Արտիստը։ Ալ․ Շիրվանզադե 1-ին մաս

0

Posted by erikvanyan | Posted in Գրականություն 8-րդ դասարան | Posted on October 13, 2025

1․ Կարդալ, դուրս գրել անհասկանալի բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել։

Հուշարար-թատրոնում դերասանների խոսքերը հուշող մարդ։

Պարապվել-գործով զբաղվել։

Մելամաղձիկ-տխուր։

Բարի կավալեր-ասպետ։

Կլակյոր-թատրոններում վարձով ծափահարող մարդ։

Եսամոլ-միայն իր մասին մտածող։

Այրի-Ամուսինը մեռած և այլևս չամուսնացած կին կամ տղամարդ։

2․Դուրս գրել Լևոնին նկարագրող, բնութագրող նախադասությունները։

«Մոտ 16—17 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր—ինչ ներս ընկած»։

«Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ–որ մելամաղձիկ արտահայտություն»։

«Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում»։

«Նրա ձայնը հուզված էր, դողում էր… այդ ձայնի մեջ կար սրտաշարժ շեշտ»։

«Նա հպարտ է ինչպես իսպանական գրանտ, և հպարտությունը սազում է նրա հեզությանը»։

«Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն՝ որպես քնարի լար»։

«Լևոնը համառ էր, չէր ընդունում ոսկեդրամը»։

3․ Որքան հնարավոր է համառոտ՝ գրավոր պատմել 1-ին մասի սյուժեն։

Պատմողը Օդեսայում բնակարան է փոխում և բնակվում է մի տանը, որտեղ հիմնականում իտալացիներ են ապրում։ Նրանց մեջ է տանտիրուհու դուստրը՝ Լուիզան՝ գեղեցիկ, երգչուհի աղջիկ։ Մի օր, երբ նրանք ուրախանում էին, դռան մոտ հայտնվում է մի անծանոթ պատանի՝ Լևոնը՝ նիհար, հեզ, բայց հպարտ հայ տղա։ Նա գալիս է մայրիկին տեսնելու, որը հիվանդ է։ Բոլորը գնում են այցելության՝ տեսնելու Լևոնի մորը։ Լևոնի մայրը բարկացած է որդու վրա, նրան աներևակայելի տառապանք է պատճառում իր եսասիրությամբ։
Հյուրերը նկատում են, որ Լևոնը ազնիվ, զգայուն և իսկական արվեստասեր է․ նա ապրում է թատրոնով, սիրում է երաժշտությունը և օգնում է արտիստներին՝ առաջին ծափով նրանց համար փառք ստեղծելով։ Պատմողը հետաքրքրվում է տղայով և սկսում է նրան ավելի մոտիկից ճանաչել։

 

Հայոց լեզու 13.10.2025

0

Posted by erikvanyan | Posted in Հայոց լեզու 8-րդ դասարան | Posted on October 13, 2025

Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

 

Ամուր ու անսասան, երկճյուղ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեգու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:

 

Չնայած պարսից  արքա Դարեհը ամուր ու անսասան տերություն էր ստեղծել, բայց վստահ   չէր` երախտագետ սերունդներ կունենա ու նրանք իրեն կհիշեն: Նա  անկրկնելի ու հավիտենական հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա  հուշարձանի համար  հարթ տեղ ընտրեց:

Քերմանշահի հովտում ձգվում է մի նեղ  լեռնաշղթա, որի   ուղղաբերձ  գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող   բեհիսթունյան ուղին: Դա  Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի լավագույն քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի աշխարհակալ մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են  բնական հասակով մարդիկ, որոնց խնամքով արված  ինքնատիպ հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է եռալեզու արձանագրությամբ: Ամենախոշոր ու ամենամանրամասն արձանագրությունը ոչ միայն եզակի արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև  պատմաբաններին:

  1. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով.

 

անկենդան, չկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրենի, աղային, արևելյան, երևանյան, ընկերական, կծող, ազդարար, թրթռուն, հնչեղ, շաչուն, խոհուն, դողդոջուն:

 

  1. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

 

Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

Յոթգլխանի,երկերեսանի,երկփողանի,եռանդուն,բրդոտ,գունավոր,թևավոր,ուժեղ,եռամյա,տասնամյա

  1. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

 

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

Վստահալից,համակրալիր,բացատրական,դյութիչ,գրավիչ,հուզիչ,բարկացկոտ,վախկոտ  ամաչկոտ,պարծենկոտ

 

  1. Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:

 

Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ պատվավորներն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի լավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների լավ ռմբարկուներին:

Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում լավ լողորդ համարվող տղամարդիկ:

Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի մեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու փոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար:

 

 

Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ ամենապատվավորներն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի ամենալավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների լավագույն ռմբարկուներին:

Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը  ավելի հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում ավելի լավ լողորդ համարվող տղամարդիկ:

Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի ամենամեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու ամենափոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար:

 

  1. Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատուության աստիճան չեն կարող ունենալ:

 

Ո՞վ է հեշտ վազում` գե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, փոքր է լինում:

Անգլիական մի ընկերություն կառուցել է թեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա մեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

 

 

Ո՞վ է ավելի հեշտ վազում` ավելի  գե՞ր, թե՞  ավելի նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան ավելի մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան  ավելի մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, ամենափոքրն է լինում:

Անգլիական մի ընկերություն կառուցել է ամենաթեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն էժան է, քան ավտոմեքենաների ավելի մեծ մասը: Ինքնաթիռը ամենաթեթևն է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա ամենամեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

 

  1. Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցաթյունները և ուղղի՛ր:

 

Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Սիրահարված եմ ձեր երկրի վրա:

Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:

Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:

Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել:

Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին:

Ինչպե՞ս ես վերաբերում նրանց:

Քույրս երրորդ դասարան է:

Բաժակը ձեռքն էր, որ մտավ:

Մարսը աղքատ է ջրով:

Շատ լավ է տիրապետում անգլերենը:

Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:

Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

 

Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Սիրահարված եմ ձեր երկրին:

Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:

Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:

Ի՞նչ է նշանակում ընկերներին դավաճանել:

Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:

Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:

Քույրս երրորդ դասարանում է  սովորում:

Բաժակը ձեռքին էր, երբ մտավ:

Մարս մոլորակը աղքատ է ջրով:

Շատ լավ է տիրապետում անգլերենին:

Բացի դրանից, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:

Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

 

  1. Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:

 

Մի օր Զևսի գլուխը սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխն  ու ինքն ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոսը կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենասը Պալաս հզոր դիցուհին: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահանն ու նիզակը ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչը որոտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասն սկսեց հովանավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքներն ու ամրոցները:

Skip to toolbar