ բառը թարգմանաբար  նշանակում է անբաժանելի։

Մոլեկուլները կազմված են  երկու կամ ավելի ատոմներից, որոնք միմյանց հետ կապված են քիմիական կապերով։

Ատոմները և մոլեկուլները գտնվում են անընդհատ շարժման մեջ։

Ի՞նչ երեք հիմնական վիճակներ ունի նյութը։ Ինչի՞ց է կազմված ջուրը։

Նյութերի ագրեգատային վիճակները երեքն են՝պինդ,հեղուկ,գազային։

Օրինակ պինդ նյութեր են՝շաքարը,փայտը,կավիճը։

Հեղուկ նյութեր են՝բենզինը,կեռոսինը,նավթը,կաթը։

Գազային նյութեր են՝թթվածինը,ջրածինը,ածխաթթու գազը։

Ջուրը կազմված է թթվածնից և ջրածնից։

Ի՞նչ է տարրալուծույթը, բեր օրինակ։

Տարրալուծույթը լուծույթ է, որը բաղկացած է միայն մեկ տարրից (միատեսակ ատոմներից) կամ այդ տարրի տարբեր ձևերից։

օրինակ՝

  • Թթվածնի (O₂) կամ ազոտի (N₂) մաքուր գազը կարելի է դիտարկել որպես տարրալուծույթ։

  • Մաքուր մետաղները ՝ պղինձը՝Cu , ոսկին ՝ Au, երկաթը` Fe, համարվում են մետաղական տարրալուծույթներ։

Ո՞րն է ֆիզիկական և քիմիական փոփոխության տարբերությունը։

Ֆիզիկական փոփոխության ժամանակ նյութի կառուցվածքը չի փոխվում,Փոփոխվում են միայն արտաքին հատկանիշները՝ ձևը, չափը, ագրեգատային վիճակը (պինդ, հեղուկ, գազ)։Նյութի բաղադրությունը մնում է նույնը։

Օրինակ՝ սառույցի հալչելը,ապակու կոտրվելը։

Քիմիական փոփոխություն  ժամանակ նյութի կառուցվածքը փոխվում է, առաջանում են նոր նյութեր՝ այլ հատկություններով։

Օրինակ՝ Փայտի այրումը՝առաջանում է մոխիր, ծուխ, CO₂,

երկաթի ժանգոտումը ՝ ստացվում է երկաթի օքսիդ։

Մայրիկիս կարծիքը այսօրվա կրթության մասին

0

Posted by erikvanyan | Posted in Գրականություն 8-րդ դասարան | Posted on September 13, 2025

Էրիկ:Մայրի՛կ,կարող ես համեմատել ժամանակակից կրթությունը ձեր ժամանակվա կրթության հետ։

Մայրիկ։Այո՛, կարող եմ։Փոխվել են մեթոդներն ու մուտեցումները։Մեր ժամանակ շեշտը դրվում էր հիշելու,կրկնելու,սովորածը փոխանցելու վրա։Ուսուցումը հիմնականում միասնական էր՝բոլորի համար նույն ձևով։Ժամանակակից կրթությունում կիրառվում են ակտիվ մեթոդներ՝քննարկումներ,նախագծային աշխատանքներ և այլն։Ուսուցումը փորձ է արվում անհատականացնել՝հաշվի առնելով սովորողի հետաքրքրություններն ու կարողությունները։Կարևոր է նաև տեխնոլոգիաների դերը։Մեր ժամանակ օգտագործվում էր գրատախտակ,գրիչ,գիրք։Տեղեկատվական հիմնական աղբյուրը դասագիրքն ու ուսուցիչն էին,իսկ ժամանակակից կրթությունում՝համակարգիչներ,սմարթֆոններ,ինտերնետ,էլեկտրոնային գրատախտակներ,առցանց դասեր։Այսինքն՝տեղեկատվական աղբյուրները բազմազան էին։Նպատակները նույնպես ուրիշ են։Մեր ժամանակվա կրթության հիմնական նպատակը գիտելիքի փոխանցումն էր,հնազանդ,կարգապահ անձի ձևավորումը։Ժամանակակից կրթությունում  նաև ստեղծագործականությունը,քննադատական մտածողությունը,թիմային աշխատանքը։Մեր ժամանակներում ուսուցիչը համարվում էր « գիտելիքի միակ աղբյուր»,իսկ աշակերտը՝միայն ընդունող։Ժամանակակից կրթությունում ուսուցիչը դառնում է ուղեցույց,խորհրդատու,իսկ սովորողը՝ակտիվ մասնակցող։ Հիմնականում դասավանդվում էին գրականություն,մաթեմատիկա,պատմություն և այլն,իսկ հիմա  նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ,մեդիագրագիտություն և այլն։Ժամանակակից կրթությունը ավելի լայն հնարավորություններ է տալիս հետաքրքրությունների բացահայտման համար։Տեխնոլոգիաների կիրառումը սովորողը դարձնում է հասանելի,շեշտը դրվում է ոչ միայն գիտելիքի,այլև հմտությունների վրա և ավելի լավ է պատրաստվում իրական կյանքի մարտահրավերներին։Եթե ուզում ենք խիստ կարգապահություն և ամուր հիմքեր բոլոր առարկաններում,հին կրթությունը որոշ իմաստով ավելի ուժեղ էր։Եթե ուզում ենք ստեղծագործություն,հմտություններ, նորարություն  ու ավելի լայն մտածողություն,ապա ժամանակակից կրթությունն է առավել։

Skip to toolbar