Հայոց լեզու

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 8-րդ դասարան | Posted on September 19, 2025

1.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր կետերի փոխարեն։
1․ Հեռացող մեքենայի լուսամուտից երևում էր մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին  թանձրացող խավարում, ապա  անհետացան։ (երևալ, անհետանալ, առկայծել)
2․ Շենքի բակում մարդիկ զբոսնում էին երեխաները, ճոճանակների վրա նստած օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր  մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
3․ Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց  գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
4․ Դաշնակահարի մատներ սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողվեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվե հայտնվեց  , որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու հայտնվեց թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Աշխատասեր, ամպամած, ծույլ, գրագետ, երկչոտ,  գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի,  նոսր, ողորկ, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ,  ստորոտ, թանձր, անբասիր։

Աշխատասեր-ծույլ

Գրագետ-տգետ

Երգչոտ-համարձակ

Օրինական-ապորինի

Գագաթ-ստորոտ

Ջինջ-ամպամած

Ողորք-խուրդ ու բորդ

Նոսր-թանձր

Անջրդի-ջրարբի

Արատավոր-անբասիր

3.Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղղի՛ր:
Միջոցառմանը իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Կարմիր գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու անմիջապես սիրահարվել էր այդ աղջկա վրա:
Այլևս դու էլ չես երգելու:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

 

Միջոցառմանը մասնակցեց նրանց առաջնորդը:
Կարմիր զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է ջրի:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու անմիջապես սիրահարվել էր այդ աղջկան։
Այլևս դու չես երգելու:
Գառնուկները հոտոտում էին հողը:

4..Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։
1. Կարևոր միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Վախվխելով մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
3. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
4. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
5. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
6. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
7. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
8. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
9. Ծնողներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
10. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
11. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Կաթի վրայի սերը դանդաղ նստեց բաժակի մեջ։

Ես սիրում եմ իմ եղբորը։

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Տրված կետով տար կառուցիր ուղիղներ։

Հսկայական կետը դուրս ցատկեց ջրից։

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Ես քանոնով չափեցի հատվածի երկարությունը։

Քանոնը հայկական երաժշտական գործիք է։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Սառը քամուց տղայի մարմնով դող անցավ։

Մեքենայի անիվից պոկվել էր դողը։

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Այսօր մեր քաղաքի հիմնադրման տոնն է։

Երաժշտական գործը հնչեց բարձր տոնով։

6.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջանի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է

9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

11.. Տրված անուններից որո՞նք կարող են հասարակ գոյական լինել:
Պարգև, Շանթ, Վարդ, Տարոն, Շուշան, Գոռ, Անի, Արարատ, Հասմիկ,Արփի,Նահապետ,Սասուն, Հայրապետ, Մասիս, Նվեր,

12. Ո՞ր բառերում ք-ն ածանց չէ:
Վաճառք, միտք, ելք ,սլաք, ոտք, աչք, հավաք, հանք, բերք, քաղաք, ձեռք,  ։

 

Skip to toolbar