Անձրևի հեքիաթը: Նադեր Էբրահիմի

0

Posted by erikvanyan | Posted in Գրականություն 8-րդ դասարան | Posted on October 8, 2025

Մարդիկ հավատալիքներ ունեն: Լավ. ի՞նչ կարելի է անել: Պարզ ու գյուղական մարդիկ հին ու ծիծաղաշարժ մտքեր ունեն: Այդ մտքերն իրենց արմատներում վաղնջական Կենաց ծառին հասնող այնքան ժամանակ ու տարածություն ունեն, որ գուցե որևէ մեկն էլ չիմանա՝ դրանք արմատներ ունենան երկնքում:
Մենք չենք հավատում: Մեզ ընդհանրապես ձեռնտու չէ, որ այդ խոսքերին հավատանք: Բայց ի՞նչ կարելի է անել:
Նրանք ասում են՝ եթե մի գիշեր երկնքից աստղ վայր ընկնի, բոլոր հիվանդները կապաքինվեն, կվերանան բոլոր ցավերը, չոր ու ամուլ հողերն ընտիր բերք կտան, ամեն մի տխրություն կդառնա ուրախություն, կնճիռները կհարթվեն մարդկանց դեմքերին, գյուղացու ցանած ամեն մի բերք ութսուն սերմ կտա, յուրաքանչյուրի երազանքը կիրականա, ամեն սիրահար կհասնի իր սիրեցյալին, թշնամությունը հավերժ կանհետանա, իսկ թռչուններն էլ այլևս վատ չեն երգի: Այո՛, նրանք ասում են՝ մի գիշեր անպայման երկնքից աստղ է ընկնելու: Սա նրանց հավատալիքն է: Լավ. ի՞նչ կարելի է անել: Պարզ ու գյուղական մարդիկ հին ու ծիծաղաշարժ մտքեր ունեն:
Մի գիշեր, մի շատ տարօրինակ գիշեր երկնքից անձրևի փոխարեն աստղ ընկավ: Գիշերն ընկղմված էր աստղի մեջ, բայց ամենից տարօրինակն այն է, որ ոչ ոք այդ գիշերը չի հիշում:
Աստվա՛ծ իմ, ախր հազար տարի անց, չէ՛, հարյուր հազար տարի, ո՛չ, ո՛չ, աշխարհաստեղծումից մի ամբողջ հավերժություն հետո՝ մի գիշեր, երկնքից անձրևի փոխարեն աստղ ընկավ: Ինչո՞ւ ոչ ոք չի հիշում այդ գիշերը: Առհասարակ, ինչպե՞ս եղավ, որ այդ անձրևը ոչ ոք չտեսավ:
Պատմությունն այսպիսին էր.
Մայրամուտին մոտ էր, երբ ամպի լուսավոր, կարմրավուն, բիլ ու անբիծ մի քուլա երկնքի հեռավոր անկյունից ճամփա ընկավ: Քամին բռնեց ամպի փափուկ ձեռքը և այն՝ ինչպես մի հարսնացուի, որին ուղեկցում են իր փեսայի տուն, մեղմիվ տարավ իր փոքրիկ քաղաքի վրայով. իսկ քաղաքը՝ գույնզգույն ամպե գլխարկը գլխին, կանգնած էր հողի վրա: Անհնար է նկարագրել, թե այս ամպն ինչ չքնաղ էր, բայց բավականին տարօրինակ է, որ այս ամենը ոչ ոք, գոնե մեկը չտեսավ:
Ախր ինչպե՞ս հազար տարի անց, չէ՛, շա՜տ ավելի տարիներ անց, երբ այդքան երջանիկ, բյուրեղյա ու լուսառատ մի ամպ եկավ, ոչ ոք չտեսավ:
Պատմությունն այսպիսին էր.
Մարդիկ, որ խումբ-խումբ կամ առանձնացած վերադառնում էին իրենց գործերից՝ ինչպես սգավոր ագռավներ, չէին մտածում ամպի մասին:
Մտածելու այնքան բաներ կային, այնքան հոգսեր ունեին, իրենց տներում քնած այնքան հիվանդ, հաց ու ջրի, պարտքի ու փողի այնքան մտածմունքներ կային, որ այլևս ոչ ոք ամպի մասին մտածելու տրամադրություն չուներ, և իրոք, տարօրինակն այն է, որ այս ողջ քաղաքում և այս բոլոր մարդկանց մեջ նույնիսկ մի հավատացյալ գոյություն չունի: Քանզի, եթե գոնե մեկը Աստված ունենար, կեսգիշերին գլուխը կբարձրացներ ու կշշնջար. «Ո՜վ Աստված, մի գթության անձրև պարգևիր», և աչքը կընկներ ամպին ու կասեր. «Փա՛ռք ամենակարող Աստծուն, ով գոյություն ունեցողներց ամենաարդարն է»:
Այսօր մեր սիրտը վշտով է լցված, նույնիսկ մեր երեխաների սիրտն է վշտով, և ամենից վատն այն է, որ ծովի սիրտն էլ է լցված բազում վշտերով, սիրտը, որն ինչքա՜ն ալիք է ծնել: Հիմա ինրպե՞ս եղավ, որ նման մի ալիք ծովի միջից բարձրացավ. սա էլ իր պատմությունն ունի.
Պատմությունն այսպիսին էր.
Բոլոր սադափները մարգարիտ էին տվել, ողջ կապույտ քարերը՝ փիրուզներ, կանաչ քարերը՝ զմրուխտներ, իսկ բոլոր ջրահարսները՝ մանյակներ:
Ծովերի թագուհին ավերել էր իր պալատը. պալատ, որի մի կեսը արծաթից էր, մյուս կեսը՝ ոսկուց: Ծովաստղիկները, երբ տեսան ծովերի թագուհու պալատը՝ դատարկ սադափներով ու ծովային անգին քարերով, տխրեցին, գնացին նրա մոտ և ասացին.
– Ո՜վ ծովերի արդար թագուհի, քա՜նի հազար ծովային տարի ձգվեց, մինչ մենք քեզ համար արծաթից ու ոսկուց պալատ կառուցեցինք. և դու այդ ամենն ինչո՞ւ քանդեցիր ու տվիր մի ամպի: Գիտե՞ս, որ ծովին այլևս ոչինչ չի մնացել: Դու աղքատացրիր ծովը, ո՛վ ծովերի բարի դշխուհի:
Ծովերի թագուհին պատասխանեց.
– Մի՛ տխրեք, ի՛մ ընկերներ, գիտնականները ծովերի համար մի նոր կյանք են հայտնաբերելու երկրի վրա, և մենք բավականին կհարստանանք: Դուք իմ հանդեպ բարեգութ եղեք և ձեր փոքրիկ ծովաստղիկներին խառնեք այս գունավոր ամպին: Ես ուզում եմ՝ աստղազարդ քաղաքում ապրել:
Ծովաստղիկներն իրենց զավակներին տվեցին, ձկները՝ իրենց արյունը, արևը՝ իր ջերմությունը… և պատմությունն այսպիսին էր. ինչքան ամպ էր արարվել ու գունավոր գխարկի պես նստել քաղաքի բարձունքին, այդ գագաթից մի ամպ նայեց ներքև ու տեսավ, որ մարդիկ խումբ-խումբ կամ առանձնացած՝ ինչպես սգավոր ագռավներ, վերադառնում էին իրենց բները: Ամպն այն անճարությունից, որ ոչ ոք գլուխը չի բարձրացնում, որ իրեն նայի, տխրեց, շրվեց իր կողմը, էլի շրջվեց, և ի վերջո, նրա ճիչը բարձրացավ.
– Ո՜վ անցորդներ՝ սգավոր ագռավեր, ի՛նձ նայեք. ես ձեր հին հեքիաթն եմ, մի ամպ եմ՝ աստղերի հատիկներով:
Ողջ քաղաքի գլխին ամպրոպ էր պատել:
Մարդիկ, ովքեր լսեցին ամպի ճիչը, այն վախից, որ երկնքից ջուր, կարկուտ ու ցեխ է թափվում գլխներին, վազեցին իրենց տները:
Կարճ ժամանակ անց քաղաքը լռեց: Էլ ո՛չ մարդ էր գնում, ո՛չ էլ՝ գալիս: Քաղաքի փողոցներում միայն յոթ կույր մուրացկաններ էին մնացել, ովքեր ստիպված էին ձեռնափայտերով գնալ: Դանդաղորեն քայլում էին պատերի կողքով և քթի տակ հայհոյում կյանքն ու բարձրաձայն ասում.
– Օգնե՛ք մեզ: Մենք այս քաղաքի կույր մուրացիկներն ենք: Ամեն մեկիս ձեռքին յոթ սոված կին ու մանուկ է նայում: Օգնեք մեզ, ա՛յ մարդիկ: Ախր երկնքից հո նոր կյանք չի՞ գալու: Դուք, ո՛վ անցորդներ, պիտի օգնեք կույր մուրացկաններին…
Ամպը մի փոքր հապաղեց ու տեսավ, որ չէ՜… ոչ ոք, այլևս ոչ ոք նրան չի նայում, այլևս փողոցում մարդ չի մնացել, և այդ լուռ վշտից լաց եղավ, բայց անձրևի կաթիլների փոխարեն, աստղերի փշուրներ էին թափվում:
Առաջին մուրացիկն ասաց.
– Ոնց որ երկնքից քարեր թափվեն:
Երկրորդը նրա խոսքը հաստատեց: Երրորդ մուրացկանն ասաց.
– Երևի Աստված էս մարդկանց պատժում է, որ մեզ չեն օգնում:
Իսկ երկիրն ու քաղաքի գիշերային երկինքն ընկղմված էին աստղերի մեջ: Աստղերը սպասում էին, որ փառաբանվեն, հարգանք ու պատիվ տեսնեն, որ մարդիկ առանձին-առանձին հրճվանքով նստեն անձրևի տակ, աղաղակեն, երգեն, բայց տարօրինակ էր, շատ էր տարօրինակ, որ այսքան տարի անց (Է՜ հազար դար անց), երբ մի գիշեր երկնքից աստղ ընկավ, նույնիսկ մեկը չտեսավ ծովաստղիկների էության մաքրությունը:
Աստվա՛ծ իմ, մի՞թե հնարավոր է՝ մի քանի տարին մեկ ամպերից աստղեր թափվեն:
Ամեն ինչ անցավ ու վերջացավ:
Արդեն դու ես տեսնելու աստղակաթիլների երազը: Արդեն այս ամենից հետո գուցե դու լսես աստղակաթիլների հեքիաթը ծեր տատիկի կամ պապիկի շուրթերից:
Վերջապես ամպը հանդարտվեց, և անձրևը կտրվեց: Աստղերը պատեցին հողի, ծառի, պատի ու տանիքների մակերեսը: Եվ երկինքը կրկին նույն երկինքը դարձավ: Մի տաք քամի եկավ արևմուտքից և ծոր տվեց ծառերի ու պատերի լույսի կաթիլները: Ու տանիքների վրայի ծոր տված աստղերը վազեցին դեպի ջրհորդանները: Հոսող լույսի մի ալիք անցնում էր գիշերային քաղաքով, և լույսերը ծորացին, մինչև հասնեն առվակի, ծոր տվին, մինչև հասնեն վտակին, ծորացին, որ հասնեն ծովին…
Աստղը միայն մի տուն սողոսկեց, որի տանիքը ճաքած էր: Այս տանը բոլորը քնած էին բացի երեք տարեկանից փոքր մի տղայից, ով արթուն խաղում էր ինքն իր հետ ու ծիծաղում: Տեսավ, որ տանիքի անկյունից լույսի կաթիլներ են ծորում: Սահեց գետնի վրայով ու հասավ փոքրիկ աստղիկներին. Դրանք վերցրեց ու խաղաց, խաղաց այնքան, որ քունը տարավ:
Առավոտյան, երբ տան տղամարդը քնից արթնացավ, գունավոր կտորտանքներ նկատեց երեխայի ամուր պահած ձեռքում, իսկ մանկիկը դեռ չէր խոսում: Տղամարդը երեխայի մորից հարցրեց, թե այդ հատիկները որտեղի՞ց. նա չգիտեր: Ոչ ոք չգիտեր:
Արդեն երկինքը նախկին հին երկինքն էր, և ողջ քաղաքում տխուր աստղի ոտնահետքն էլ չէր մնացել:
Բայց ոչ ոք չգիտեր, թե այդ գույնզգույն կաթիլն ինչ է

Լավ: Ի՞նչ կարելի է անել: Պարզ ու գյուղական մարդիկ հին ու ծիծաղաշարժ մտքեր ունեն: Նրանք ասում են՝ եթե մի գիշեր երկնքից աստղ ընկավ, բոլոր ցավերը կվերանան, բոլոր սիրահարներն իրենց սիրեցյալներին կհասնեն, ամեն ընկեր՝ իր ընկերոջը:
Եվ սա էլ մի գյուղական պատմություն է: Մի պարզսիրտ մարդ, որ աստղային անձրևի ժամանակ երեք տարեկանից էլ փոքր էր, դեռ չի խոսում: Հետո այս աստղերի հատիկներից մի մանյակ պատրաստեց ու գցեց իր սիրեցյալի պարանոցը:
Չե՞ք հավատում:
Լավ:
Ի՞նչ կարելի է անել:

Մարդը և շրջակա աշխարհը

0

Posted by erikvanyan | Posted in Հասարակագիտություն 8 | Posted on October 8, 2025

1)Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա մարդը:

Մարդը պետք է ունենա շատ լավ հատկանիշներ։Նա պետք է լինի բարի,ազնիվ,արդար,համբերատար,աշխատասեր։Լավ մարդը հարգում է  ուրիշներին,օգնում է նրանց,ովքեր դժվարության մեջ են,և երբեք չի ստում։Նա պետք է ունենա նաև պատասխանատվության զգացում և սեր դեպի գիտությունը և աշխատանքը։Եթե մարդն ունի այս հատկությունները,նա կսիրվի բոլորի կողմից և կդառնա  արժանի քաղաքացի։

Մարդը պետք է ունենա՝

Բարոյական և հոգևոր հատկանիշներ`

  • Բարություն — օգնել, չվնասել, հոգ տանել ուրիշների մասին։

  • Ազնվություն — լինել անկեղծ և չխաբել՝ ոչ իրեն, ոչ էլ ուրիշներին։

  • Արդարամտություն — ճիշտը ճանաչելու և պաշտպանելու կարողություն։

  • Հոգատարություն և կարեկցանք — հասկանալ ուրիշների ցավն ու ուրախությունը։


    Խելքային և մտավոր հատկանիշներ`

  • Խելամտություն — մտածել նախքան գործելը, հետևություններ անել։

  • Գիտելիքի ձգտում — միշտ սովորել, զարգանալ, հետաքրքրվել նորով։

  • Գիտակցվածություն — պատասխանատվություն կրել սեփական արարքների համար։

    Կամային և վարքային հատկանիշներ`

  • Համբերություն — դժվարությունների ժամանակ չնահանջել։

  • Աշխատասիրություն — ջանք չխնայել նպատակին հասնելու համար։

  • Խիզախություն — չվախենալ ճիշտը պաշտպանել, նույնիսկ եթե դժվար է։

  • Պատասխանատվություն — գիտակցել իր խոսքի ու գործի հետևանքները։


  Հասարակական և հաղորդակցական հատկանիշներ`

  • Հարգանք — գնահատել ուրիշների կարծիքը, իրավունքները, աշխատանքը։

  • Անհատականություն — ունենալ սեփական կարծիք և ինքնուրույն մտածել։

  • Ընկերասիրություն — շփվել, օգնել և միասին գործել ուրիշների հետ։                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         2)Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից:                                                                                                                                                                                                                                                                              Մարդը կենդանական աշխարհից տարբերվում է՝

    1. Խելամտությամբ և մտածողությամբ՝

  •  Մարդը ունի բարձր զարգացած ուղեղ և կարող է գիտակցել, մտածել, վերլուծել ու կազմել պլաններ։
  • Նա կարող է կանխատեսել իր արարքների հետևանքները և ընդունել որոշումներ ոչ միայն բնազդով, այլ նաև բանականությամբ։
  • 2. Խոսքով և լեզվով՝

    • Մարդը միակ արարածն է, ով ունի բարդ խոսքային լեզու, որով կարող է արտահայտել զգացմունքներ, գաղափարներ ու գիտելիքներ։

    • Խոսքը թույլ է տալիս մարդկանց կուտակել և փոխանցել գիտելիքներ սերունդներին։

      3. Ստեղծագործական ունակությամբ՝

      • Մարդը ստեղծում է արվեստ, գիտություն, տեխնիկա, մշակույթ։

      • Նա կարող է երևակայել այն, ինչ դեռ գոյություն չունի, և դա իրականացնել։


      4. Բարոյական գիտակցությամբ՝

      • Մարդը գիտի՝ ինչն է լավ և ինչն է վատ, ունի խիղճ։

      • Նա կարող է ընտրել՝ արդար լինել թե անարդար, բարի թե չար։


      5. Հասարակական կյանքով և մշակույթով՝

      • Մարդը ապրում է հասարակության մեջ, ունի օրենքներ, ավանդույթներ, կրոն, արժեքներ։

      • Կենդանիները նույնպես կարող են ապրել խմբերով, բայց նրանց միասնությունը հիմնված է բնազդի վրա, ոչ թե գիտակցված սոցիալական կարգերի։


      6. Գործիքների ստեղծմամբ  և օգտագործմամբ՝

      • Թեև որոշ կենդանիներ կարող են գործիքներ կիրառել (օր.՝ կապիկները), բայց մարդը միակն է, ով ստեղծում է նոր գործիքներ, զարգացնում տեխնոլոգիան և փոխում շրջակա աշխարհը իր կարիքներին համապատասխան։

      • Մարդը կենդանական աշխարհի մաս է, բայց նա առանձնանում է իր՝
         բանականությամբ,
         խոսքի ունակությամբ,
         ստեղծագործ միտքով,
         բարոյական գիտակցությամբ 
         մշակութային կյանքով։

  • 3)Ի՞նչն է բնորոշ միայն մարդուն ։                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Մարդուն բնորոշ է՝
    1. Բանականություն (խելամտություն) — մարդը միակ էակն է, ով գիտակցաբար է մտածում, վերլուծում և որոշումներ ընդունում։

    2. Խոսքի և լեզվի ունակություն — մարդը խոսքի միջոցով է արտահայտում իր մտքերը, զգացմունքները և գիտելիքները։

    3. Ստեղծագործական կարողություն — մարդը կարող է երևակայել և ստեղծել այն, ինչ դեռ գոյություն չունի (արվեստ, գիտություն, տեխնիկա և այլն)։

    4. Բարոյական գիտակցություն — մարդը գիտի ինչն է լավ և վատ, ունի խիղճ ու պատասխանատվություն։

    5. Մշակույթի ստեղծում — մարդը ստեղծում է մշակույթ, օրենքներ, ավանդույթներ, արվեստ և գիտություն։

    6. Ինքնաճանաչման և ինքնակատարելագործման ձգտում — մարդը մտածում է իր կյանքի իմաստի, արժեքների և ապագայի մասին։


     Միայն մարդն է, ով գիտակցում է իրեն, խոսում, ստեղծում, կատարում ընտրություն բարու և չարի միջև և ձգտում է կատարելության։


 

Սեղան

0

Posted by erikvanyan | Posted in Երկրաչափություն 8-րդ դասարան | Posted on October 8, 2025

Առաջադրանքներ․

1)Հավասարասրուն սեղանի սրունքը հավասար է փոքր հիմքին և մեծ հիմքից փոքր է 2 անգամ։ Գտե՛ք սեղանի պարագիծը, եթե փոքր հիմքը 7սմ է։

AB=CD

AB=BC=7 

AD=2BC=2.7=14

P=14+7+7+7=35 սմ

2)ABCD հավասարասրուն սեղանի C գագաթից AD մեծ հիմքին տարված է CK ուղղահայացը։ Գտե՛ք սեղանի հիմքերը, եթե դրանց գումարը 18սմ է, իսկ KD=1սմ։

AB=CD

KD=AH=1սմ

BC+AD=18 սմ

AD=AH+HK+KD

HK=BC

x+x+1+1=18 

2x=18-2 

2x=16

x=16:2

x=8 սմ

BC=8 սմ

AD=1+8+1=10 սմ

3)Հավասարասրուն սեղանի անկյունագիծը կիսում է դրա բութ անկյունը։ Սեղանի փոքր հիմքը 3սմ է, իսկ պարագիծը՝ 42սմ։ Գտե՛ք սեղանի մեծ հիմքը։

 

 

AB=CD

BC=3սմ

P=42սմ

<ABD=<DBC=<BDA

ABD հավասարասրուն եռանկյուն է`AB=AD=CD

42-3=39   39:3=13

AD=13 սմ

4)Գտեք 13սմ և 19սմ հիմքերով սեղանի միջին գիծը։

BC=13սմ

AD=19սմ

KH=(BC+AD):2=(13+19)։2=16

5)Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը երկու անգամ մեծ է փոքր հիմքից։Սեղանի անկյունագիծը դրա սուր անկյունը բաժանում է հավասար մասերի։ Գտե՛ք սեղանի փոքր հիմքը, եթե սեղանի պարագիծը 60սմ է։

<BAC=<CAD=<BCA  Հետևաբար եռանկյունի ABC հավասարասրուն է՝AB=BC

BC=x

AD=2x

P=60սմ

x+x+x+2x=60

5x=60

x=60:5

x=12սմ

6)Գտե՛ք սեղանի հիմքերի երկարությունները, եթե դրանց տարբերությունը 7սմ է, իսկ սեղանի միջին գիծը 12սմ է։

KH=12 սմ

AD-BC=7 սմ

AD=BC+7

KH=(BC+AD):2

(BC+BC+7):2=12 սմ

(2BC+7):2=12 սմ

2BC+7=12.2

2BC+7=24

2BC=24-7

2BC=17

BC=17:2=8,5 սմ

AD=BC+7=8,5+7=15,5 սմ

 

Skip to toolbar