Posted by erikvanyan | Posted in Երկրաչափություն 8-րդ դասարան | Posted on October 10, 2025
Ուղղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյունները ուղիղ են:
Ուղղանկյան հատկությունները․
Քանի որ ուղղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:
1. Ուղղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=CD, BC=AD
2. Ուղղանկյան յուրաքանչյուր անկյուն 90° է:
Հետևաբար, հանդիպակաց անկյունները հավասար են և կողմին առընթեր անկյունների գումարը 180° է:
3. Ուղղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD AO=OC:
Նաև՝ BO=OD=AO=OC (տես, միայն ուղղանկյուններին բնորոշ, վեցերորդ հատկությունը) :

4. Անկյունագիծը ուղղանկյունը բաժանում է երկու հավասար ուղղանկյուն եռանկյունների:
5. Անկյունագծին առընթեր խաչադիր անկյունները հավասար են:

Միայն ուղղանկյուններին բնորոշ հատկություն․
6. Ուղղանկյան անկյունագծերը հավասար են՝ BD=AC:

Առաջադրանքներ․
1)Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունը մեծ կողմից 4սմ է, իսկ փոքր կողմից՝ 6սմ։ Գտեք ուղղանկյան պարագիծը։

6.2=12
4.2=8
P=8+8+12+12=40 սմ
2)Գտեք ABCD ուղղանկյան պարագիծը, եթե A անկյան կիսորդը տրոհում է՝
ա)BC կողմը 45,6սմ և 7,85սմ երկարությամբ հատվածների

<BAE=<EAD=45º
<B=90º
Հետևաբար <BEA=45º
Հետևաբար եռանկյունի ABE հավասարասրուն ուղղանկյուն եռանկյուն է՝BE=AB=45,6 սմ
AB=CD=45,6 սմ
BC=BE+EC=45,6+7,85=53,45 սմ
BC=AB=53,45 սմ
P=45,6+45,6+53,45+53,45=198,1 սմ
բ)DC կողմը 2,7դմ և 4,5դմ երկարությամբ հատվածների

CD=CE+ED=2,7+4,5=7,2 դմ
CD=AB=7,2 դմ
<EAD=90:2=45º
<D=90º
<AED=45º
Հետևաբար AED հավասարասրուն ուղղանկյուն եռանկյուն է՝ED=AD=4,5 դմ
BC=AD=4,5 դմ
P=4,5+4,5+7,2+7,2=23,4 դմ
3)ABCD ուղղանկյան անկյունագծերը հատվում են O կետում։ Գտեք AOB եռանկյան պարագիծը, եթե <CAD = 30o, AC = 12սմ։

AC=BD=12 սմ
<CAD=30º
<D=90º
<ACD=60º
30º անկյան դիմացի կողմը հավասար է ներքնաձիգի կեսին`CD=AC:2=12:2=6 սմ
AB=CD=6 սմ
BO=OD=BD:2=12։2=6 սմ
AO=OC=AC:2=6 սմ
P=6+6+6=18 սմ
4)Ուղղանկյան կից կողմերից մեկը 10սմ է, իսկ մյուսը՝ 13սմ։ Գտե՛ք ուղղանկյան պարագիծը։

CD=BA=10 սմ
BC=AD=13 սմ
P=10+10+13+13=46 սմ
5)ABCD ուղղանկյան AB կողմը 6սմ է, իսկ BDA անկյունը՝ 30o։ Գտե՛ք AC անկյունագիծը։

AC=BD
AB=CD=6 սմ
<BDA=30º
30º անկյան դիմացի կողմը հավասար է ներքնաձիգի կեսին`BD=2.AB=6.2=12 սմ
BD=AC=12 սմ
6)ABCD ուղղանկյան անկյունագծերը հատվում են O կետում, E-ն AB կողմի միջնակետն է, <BAC = 50o։ Գտեք <AOE-ն։

<BAC=50º
AE=EB
AO=BO,հետևաբար ABO հավասարասրուն եռանկյուն է՝հետևաբար՝ < BAO=<ABO=50º
<BOA=180-(50+50)=80º
EO-ն ABO եռանկյան կիսորդ է,հետրաբար՝<AOE=<EOB=<BOA:2=80:2=40º

Ողջույն:Ես Էրիկն եմ,սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում։Սիրում եմ աշխատել համակարգչով,ճամփորդել, լուծել խնդիրներ,հեծանիվ վարել։Հավաքում եմ տարբեր տեսակի լեգոներ և փազլներ։